Ի՞նչ կլինի Իսլամական պետության հետ Սիրիայից ամերիկյան զորքերի գնալուց հետո

Ի՞նչ կլինի Իսլամական պետության հետ Սիրիայից ամերիկյան զորքերի գնալուց հետո

Հոդվածի առանցքում

  • Քուրդ գեներալ Մազլումը գտնում է, որ Թրամփը գործարք է կնքել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ով սպառնացել է քրդական տարածքներ ներխուժել եւ ոչնչացնել այն, ինչ նա կոչում է քուրդ ահաբեկչություն: «Ձեր դաշնակցին ճակատամարտում մենակ թողնելն անբարոյական է», - ասում է նա, մի բան, որ ԱՄՆ-ի զինվորները երբեք չէին անի կամովին:

Ուշադրությանն արժանի

Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի քրդական հրամանատար, գեներալ Մազլոմ Աբդիի ձայնը խիստ է եւ հստակ, երբ նա նկարագրում է նախագահ Թրամփի որոշումը ԱՄՆ զորքերը երկրից դուրս բերելու մասին եւ այստեղից Ամերիկայի հեռացումը, որով բախտի քմահաճույքին է թողնում իր դաշնակիցներին:

«Դա մի բան էր, որ մենք երբեք չենք սպասել», – ասել է նա: «Ազնիվ խոսք, մինչեւ այս պահը, ամերիկացիներն արել են այն ինչ, ասել են մեզ եւ նույնը մենք: . . . Այնպես որ մենք զարմացած ենք եւ շփոթված: Մենք պատրաստ չէինք նման որոշման»:

Մազլումը բացատրեց Թրամփի հանկարծակի որոշումից հետո ահաբեկչության վերսկսման վտանգները: Անցյալ շաբաթ Իսլամական պետությունը ցույց տվեց, որ նրանք հւյսեր ունեն վերականգնելու իրենց խալիֆայությունը: Ավելին, Մազլումը գերության մեջ է պահում ավելի քան 2200 ԻՊ զինյալների, այդ թվում՝ 700 օտարերկրյացիների: Առանց ԱՄՆ-ի եւ այլ կոալիցիայի անդամների օգնության, այդ զինյալները, ի վերջո, կարող են փախչել:

Ինչն է հետաքրքիր, որ Մազլումը պայքարում էր ԱՄՆ-ի հատուկ գործողությունների զորքերի կողքին, որոնք խորհրդանշում են այս երկրի զինված ուժերի կայունությունը եւ այժմ նա տեսնում է բավականին ուրիշ ամերիկյան երես: «Ճիշտն ասած, առաջին բանը, որ ես մտածեցի, երբ լսեցի այդ որոշման մասին Ամերիկայի հեղինակությունն է», – ասել է Մազլումը: «Այս որոշումից հետո մարդիկ ի՞նչ են ասելու Ամերիկայի մասին: Կառուցված ողջ վստահելիությունն ու վստահությունը կորցրեցինք»:

Մազլումը կոշտ, աներեւակայելի հրամանատար է: Իր 50 տարեկանում ունի գանգուր մազեր եւ փխրուն դեմք: Երբ ես հանդիպեցի նրան Սիրիայում, նա այնպիսի հանգիստ եւ խորհրդակցական դատողություններ էր անում, որոնք հազվադեպ կհանդիպես այդ մասում գտնվող զորքերի հրամանատարների շրջանում: Քրդական մարտիկները գրեթե կուլտային պարտավորություն ունեն, հետեւելու նրա հրահանգներին եւ կատատարելու դրանք, անկախ նրանից, թե ինչպիսին է իրավիճակը:

ԱՄՆ-ի առաջնորդության ներքո պայքարելու եւ մահանալու այս պատրաստակամությունը քրդերի առաջնորդող ուժերին դարձրեց յուրահատուկ դաշնակից: ԱՄՆ-ի օդային օժանդակությամբ քրդական զինյալները վերացրեցին Իսլամական պետության մայրաքաղաք Ռաքքան եւ նրա բոլոր հիմնական ամրությունները: Քրդերը եւ նրանց սիրիացի դաշնակիցները մեծ գին վճարեցին. 2014 թվականից ի վեր նրանք կորցրել են մոտ 4000 մարդ եւ ունեցել 10.000 վիրավոր: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ը կորցրել է Սիրիայում ընդամենը երեք զինվոր, ըստ ԱՄՆ զինվորական ներկայացուցչի:

