Ինչո՞վ են զբաղվում Եվրոպա վերադարձած ԻՊ անդամները

Ինչո՞վ են զբաղվում Եվրոպա վերադարձած ԻՊ անդամները

Հոդվածի առանցքում

  • Մեդիան, որպես կանոն, չի լուսաբանում չեղած իրադարձություններ: Օրինակ` դեռ հանելուկ է, թե ինչ է պատահել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման այն անդամների հետ, որոնք մեկնել էին Միջին Արևելք և հիմա վերադարձել են Եվրոպա, որտեղ պատրաստվում էին ահաբեկչական խառնաշփոթ առաջացնել: Այդ խառնաշփոթը դեռ չի նկատվում:

Ուշադրությանն արժանի

Շատ շրջաններում վտանգի մասին նախազգուշացման աստիճանը բարձրացվել է, Նյու Յորք Թայմսն էլ 2016-ի օգոստոսի 3-ին հրապարակեց հոդված ԻՊ ստեղծած «մարդասպանների համաշխարհային ցանցի» մասին: Առաջին էջում տպագրվել էր գերմանացի ավազակի նկար, որը մեկնել էր Սիրիա, միացել ԻՊին, ապա հեռացել ԻՊից, քանի որ, նրա խոսքով, իրեն հեռու էին պահում բռնություններից: Հոդվածն այնքան ծավալուն էր, որ մի մի մասը տպագրված էր առաջին էջի վերևի հատվածում, շարունակությունը` թերթի երկու էջերին

Բանտում անցկացված հարցազրույցում այս հանցագործն ամբողջ վստահությամբ պատմել է, որ ԻՊ մեծ թվով զինյալներ վերադարձել են Եվրոպա և պատրաստ են ահաբեկչական հարձակումներ իրականացնել. «Նրանք շատ մարդիկ ունենհարյուրավորև նրանք ապրում են Եվրոպայում` սպասելով եվրոպացիների վրա հարձակվելու հրամանի»: Հոդվածում ներկայացված են նաև եվրոպական երկրների հետախուզությունների պաշտոնյաների անանուն տվյալներ, որոնք ապացուցում են այս պնդումը

Այնուամենայինվ, ինչպես տեսնում ենք, այդ հարյուրավոր զինյալներից ոչ մեկը գործողություններ չի իրականացրել: Փարիզում և Բրյուսելում հարձակումներ եղել են, բայց դրանք այս հոդվածի հրապարակումից առաջ էին: Հրապարակումից հետո էլ ԻՊն մի քանի հարձակումներ կազմակերպեց Եվրոպայում, բայց դրանք իրականացրել են հիմնականում մարդիկ, որոնք ոգեշնչված էին այդ կազմակերպությունից, բայց չէին մեկնել Սիրիա, Իրաք, ապա վերադարձել: Վերադարձողների լռությունը որևէ բացատրություն ունի՞:

Հոդվածի հրապարակումից երկու տարի անց` անցած օգոստոսին, ես այն ցույց տվեցի Թայմսում աշխատող գործընկերջս` ակնկալելով և ակնարկելով, որ հերոսի պատմության շարունակությունը գտնելն ու հրապարակելը տեղին կլինի: Նա ասաց` լավ միտք է, ապա միտքն ուղարկեց խմբագրին: Հաստատման

Սեպտեմբերի 12-ին Թայմսը հրապարակեց հոդված, որը, ինչպես նախորդը, հեղինակել էր Ռուկմինի Քալիմաչին: Բայց այս անգամ ԻՊից Եվրոպա վերադարձողների թեման անտեսվել էր: Փոխարենը կար կատալոգ` կազմված այնպիսի աղբյուրներից, որոնք հետազոտում են ահաբեկչական խմբավորումների գործունեությունը և տեղեկություններ էին ներկայացրել ԻՊ հարձակումների մասին, որոնք չեն կազմակերպել և իրականացրել ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունեցող մարդիկ: Միակ հնարավոր առնչությունը համակրանքն էր: Օրինակ, ծավալուն անդրադարձ կար կանադացի դեռահասի մասին, որը ոչ միայն հոգեկան հիվանդություն ունի, այլև սուիցիդալ հակումներ և թմրամոլ է: Նրա մոր խոսքով` բժիշկների նշանակած հատուկ դեղամիջոցներից էլ հրաժարվել էր

Հոդվածում նշված է, որ Եվրոպայում ահաբեկչական հարձակումների թիվը նվազել է, բայց կա զգուշացնող հավելում` ավելացել է ձերբակալվող ահաբեկիչների թիվը, այսինքն` հարձակումների փորձերը: Սա նշանակում է, որ թեև ԻՊ կարողությունները կարող են սահմանափակվել, այդ կազմակերպության ջանքերը չեն կարող

Ահաբեկիչների ձերբակալությունների թիվն ավելացել է ոչ թե որովհետև ահաբեկչական ցանցն է խորը կամ ընդլայնվել է, այլ որովհետև Եվրոպայի ոստիկանությունն ավելացրել է ջանքերը: Մասնավորապես, նրանք ակտիվ են համացանցում, որտեղ շատ դեռահասներ դառնում են ԻՊ համակիրներ, ինչպես կանադացի դեռահասը և մյուսները, որոնք հիմարաբար սոցցանցերում, տարբեր հարթակներում հրապարակում են իրենց մտադրությունները: Ինչպես նշված է հոդվածում, իրավապահ  մարմիններն ավելի ու ավելի ակտիվ են դառնում այդ օնլայն հարթակներում, երբեմն նույնիսկ թաքնվելով հենց ԻՊ Telegram-ի ալիքներում

Այս կերպ ոստիկանությունը ոչ թե հետաքննում է լրագրողների «սիրելի» պայթյուններով սյուժեները, այլ մասնագիտանում է դրանք կանխելու ուղղությամբ:  

Միաժամանակ վերադարձողների չկատարած հարձակումների առեղծվածը մնում է: Հնարավո՞ր է, որ բռության հակված վերադարձողներ պարզապես չկան

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment