Ի՞նչ պլաններ ունի Պուտինը Բելառուսի նկատմամբ

Ի՞նչ պլաններ ունի Պուտինը Բելառուսի նկատմամբ

Հոդվածի առանցքում

  • Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Լուկաշենկոն եւ Պուտինը հանդիպել են առնվազն երկու անգամ: Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է երկու երկրների «հետագա ինտեգրման» մասին: Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքերը Լեհաստանում կարող են «ռազմական սպառնալիք» լինել, ինչը Լուկաշենկոյի կառավարության կողմից նախկինում չէր օգտագործվում: ՌԴ կառավարությունը բարձրացրել է էներգետիկ գները Բելառուսում: Խոսակցություններ կան, որ ռուսական կողմը կարող է ստանձնել Բելառուսի կառավարման գործառույթների ողջ փաթեթը, այդ թվում` մաքսային, վիզային, դրամավարկային եւ հարկային քաղաքականության հետ կապված:

Ուշադրությանն արժանի

2001թ.-ի սեպտեմբերի 10-ին ես հրապարակեցի Բելառուսի մասին: Այն նկարագրում էր, թե ինչպես էր բելառուսական բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն կեղծել ընտրությունները՝ խիստ վերահսկողություն սահմանելով ԶԼՄ-ների եւ տնտեսության նկատմամբ, քաղաքական հակառակորդներին հեռացնելով, իսկ երբեմն սպանելով: Լուկաշենկոն, ես գրեցի, Եվրոպայի ամենաերկարատեւ դիկտատորն էր: Սակայն, ընդամենը մի քանի ամիս առաջ, նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ելույթ ունեցավ ամբողջապես ազատ Եվրոպայի անհրաժեշտության մասին: «Այլեւս ոչ մի Յալթա», – ասել էր նա, նկատի ունենալով 1945 թվականին ստորագրված Ռուզվելտի եւ Ստալինի միջև համաձայնագիրը, որը բաժանում էր Եվրոպան: Բելառուսն այդ առումով մի մեծ խոչընդոտ է՝ ընկած այդ երազանքի ճանապարհին:

 

2001թ-ի. սեպտեմբերի 11-ին երկու օդանավեր հարվածեցին Առեւտրի համաշխարհային կենտրոնին, երրորդը `Պենտագոնին, չորրորդն ընկավ Փենսիլվանիայի դաշտերում, եւ ԱՄՆ նախագահը հեռացավ ամբողջական և ազատ Եվրոպայի գաղափարից: Դրանից մոտ երկու տասնամյակ անց Բելառուսում ոչինչ չի փոխվել: Լուկաշենկոն դեռեւս Եվրոպայի ամենաերկարատեւ դիկտատորն է: Նա դեռեւս ոտնձգություն է անում ընդդիմության դեմ, շահարկում մամուլը եւ մանրակրկիտ վերահսկողության տակ պահում տնտեսությունը: Նա շարունակում է անել դա իր մեծ արեւելյան հարեւանի օգնությամբ, որը նրան տալիս է առատաձեռն էներգետիկ սուբսիդավորում:

 

Սակայն եթե Բելառուսը նույնն է մնացել, ապա իր մեծ արեւելյան հարեւանը փոխվում է: Մասնավորապես, աճում է Լուկաշենկոյի գործընկեր, դե ֆակտո դիկտատոր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները: Իր տնտեսությունը դեռեւս թույլ է եւ նրա ժողովրդականությունը տատանվում է, Պուտինին անհրաժեշտ են արտաքին քաղաքականության հարցերում տպավորիչ հաջողություններ: Ղրիմի օկուպացիային հաջորդող ոգևորությունը մարել է, նրա միջամտությունը Սիրիայում միանշանակ չէ, իսկ Ուկրաինայից ավելի շատ տարածք բռնազավթելու համար իրական ռազմական ջանքեր են անհրաժեշտ: Թեեւ նա կարող է ի վերջո որոշել այդ ջանքերը գործադրել, սակայն հնարավոր է, միաժամանակ, որ Ռուսաստանը կկլանի Բելառուսը:

 

Երկու երկրներն արդեն տեսականորեն միավորված են «Բելառուսի եւ Ռուսաստանի միացյալ պետություն» կոչվող մի միավորի մփջ, եւ երկու երկրները համատեղ զորավարժություններ են անցկացնում: Սակայն 2014 թ. Ուկրաինա ռուսական ներխուժման արդյունքում Լուկաշենկոն ձգտում է պաշտպանել իր անկախությունը, երբեմն հակասում է ռուսական օրասկարգին, որոշակի անկախ արտաքին քաղաքականություն վարելով եւ նույնիսկ որպես ժեստ Արեւմուտքի հանդեպ, ազատելով իր քաղաքական հակառակորդներին բանտից, թեեւ նրանք կրկին ձերբակալվեցին ցույցերի ժամանակ:

 

Այժմ Մոսկվան կարծես թե մտադրություն է դնում բացահայտելու իր ծրագրերը: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Լուկաշենկոն եւ Պուտինը հանդիպել են առնվազն երկու անգամ: Ռուսաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է երկու երկրների «հետագա ինտեգրման» մասին: Բելառուսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զորքերը Լեհաստանում կարող են «ռազմական սպառնալիք» լինել, ինչը Լուկաշենկոյի կառավարության կողմից նախկինում չէր օգտագործվում: ՌԴ կառավարությունը բարձրացրել է էներգետիկ գները Բելառուսում: Խոսակցություններ կան, որ ռուսական կողմը կարող է ստանձնել Բելառուսի կառավարման գործառույթների ողջ փաթեթը, այդ թվում` մաքսային, վիզային, դրամավարկային եւ հարկային քաղաքականության հետ կապված: Եվ դա «քաղաքավարի» բռնազավթման մոդել է: Ավելի ծայրահեղ տարբերակներից կարող է լինել մի նոր քաղաքական միավորի հայտարարություն, որը ղեկավարվում է մի նախագահի կողմից, հավանաբար ում անունը սկսվում է «Վ.» -ով:

 

Լուկաշենկոն արդեն հրապարակայնորեն որակել է ռուսական ճնշումները որպես «շանտաժ»: Բելառուս դիսիդենտներից մեկը ինձ ասաց, որ անկախ տնտեսագետների կարծիքով, Բելառուսը կարող է դիմադրել, նույնիսկ եթե Ռուսաստանը օգտագործում է իր գազատարները որպես ճնշման ձեւ: Սակայն նա նաեւ համաձայնվեց, որ ապագայում հնարավոր չէ բացառել ռուս-բելառուսական պետություն. Լուկաշենկոն այս տասնամյակների ընթացքում իշխանության մեջ է մնացել, քանի որ նա լավ է հասկանում, թե որտեղից են փչում քամիները: Եթե ​​Ռուսաստանը նրան առաջարկի, նա չի կարող հրաժարվել, ուստի և դիմադրել:

 

Ես չեմ կարող պնդել այժմ ավելին, քան ասել եմ  2001 թվականին: Ամերիկացիներն ու եվրոպացիները կարող են շատ բան անել՝ ազդելու այս ձեւավորվող սագայի վրա: Եթե ​​ինչ – որ բան այնպես չգնա, Արեւմուտքը քիչ ազդեցություն ունի Մինսկի վրա, քան երբևէ ունեցել է, ինչպես նաեւ քիչ հետաքրքրություն: Ավելին, մենք այժմ ունենք ամերիկյան նախագահ, որը ոչ միայն հրաժարվել է Եվրոպայի երազանքից, ամբողջական եւ ազատ, այլեւ հակված է շատ հարցերում կիսել Ռուսաստանի տեսակետը: Նա սկսեց իր նախագահական ժամկետը, զարմանալիորեն, Բելառուսում գույություն չունեցող լեհական ներխուժման վտանգի վերաբերյալ տարօրինակ հետաքրքրությամբ եւ շարունակում է նույն կերպ արձագանքել ռուսական քարոզչությանը:

 

Բայց մեր անտարբերությունը գին ունի: Դա ոչ միայն այն է, որ բելառուսները կարող են իրենց անկախությունը կորցնեն: Մոսկվան կարող է կրկին դառնալ կայսերական մայրաքաղաք՝ իշխելով բազմաթիվ երկրների վրա: Դա կփոխի ռուսական քաղաքական էլիտայի մտածելակերպը իր մասին, իր հարեւանների մասին, աշխարհում իր տեղի մասին: Պուտինը մեկ անգամ հիշատակեց Խորհրդային Միության փլուզումը որպես 20-րդ դարի ամենամեծ քաղաքական աղետ. դա պատճառ է, որ 21-րդ դարում նա փորձի նորից վերականգնել այն:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment