Ինդոնեզական գործակալությունը հրատարակել է «Հայաստան. լեգենդի երկիր» ֆոտոգիրքը

Ինդոնեզական գործակալությունը հրատարակել է «Հայաստան. լեգենդի երկիր» ֆոտոգիրքը

Հոդվածի առանցքում

  • Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ՀՀ դեսպանատունը Antara լրատվական գործակալութան հետ հրատարակել է «Հայաստան. լեգենդի երկիր» ֆոտոգիրքը՝ Ինդոնեզիայի ժողովրդին Հայաստան ներկայացնելու նպատակով: Հայաստանը դեռ բացակայում է միջին վիճակագրական ինդոնեզացու պատկերացումներում՝ որպես տերություն: Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը հույս է հայտնել, որ ֆոտոգիրքը կարող է դառնալ Հայաստանը ներկայացնելու առաջին քայլը:

Ուշադրությանն արժանի

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ՀՀ դեսպանատունը Antara լրատվական գործակալութան հետ հրատարակել է «Հայաստան. լեգենդի երկիր» ֆոտոգիրքը՝ Ինդոնեզիայի ժողովրդին Հայաստան ներկայացնելու նպատակով:

«Ինդոնեզիայի համեմատ Հայաստանի բնակչությունը փոքրաթիվ է: Մենք նաև պատմական առնչություններ գրեթե չունենք: Բայց մեզ համար իրական մարտահրավեր է Ինդոնեզիայի ժողորդին Հայաստանի բնական գեղեցկությունը և հայկական մշակույթը ներկայացնելը», – ասաց Antara լրատվական գործակալութան տնօրեն Մեիդյատամա Սուրյոդինինգրատը:

Նա հույս հայտնեց, որ ֆոտոգիրքը Հայաստանի հրաշքների մասին գիտելիքի աղբյուր կլինի, ինչը կօգնի ինդոնեզացիներին ավելի հստակ գնահատել երկու երկրների պոտենցիալը:

Այնուամենայնիվ, Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին և Իրանին սահմանակցող Հայաստանը ներկայացնելիս իրական մարտահրավերն այդ երկրի մասին տեղեկությունը Ինդոնեզիայի բնակչության լայն շրջանակներին  ներկայացնելն է:

Միայն երեք միլիոն բնակչություն ունեցող և Ինդոնեզիայի կենտրոնական Ջավա շրջանի մեծությունն ունեցող Հայաստանը դեռ բացակայում է միջին վիճակագրական ինդոնեզացու պատկերացումներում՝ որպես տերություն:

Ինդոնեզիայում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը նույնպես հույս հայտնեց, որ ֆոտոգիրքը կարող է դառնալ Հայաստանը ներկայացնելու առաջին քայլը:

«Թեև հայ համայնքը Ինդոնեզիայում ներկա է մի քանի դար, այսօր շատ ինդոնեզացիների համար Հայաստանն անծանոթ երկիր է: Հուսով եմ՝ այս գիրքը կլինի առաջին քայլը այն ինդոնեզացիների համար, որոնք կցանկանան բացահայտել Հայաստան կոչվող թաքնված մարգարիտը: Հայաստանը հնագույն երկրներից մեկն է՝ հարուստ պատմությամբ, մշակույթով և ավանդույթներով», – ասաց դեսպանը:

Նրա խոսքով գիրքը կարող է գրավել ինդոնեզացիներին և նրանք կարող են այցելել մեծ սրտով փոքր Հայաստան, որը հայտնի է իր հյուրընկալությամբ, համեղ խոհանոցով և բացառիկ ստեղծարար մտքով, որը դրսևորվել է բազմաթիվ հուշարձաններում:

Հայաստան. լեգենդի երկիր»-ը կոչվում է ֆոտոգիրք, քանի որ դրա բովանդակության 70 տոկոսը ընտրյալ լուսանկարներ են, մյուս մասը՝ հոդվածներ Հայաստանի պատմության, մշակույթի մասին: Այն ավելի շատ նման է կատալոգի՝ լուսանկարներով և դրանց կարճ բացատրութուններով:

«105 էջում լրագրողական աշխատանք է՝ լուսանկարներով և դրանք լրացնող հոդվածներով, որոնք նկարագրում են վիզուալ պատկերները: Դրանցում Հայաստանի ամենատարբեր անկյուններն են՝ ներառյալ պատմական և զբոսաշրջային կենտրոնները», – ասաց ֆոտոգրքի վրա աշխատած Antara լրատվական գործակալութան լուսանկարիչ Հերմանուս Պրիատնան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment