Ի՞նչ կապ ունի Ադրբեջանում Թրամփի հյուրանոցի նախագիծը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ

Ի՞նչ կապ ունի Ադրբեջանում Թրամփի հյուրանոցի նախագիծը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ

Հոդվածի առանցքում

  • Թրամփը և նրա ավագ դուստրը Ադրբեջանում հյուրանոցի կառուցման ծրագիր էին զարգացնում, որը կոռումպացված մի գործարք էր: Այն ղեկավարում է «Կասպից ծովի Կոռլեոններ» անունը կրող ընտանիքը, որը կապ ունի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: The Trump International Hotel and Tower Baku շքեղ հյուրանոցային համալիր է, որը 2008 թ. հանդիսանում էր շքեղ բնակարանային համալիր, բայց 2014 թ-ին վերածվեց հյուրանոցի, որը երբեք չի գործել՝ զարմանք առաջացնելով տեղական և միջազգային փորձագետների մոտ

Ուշադրությանն արժանի

Թրամփի վարչակազմը պաշտոնապես ճանաչել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը որպես ահաբեկչական կազմակերպություն: Սակայն The New Yorker- ի հրապարակումը ընդգծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է բիզնես կապեր ունենալ օտարերկրյա ռազմական խմբավորման հետ:

Թրամփը և նրա ավագ դուստրը Ադրբեջանում հյուրանոցի կառուցման ծրագիր էին զարգացնում, որը կոռումպացված մի գործարք էր: Այն ղեկավարում է «Կասպից ծովի Կոռլեոններ» անունը կրող ընտանիքը, որը կապ ունի Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:

The Trump International Hotel and Tower Baku շքեղ հյուրանոցային համալիր է, որը 2008 թ. հանդիսանում էր շքեղ բնակարանային համալիր, բայց 2014 թ-ին վերածվեց հյուրանոցի, որը երբեք չի գործել՝ զարմանք առաջացնելով տեղական և միջազգային փորձագետների մոտ, հաղորդում է The New Yorker- ի հեղինակ Ադամ Դեվիլսոնը 2017 թվականին:

Ծրագիրը նախատեսվում էր որպես «գերշքեղ» հյուրանոցային և բնակելի տարածքով համալիր, սակայն, ըստ հրապարակման, դրա գտնվելու վայրը և ժամկետները տարակուսանք են առաջացնում:

Trump Tower Baku գտնվում է քաղաքի թեր զարգացած կենտրոնական մասում, որի դիմացը գտնվում է զեղչային խանութը, իսկ հյուրանոցը տեղակայված է բիզնես կենտրոնից մի փոքր հեռավորության վրա:

«Ինչու՞ է այստեղ բացվել շքեղ հյուրանոց », – ասում է Ադրբեջանի Զբոսաշրջության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան: «Ոչ ոք, ով կարող է վճարել այստեղ մնալու համար, չի ցանկանա մնալ այս տարածքում»:

The Trump Organization ընկերությունը հայտարարել է, որ ծրագիրը կվերափոխվի ընդամենը մեկ հյուրանոցի 2014 թվականին, երբ Բաքվում անկում ապրեց շինարարական ոլորտը և շքեղ հյուրանոցներում մնացող հյուրերի տոկոսը հասավ շուրջ 35:

Կորնելի համալսարանի փորձագետը The New Yorker- ին ասել է, որ հինգ աստղանի հյուրանոցներ կառուցողները սովորաբար պետք է ցույց տան, որ տասը տարիների ընթացքում միջին զբաղվածությունը հյուրանոցի կկազմի առնվազն 60 տոկոս:

Newsweek- ի հեղինակ Քըրթ Էյչենուալդը սեպտեմբերի 20-ին հաղորդել է, որ Թրամփի ֆինանսական զեկույցները ցույց են տալիս, որ նա Բաքվում գործ ունի Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդու հետ:

 

ԱՄՆ պաշտոնյաները հավատացած են, որ Զիա Մամեդովը գումարներ է լվացել իրանական զինված ուժերի համար՝ չնայած ոչ նրա և ոչ էլ նրա որդու Անար Մամեդովի դեմ որևէ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: Վերջինս հանդիսանում է Բաքվի հյուրանոցի գործարքում Թրամփի գործընկերը:

The New Yorker  ուսումնասիրել է Թրամփի կապերը աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկի ամենահարուստ և ամենահզոր օլիգարխ Զիա Մամեդովի և նրա եղբայր Էլթոն Մամեդովի հետ, ով Ադրբեջանի խորհրդարանի ազդեցիկ անդամներից է, որը պայմանագրեր է կնքել նախագծի շուրջ և հիմնել  Բաքու XXI դար ընկերությունը, որը աշտարակի սեփականատերն է:

Մամեդովի ընտանիքը, որը նկարագրվում է Foreign Policy ամսագըում որպես «Կասպից ծովի Կոռլեոներ», հեղինակություն է վայելում՝ օգտագործելով ծառայողական դիրքերը, հարստանալով ու հարստացնելով  իր գործընկերներին, որոնց շարքում են շինարարական ընկերությունները՝ կապված Իրանի հեղափոխական պահակախմբի կորպուսը հետ:

Թրամփի վարչակազմը դատապարտել է այդ խումբը, որը մեղադրվում է թմրամիջոցների թրաֆիկինգի, արտերկրում ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման մեջ՝ այն բնորոշելով որպես ահաբեկչական կազմակերպություն:

«Պետքարտուղարության գլխավորությամբ այս աննախադեպ քայլը ճանաչում է այն իրողությունը, որ Իրանը ոչ միայն ահաբեկչության պետական ​​հովանավորն է, այլև, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ակտիվորեն մասնակցում է ահաբեկչության ֆինանսավորման մեջ և օգտագործում այն որպես պետական գործիք», – ասել է Թրամփն իր հայտարարության մեջ:

Բաքվի զարգացումների մասին եղել են բազմաթիվ հրապարակումներ, երբ Թրամփը հայտարարեց 2015 թ. իր նախագահական քարոզարշավի մասին, իսկ Թրամփի գլխավոր իրավաբան Ալան Գարտենը հերքեց բոլոր մտահոգությունները՝ նշելով, որ ընկերությունը երբեք ուղղակիորեն չի աշխատել Մամեդովի հետ:

Գարտենը պնդում է, որ Թրամփը Բաքվի զարգացումներում միայն պասիվ դեր է խաղացել `տրամադրելով իր անունը Մամեդովի որդուն օգտագործման համար, որի համար նրան վճարել են 2.8 մլն դոլար, ըստ եղած տեղեկությունների:

Այլ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Թրամփին 2.5 մլն դոլար են վճարել իր անունը օգտագործելու համար 2012 թվականին, իսկ ապագա ԱՄՆ նախագահը պայմանագիր է կնքել ` հյուրանոցի կառավարումը ստանձնելու համար այն բացվելուց հետո: Գործարքի գումարը չի նշվում:

Գարտենը հայտարարել է դրա մասին Թրամփի ընտրությունից մեկ ամիս անց, երբ Trump ընկերությունը խզել է կապերը հյուրանոցի հետ, սակայն The New Yorker- ը հաղորդում է, որ այդ պնդումները թերի են և ոչ ճշգրիտ:

Կորնելիի պրոֆեսոր Յան դե Ռոսը նշում է, որ Թրամփը ակտիվորեն հետաքրքրվում էր Բաքվի նախագծով, որը վերահսկում էր Իվանկա Թրամփը:

Այս սերտ ներգրավվածությունը կարող է քրեական հետապնդման առիթ դառնալ Trump ընկերության դեմ « Արտերկրում կոռուպցիոն պրակտիկաների մասին »օրենքի շրջանակներում, որն ընդունվել է 1977 թ.՝ ամերիկյան ընկերություններին արգելելով օտարերկրյա կոռումպացված պաշտոնյաների հետ գործարքներ կնքել, նույնիսկ եթե դրանք օրինական են:

Ընդհանուր առմամբ Գարտները չհերքեց նախագծում կոռուպցիոն տարրը.

«Ես չեմ պատրաստվում այստեղ նստել և պաշտպանել Մամեդովներին », – ասաց նա, սակայն նա պնդեց, որ Թրամփ ընկերությունը մեղավոր չէ, քանի որ ընկերությունը չի վերահսկել ծրագիրը և գումար չի վճարել որևէ մեկին:

Այնուամենայնիվ, օտարերկրյա կոռուպցիոն իրավունքի ոլորտում մասնագիտացած իրավաբանը հերքում է այս պնդումները՝ դրանք համարելով անհեթեթ:

«Դուք չեք կարող Ադրբեջանում կնքել գործարք՝ ենթադրելով, որ դուք մեղավոր չեք, ոչ էլ կարող եք խուսափել պատասխանատվությունից՝ այլ կերպ վարվելով», – ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս Ջեսիկա Թիլիպմանը: «Բաքվի ողջ գործարքը մեծ խնդիր է՝ հաշվի առնելով օտարերկրյա կառավարության պաշտոնյաների և նրանց հարազատների հետ անմիջական ներգրավվածությունը Ադրբեջանում, ովքեր կապեր ունեն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ: Կոռուպցիայի նշանները հազվադեպ են լինում այսքան ակնհայտ »:

Թրամփը բողոքել է օրենքի մասին հեռախոսով 2012 թ. մայիսին CNBC- ի հետ զրույցում Բաքվի գործարքի ավարտից մեկ ամիս առաջ:

«Յուրաքանչյուր երկիր գնում է այնտեղ և անում այն, ինչ նրանք պետք է անեն», – ասել էր Թրամփը: «Դա սարսափելի օրենք է, և այն պետք է փոխվի»:

Նա դժգոհեց, որ այն ամերիկյան ընկերությունները, որոնք հրաժարվել են կաշառք տալուց չեն կարողանում  «բիզնես անել»:

«Կա մեկ պատասխան: Գնացեք ձեր սենյակ, դուռը փակեք, պառկեք քնելու և ոչ մի գործարք մի արեք, քանի որ դա է միակ ճանապարհը», – ասել է Թրամփը CNBC- ին: «Միակ ճանապարհը, որով պետք է շարժվեք, այլ է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment