Ի՞նչ կլինի, եթե ապացուցվի Թրամփի համագործակցությունը ռուսական հատուկ ծառայությունների հետ
Հոդվածի առանցքում
- Անցյած շաբաթ մենք տեսանք առաջին կոնկրետ ապացույցը, որ Դոնալդ Թրամփի 2016 թ-ի քարոզարշավի թիմը համագործակցել է Ռուսաստանի հետ, և թվում է ` դա ոչ ոքի չի հետաքրքրում: Դա մի շարք հարցերի տեղիք է տալիս: Իսկ ի՞նչ, եթե Ռոբերտ Մյուլերի դանդաղ հետաքննությունն ավարտվի ոչ թե պայթյունով, այլ փոքր անհանգստությամբ: Ի՞նչ, եթե Մյուլլերը, որպես հատուկ հետաքննող, բացահայտում է, որ նախագահ Թրամփի քարոզարշավի թիմը գիտակցաբար և ակտիվորեն համագործակցում էր Ռուսաստանի հետ Թրամփի ընտրվելու համար, և հանրությունը անտարբեր է այս լուրի հանդեպ: Դա կնշանակեր, որ ժամանակակից ԱՄՆ-ի քաղաքականության բնույթը արմատական վերափոխում է ապրել:
Ուշադրությանն արժանի
Անցյած շաբաթ մենք տեսանք առաջին կոնկրետ ապացույցը, որ Դոնալդ Թրամփի 2016 թ-ի քարոզարշավի թիմը համագործակցել է Ռուսաստանի հետ, և թվում է ` դա ոչ ոքի չի հետաքրքրում: Դա մի շարք հարցերի տեղիք է տալիս: Իսկ ի՞նչ, եթե Ռոբերտ Մյուլերի դանդաղ հետաքննությունն ավարտվի ոչ թե պայթյունով, այլ փոքր անհանգստությամբ:
Ի՞նչ, եթե Մյուլլերը, որպես հատուկ հետաքննող, բացահայտում է, որ նախագահ Թրամփի քարոզարշավի թիմը գիտակցաբար և ակտիվորեն համագործակցում էր Ռուսաստանի հետ Թրամփի ընտրվելու համար, և հանրությունը անտարբեր է այս լուրի հանդեպ: Դա կնշանակեր, որ ժամանակակից ԱՄՆ-ի քաղաքականության բնույթը արմատական վերափոխում է ապրել:
Իհարկե, ակնհայտ է, որ ժողովրդավարական ջանքերը, ուշադրություն հրավիրելու ցնցող փաստերին, ձախողվեցին: Բայց ճգնաժամի արդյունքը հիմա իսկապես երևում է, ոչ թե այն պատճառով, որ Մյուլերը չի ստանա այն ինչ փորձում է ստանալ, այլ, Թրամփի ապակողմոնրոշելու տաղանդի, իր հանրապետական կողմնակիցների վերաբերմունքի և հետաքննության նկատմամբ հանրային հոգնածության պատճառով:
Անցյած շաբաթ հայտնաբերված զարմանալի և ամբողջությամբ նոր փաստը այն է, որ, ըստ Մյուլլերի, Մանաֆորթը՝ Թրամփի քարոզարշավի նախագահը, իր հարցման տվյալները փոխանցել է ռուսական հետախուզության հետ սերտ կապեր ունեցող անձանց:
Մինչև հիմա Մյուլլերի հետաքննությունը և լրատվամիջոցների հրապարակումները երկու բան էին սահմանել, որ ռուսական հետախուզությունը ակտիվորեն փորձել է ազդել ընտրությունների արդյունքների վրա, և որ ռուսական հետախուզությունը բազմաթիվ ուղիներով օգտագործել է Թրամփի քարոզարշավի մասնակիցներին և նրա մոտ շրջապատին:
Առայժմ բացակայում է որևէ ապացույց, որ Թրամփի քարոզարշավի թիմի այս կամ այլ բացթողումները որակվեին որպես համագործակցություն կամ համաձայնություն:
Սակայն Մանաֆորթի բացահայտումը մոտ է ապացույցի: Ռուսաստանի հետ այս համագործակցությունը չի արել քարոզարշավի շարքային մասնակիցը, այլ հենց ղեկավարը: Սա շատ մեծ նշանակություն ունի:
Պաշտոնական հարցման տվյալների և քարոզչական հետազոտությունների տարածումը ակնհայտ բացատրություն ունի: Մանֆորթը ռուսներին տալիս էր այն տվյալները, որոնք կարող էին օգտագործվել՝ քարոզարշավի վրա ազդելու համար:
Ռուսական կողմի հետ Թրամփի քարոզարշավի համագործակցության ապացուցումը փակում է շղթան ` բացատրելով ռուսական ջանքերը սոցիալական ցանցերի օգտագործմամբ քվեարկության վրա ազդելու առումով: Այն փաստը, որ Մանաֆորթը ռուսներին տրամադրել է տվյալներ, պարզապես մի քայլ չէ դեպի համագործակցության ապացույց: Դա ինքնին ապացույց է:
Այնուամենայնիվ, այս զարգացումը, որը պետք է գերակշռի լրատվամիջոցների շրջանում, խամրեց կառավարության փակման թեմայի, սահմանային անվտանգության վերաբերյալ Թրամփի ելույթի և նախագահի արտակարգ իրադրություն հայտարարելու սպառնալիքի ֆոնին:
Ինչու Մանաֆորթի մասին լուրերը այդքան քիչ ուշադրության արժանանում: Հավանաբար մի քանի գործոնների պատճառով:
Բացատրություններից մեկն այն է, որ հայտնությունը չի արվել դատախազների կողմից կամ լրատվական կազմակերպության արտահոսքից: Փոխարենը, տեղեկություններն անհայտորեն բացահայտվում են Մանաֆորթի փաստաբանների կողմից, երբ նրանք հաջողության չեն հասնում Մանֆորթի դատավճռի առնչությամբ:
Երկրորդ բացատրությունն այն է, որ լրատվամիջոցներն ու հասարակությունը արդեն դադարել են Մանաֆորթին դիտարկելուց որպես Թրամփի իմաստալից բացահայտումների աղբյուր: Ի վերջո, Մանաֆորթը մեղավոր է ճանաչվել մի շարք հանցագործությունների մեջ, որոնք երկար ժամանակ նախորդել էին նրա մասնակցությանը Թրամփի քարոզարշավին: Եվ հաշվի առնելով դատավճռի ժամկետն ու դատախազների պնդումը, որ նա դեռ շարունակում է ստել, չնայած համագործակցության համաձայնությունը, շատերը սկսեցին մտածել, որ Մանֆորտը չի նպաստի քարոզարշավի հետ կապված հետաքննության որևէ առաջխաղացմանը:
Հետ նայելով՝ կարելի է պնդել, որ այդ եզրակացությունը, կարծես, վաղաժամ է, գուցե նույնիսկ սխալ: Մյուլլերը, կարծես, կարող է ապացուցել, որ Մանաֆորթը Թրամփի քարոզարշավը բերեց Ռուսաստանի հետ համագործակցության:
Երրորդ և առավել մտահոգիչն այն է, որ Մյուլլերի հետաքննությունը շարունակվում է և դառնում հոգնացուցիչ: Թրամփի կողմնակիցներն ու ընդդիմախոսները, թերևս, մտածում են, որ Ռուսաստանի հետ ինչ-որ պայմանավորվածություն եղել է: Կողմնակիցներին, թերևս, դա շատ չի հուզում: Հակառակորդներն էլ մտածում են, որ անկախ նրանից, թե ինչ կբացահայտի Մյուլլերը, դա բավարար չէ, որ Թրամփը դատապարտվի կամ պաշտոնանկ արվի իմպիչմենտի գործընթացով:
Հազիվ թե Մյուլլերի զեկույցը կարող է դառնալ պատմական, նույնիսկ եթե Մյուլլերը կարողանա ապացուցել Թրամփի քարոզարշավի և Ռուսաստանի միջև համագործակցությունը:
Անշուշտ, դեմոկրատները լսումներ կանցկացնեն: Կոնգրեսի որոշ անդամներ իմպիչմենտ անելու կոչ կանեն: Բայց եթե հանրապետականները ամուր մնան իրենց դիրքերում, շատ դեմոկրատներ, հավանաբար, որոշում կկայացնեն չդիմել իմպիչմենտի քայլին՝ այս նախաձեռնության դատապարտված լինելու պատճառով::
Այդ սցենարով կարելի է պատկերացնել, որ նույնիսկ եթե Թրամփը տեղյակ էր ռուսական ներգրավվածության մասին, նրա կողմնակիցները կասեն, որ ռուսական ջանքերը որևէ ազդեցություն չունեն, և որ Թրամփը գաղափար չուներ, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը անօրինական է:
Թույլ տվեք նկատել, որ այս սցենարը ես համարում եմ ժողովրդավարության համար աղետ: Եթե մեկ թեկնածու պաշտոնապես օտարերկրյա իշխանությունից կախված է՝ ընտրությունների վրա ազդելու համար, դա ժողովրդական ինքնորոշման սկզբունքի համար գոյություն ունեցող ճգնաժամ է: Ես ավելի շատ կուզենայի, որ Մյուլլերը ոչ մի ապացույց չունենար, քան որ նա իր գործը ապացուցի անտարբեր հասարակության և անգործունակ Կոնգրեսի առջև:
Սակայն Մանաֆորթի նորությունների արձագանքի պարագայում աղետի սցենարն այլևս անհնար է: Ես նույնիսկ վստահ չեմ, որ դա քիչ հավանական է:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