Մազլումն ասում է, որ Թրամփի որոշումը ցնցող էր, քանի որ այն ընդունվեց ընդամենը մեկ շաբաթ անց Սիրիայի վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի անձնական այցից հետո: Ջեֆրին խոստացել էր, որ ԱՄՆ ուժերը չեն հեռանա մինչեւ նրանք չհասնեն իսլամական պետության «տեւական պարտության», Սիրիայից իրանական զորքերի դուրս բերմանը եւ քաղաքական վերջնական կարգավորմանը, որը կկայունացներ երկիրը: Ջեֆրիի խոստումները մեծ ոգևորությամբ են ընդունվել», – բացատրում է Մազլումը, – «բայց, ցավոք, կարճ ժամանակ անց, հակառակը տեղի ունեցավ»:

Քուրդ ժողովուրդը նախկինում ևս լքվել է Միացյալ Նահանգների կողմից, երբ նրանք կորցրեցին իրենց քաղաքական արդիականությունը: Ես հարցրեցի Մազլումին, թե արդյոք երբեւէ կմտածեր իր ամերիկյան խորհրդատուների հետ աշխատելու ընթացքում, որ նույն բանը կրկին կարող է տեղի ունենալ: «Եթե ուզում եք ճշմարտությունը, ապա՝ ոչ», – ասաց նա: Հիմա, Թրամփի հայտարարությունից հետո, նա անհրաժեշտ է համարում Ռուսաստանի եւ Սիրիայի վարչակարգերի հետ խողովակներ ստեղծելը՝ «Ամերիկայից հետո այս վակուումը լրացնելու համար»:

Ինչն է ինձ զարմացնում, որ մեր ամենօրյա խոսակցությունների ժամանակ Մազլումի զորքերը շարունակում են իրենց արյունալի արշավը Արեւելյան Սիրիայում իսլամական պետության մնացորդների դեմ, թեեւ նրա զինյալները ցանկանում են վերադառնալ իրենց քրդական բնակավայրերը եւ պաշտպանել իրենց ընտանիքներին: Մազլումն ասել է, որ իր ուժերը ունեցել են առնվազն 27 զոհ գործողությունների ընթացքում Թրամփի կտրուկ որոշումից ի վեր, իսկ շատերը վիրավորվել են:

«Այժմ մենք պայքարում ենք մեզ համար, մեր գոյության համար», – ասել է Մազլումը: «Քանի որ մեր բոլոր մարտիկները գիտեն, որ եթե իրենք չպաշտպանեն ինքերն իրենց, ապա [իսլամական պետությունը] կվերադառնա եւ կլինի ավելի ուժեղ, կսպանի նրանց ընտանիքներին և կգլխատի նրանց»: Նա նշել է, որ սպառնալիքը հատկապես ակնհայտ էր կոալիցիայի արաբական անդամների համար, ովքեր վախենում են վրեժխնդրությունից ինչպես սունի ահաբեկիչների, այնպես էլ իրանական շիա ուժերի կողմից:

Մազլումը գտնում է, որ Թրամփը գործարք է կնքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով սպառնացել է քրդական տարածքներ ներխուժել եւ ոչնչացնել այն, ինչ նա կոչում է քուրդ ահաբեկչություն: Մազլումն ասել է, որ իր հրամանատարներին խորհուրդ է տվել, որ այդ համաձայնությունը կնքվի ոչ թե զինվորական, այլ ԱՄՆ քաղաքական գործիչների կողմից: «Ձեր դաշնակցին ճակատամարտում մենակ թողնելն անբարոյական է», – ասում է նա, մի բան, որ ԱՄՆ-ի զինվորները երբեք չէին անի կամովին:

Ես Մազլումին հարցրեցի, թե ինչ է նա անելու հաջորդ առավոտյան: Նա ասաց, որ պատրաստվում է գնալ ճակատային գիծ՝ բարձրացնելու իր 10,000 զորքերի ոգին, որոնք դեռ պայքարում են իսլամական պետության դեմ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment