Ինչո՞ւ է բիթքոյինի գինն իջնում, և որքա՞ն այն անկում կապրի

Ինչո՞ւ է բիթքոյինի գինն իջնում, և որքա՞ն այն անկում կապրի

Հոդվածի առանցքում

  • Ինչո՞ւ է բիթքոյինի արժեքն ընկնում: Վերջին օրերին որոշ փորձագետներ կանխատեսում էին, որ կայունությունը նախորդում է սպասվող բումին։

Ուշադրությանն արժանի

Ինչո՞ւ է բիթքոյինի արժեքն ընկնում։ Չորեքշաբթի դրա գինը հասել է տարվա նվազագույն ցուցանիշին՝ 6 հազար դոլարից էլ ցածր։ Չորեքշաբթի երեկոյան մեկ բիթքոյինն արժեր 5600 դոլար՝ նվազելով ավելի քան 10 տոկոս։ Նախորդող շրջանում այն համեմատաբար կայուն էր՝  տատանվելով 6400 դոլարի շրջանակում։

Վերջին օրերին որոշ փորձագետներ կանխատեսում էին, որ կայունությունը նախորդում է սպասվող բումին։

«Սա առաջին անգամ չէ։ Մենք էլի ենք տեսել համեստ փոփոխականության և գնի համեստ տատանման փուլեր,- բլոգում գրել է Albright Investment Group-ի հիմնադիր Վիկտոր Դերգունովը,- Առաջին հերթին, նույնատիպ ցածր անկայունություն եղավ նաև վերջին փուլում, երբ վաճառքը խրախուսելու համար բիթքոյինի գինն իջեցվեց շուկայում։ Բոլորը, կարծես, կորցրին հետաքրքրությունը, և սկսվեց բումը։ Գինը բարձրացավ, քանի որ ներդրողների հետաքրքրությունն ավելացավ»։

Պարզ չէ՝ արդյոք չորեքշաբթի օրվա անկումը կթուլացնի՞ մարդկանց հետաքրքրությունը բիթքոյինի նկատմամբ։ Կրիպտոարժույթների գինը բավականին իջավ և ոմանք ասում էին, որ պատճառը կանխիկ բիթքոյինն էր, որն ամենևին էլ նույնը չէ, ինչ բիթքոյինը, և որը հինգշաբթի հաստատվեց հարդֆորքի համար։ Կանխիկ բիթքոյինը հաստատվեց դրա երկու ամենամեծ աջակիցների անհամաձայնությունների շնորհիվ՝ Քրեյգ Ռայթի և Ռոջեր Վերի։

«Երկուսն էլ Բիթքոյին քեշի տարբեր տարբերակներ են քարոզում,- շուկայի ավագ վերլուծող Մաթի Գրինսփենն է ասել Բիզնես Ինսայդերին,- Վերջնական արդյունքը կբաժանվի կանխիկ բիթքոյինի երկու տարբերակի, որոնց թարմացումներն ուժի մեջ են մտնում այս հինգշաբթի»։

Պարզ չէ, թե ինչ կլինի բիթքոյինի և մյուս կրիպտոարժույթների հետ։ 2017-ին բիթքոյինի գինն անցավ 20 հազար դոլարից և ավելի շատ ներդրողների գրավեց։

Fortune-ի վերջին համարում վենչուրային կապիտալիստ Թիմ Դրեփրը վերահաստատեց իր կանխատեսումը, որ 2022-ին բիթքոյինը կհասնի 250 հազար դոլարի։

«Իհա՛րկե։ Քանի որ 86 տրիլիոն դոլարի արժույթ կա աշխարհում,- ասել է նա,- Մենք խոսում ենք շուկայի 5 տոկոսի մասին․ բիթքոյինը՝ 250 հազար դոլար։ Սա կաթիլ է օվկիանոսում»։

Փորձագետները սպասում էին դրան, որ տեսնեն, թե ինչ կլինի հետո։

«Երբեմն, երբ ինչ-որ բան է պատահում, ժամանակ է պետք, որ իրական պատճառներն ի հայտ գան։ Սա վերաբերում է նաև փոխանակմանը և կարգավորմանը»,- Cryptocompare կայքի հիմնադիր Չառլի Հայթերն ասել է Ռոյթերսին։

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment