Ինչն է ազդում մարդու հոգեբանական սահմանների վրա

Ինչն է ազդում մարդու հոգեբանական սահմանների վրա

Հոդվածի առանցքում

  • Մարդու շրջակա միջավայրը ազդում է և օգնում ձևավորել անձնական ինքնիշխանությունը: Ընտանիքի անդամները կարող են խախտել կամ ամրացնել անձնային սահմանները: Եթե երեխան մեծանում է ջերմ ընտանեկան մթնոլորտում և նրա ցանկությունները հարգվում են ու կատարվում, նա լրացուցիչ պաշտպանության կարիք չի ունենում և նրա անձնական սահմանները անփոփոխ են: Այսպիսով, անձնական ինքնիշխանության մակարդակը արտացոլում է այն աստիճանը, որով ընտանիքը պատրաստ է հարգել մեծացող երեխայի կարիքները:

Ուշադրությանն արժանի

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի(HSE) պրոֆեսոր Սոֆյա Նարտովա-Բոչավերը և Հայաստանի ու Չինաստանի համալսարանների գործընկերները անցկացրել են տարբեր երկրներում ապրող անձանց հոգեբանական սահմանների համեմատական վերլուծություն: Արդյունքները ցույց են տալիս, որ տարիքը և սեռը ավելի մեծ դեր են խաղում այդ սահմանների ձևավորման հարցում, քան մշակույթը:

Մարդիկ ամեն օր պետք է պաշտպանեն իրենց մարմնի, տան, անձնական իրերի, ընկերների, ճաշակների և արժեքների հետ կապված սահմանները:Նրանք, որոնք այս ոլորտներում հստակ սահմաններ ունեն, համարվում են «ինքնիշխան անհատներ», իսկ վատ սահմաններով մարդիկ կոչվում են «անզորներ»:

Մարդու շրջակա միջավայրը ազդում է և օգնում  ձևավորել անձնական ինքնիշխանությունը: Ընտանիքի անդամները կարող են խախտել կամ ամրացնել անձնային սահմանները: Եթե երեխան մեծանում է ջերմ ընտանեկան մթնոլորտում և նրա ցանկությունները հարգվում են ու կատարվում, նա լրացուցիչ պաշտպանության կարիք չի ունենում և նրա անձնական սահմանները անփոփոխ են: Այսպիսով, անձնական ինքնիշխանության մակարդակը արտացոլում է այն աստիճանը, որով ընտանիքը պատրաստ է հարգել մեծացող երեխայի կարիքները:

Ավելի վաղ էմպիրիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անձնական ինքնիշխանությունը օգնում է երիտասարդներին և դեռահասներին հարմարվելուն: Այն հատկապես դրական ազդեցություն ունի մարդու ինքնագնահատման վրա, նրան ավելի մեծ վստահություն է հաղորդում և նվազեցնում է անհանգստությունը:

Հետազոտողները նաև պարզել են, որ անձնական ինքնիշխանությունը տղամարդկանց շրջանում ավելի է զարգացած, քան կանանց և ավելի ուժեղ է դեռահասների մոտ, քան՝ երիտասարդների: Միաժամանակ, անձնական սահմանները պաշտպանելու երիտասարդների ցանկությունը նվազում է հասունանալու ընթացքում: Հետազոտողները դա վերագրում են ընտանիք կազմելու և իրենց անձնական տարածքը ուրիշների հետ կիսելու մեծահասակների պատրաստակամությանը:

Որպեսզի հասկանալի լինի, թե որոշակի հասարակության մշակույթն ինչպես է ազդում ինքնիշխանության ձևավորման վրա, HSE-ի հոգեբանության դպրոցը աշխատել է Երևանի պետական համալսարանի և Չինաստանի Xiamen համալսարանի գործընկերների հետ միջմշակութային համեմատական հետազոտություններ անցկացնելու համար: Հարցմանը մասնակցել է 780 մարդ `361 տղամարդ և 419 կին, որոնցից 223-ը՝ Հայաստանից, 277-ը՝ Չինաստանից, 280-ը` Ռուսաստանից: Հարցվողները պատկանում էին երկու տարիքային խմբի՝ 13 տարեկանից բարձր պատանիներ և 21 տարեկան երիտասարդներ:

Ուսումնասիրության կենտրոնում Հայաստանն էր, Չինաստանն ու Ռուսաստանը, քանի որ այդ երկրներն ունեցել են սոցիալիզմի և կոլեկտիվիզմի պատմություն: Միաժամանակ, յուրաքանչյուր երկիր տարբեր արժեքներ է առաջնահերթ  համարում: Հայաստանը ավելի մեծ ուշադրություն է դարձնում այնպիսի ավանդական արժեքների վրա, ինչպիսիք են կրոնը և ընտանիքը, իսկ չինական ու ռուսական հասարակություններն ունեն ավելի աշխարհիկ և ռացիոնալ մոտեցում:

Բոլոր հարցվողներին խնդրել են լրացնել հարցաթերթիկ, որը մշակվել է 2010 թվականին, հատուկ ինքնիշխանության մակարդակը որոշելու համար: Մասնակիցները համաձայնվել են կամ չեն ընդունել 67 հայտարարությունները, որոնք կապված են անձնական ինքնիշխանությանը վերաբերող վեց պարամետրերի հետ: Յուրաքանչյուրը նկարագրում է իրավիճակ, որը հարցվողները կարող են տհաճ կամ սադրիչ համարել: Օրինակ`«Նույնիսկ երեխա ժամանակ համոզված էի, որ բացակայությանս ժամանակ ոչ ոք չէր կարող ձեռք տալ իմ խաղալիքներին», կամ« ես հաճախ էի վիրավորվում, երբ մեծահասակներն ինձ պատժում էին ապտակելով կամ բռունցքներով հարվածելով»:

Արդյունքները ցույց են տալիս, որ շրջապատող մշակույթը չի ազդում անձնական ինքնիշխանության ընդհանուր մակարդակի վրա: Այնուամենայնիվ, անհատական պարամետրերն, ըստ երկրների, տարբեր են: Օրինակ, չինական հարցվողները ավել շատ հակված էին պաշտպանել իրենց նախասիրություններն ու արժեքները, ռուսները խիստ ինքնիշխանություն են արտահայտել կապված իրենց մարմի հետ, իսկ հայերը բոլորից քիչ էին անհանգստացած ինքնիշխանության պատկանելիքներով:

Ըստ տարիքային խմբի, երիտասարդներն անձնական ինքնիշխանության ավելի բարձր մակարդակ ունեին դեռահասների համեմատ: Դա արտահայտվում է հիմնականում անձնական տարածքի և ժամանակի ընթացքում ձեռք բերած սովորույթների ինքնիշխանության հանդեպ վերաբերմունքով:

Ուսումնասիրությունը ցույց չի տվել  զգալի գենդերային տարբերություն: Այնուամենայնիվ, կանայք ավելի հստակ հոգեբանական սահմաններ ունեին իրենց ժամանակի սովորույթների և արժեքների հարցում, իսկ տղամարդիկ ավելի շատ էին մտահոգված տարածքային ինքնիշխանության համար:

Հաշվի առնելով գենդերային և մշակութային գործոնները, հետազոտողները պարզել են, որ Հայաստանում և Ռուսաստանում տղամարդիկ ավելի վճռական են իրենց սոցիալական շփումների հարցում, իսկ Չինաստանում կանայք են ցուցադրել այդ հատկությունները:

Տարիքային և մշակութային առումով Ռուսաստանում ու Չինաստանում, տարիքի հետ անձնական ինքնիշխանության մակարդակը մեծանում է, մինչդեռ Հայաստանում նման միտում չի նկատվում:

Հաշվի առնելով սեռի և տարիքի գործոնը, հետազոտողները պարզել են, որ արական ու իգական սեռի դեռահասները պաշտպանում են իրենց անձնական սահմանները գրեթե նույն աստիճանի: Սակայն հասունության շրջանում աղջիկներն ավելի շատ ուշադրություն են դարձնում իրենց արժեքներն ու ինքնիշխանությունը պաշտպանելու վրա, մինչդեռ տղաների մոտ դա նվազում է:

Անձնական ինքնիշխանությունը մշակութային, գենդերային և տարիքային գործոնների տեսանկյունից դիտարկելով, տեսնում ենք, որ չինացի աղջիկների ու երիտասարդ հայ կանանց մոտ հիմնական ինքնիշխանության ամենացածր միավորներն են, իսկ ռուս և չինացի երիտասարդ կանանց մոտ՝ ամենաբարձրը:

Հետազոտողները չինացի աղջիկների ու կանանց համար ինքնիշխանության ցուցանիշների միջև տարբերությունը բացատրում են այն փաստով, որ ուսումնասիրությունն անցկացվել է համալսարանական երիտասարդների շրջանում: Գյուղական բնակավայրերում ապրող չինացի աղջիկները, որոնք բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունեն, հավանաբար, չունեն նաև անձնական սահմանների հստակ արտահայտված զգացում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment