Ի՞նչ է սպասվում Անգելա Մերկելից հետո

Ի՞նչ է սպասվում Անգելա Մերկելից հետո

Հոդվածի առանցքում

  • Գերմանիայում վերջերս անցկացված եվրոպական խորհրդարանական ընտրություններից մեկ դաս կարելի է քաղել: Մեծ կուսակցությունների դարաշրջանն ավարտվել է: Իշխող կենտրոնամետ աջակողմյան քրիստոնյա դեմոկրատների և կենտրոնամետ ձախակողմյան սոցիալ-դեմոկրատների կուսակցությունները, որոնք ներկայումս մեծ կոալիցիայի մեջ են գտնվում կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարությամբ, զգալի կորուստներ կրեցին:

Ուշադրությանն արժանի

 

Գերմանիայի խոշոր քաղաքական կուսակցությունները պայքար են մղում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հետո

Գերմանիայում վերջերս անցկացված եվրոպական խորհրդարանական ընտրություններից մեկ դաս կարելի է քաղել: Մեծ կուսակցությունների դարաշրջանն ավարտվել է: Իշխող կենտրոնամետ աջակողմյան քրիստոնյա դեմոկրատների և կենտրոնամետ ձախակողմյան սոցիալ-դեմոկրատների կուսակցությունները, որոնք ներկայումս մեծ կոալիցիայի մեջ են գտնվում կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարությամբ, զգալի կորուստներ կրեցին:

Քրիստոնյա դեմոկրատները ստացել են քվեների ընդամենը 22.6 տոկոսը, ինչը 7.5 տոկոսով քիչ է վերջին եվրոպական ընտրություններում իրենց գրանցած արդյունքից 2014 թ.: Սոցիալ դեմոկրատները նույնիսկ ավելի վատ արդյունք ցույց տվեցին՝ հասնելով 15.8 տոկոսի, որը 11.6 տոկոսով ավելի ցածր է նախկինի հետ համեմատած: Երկու կողմերից ընտրողներն իրենց ձայները տվեցին «Կանաչներ» -ին, որոնք առաջին անգամ երկրորդ տեղը զբաղեցրեցին ազգային ընտրություններում:

Այս միտումը մեծ ավանդական կուսակցությունների հետ կապված վաղուց է արդեն նկատվել, բայց եվրոպական ընտրությունները բոլորի համար պարզություն մցրեցին, բացառությամբ մեծ կուսակցությունների: Երկու շաբաթվա ընթացքում երկու ուժերի ղեկավարները նշում էին, որ իրենք պահում են իրենց ընթացիկ դիրքերը և իրենց օրակարգում փոփոխություններ չեն կատարվելու (առայժմ): Նրանք պատրաստ են շարունակել խորտակվել:

Փոխարենը, երկու կուսակցություններն էլ թուլացել էին ներքին պառակտումների պատճառով: Սոցիալ-դեմոկրատների ղեկավար Անդրեա Նահլեսը և քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Անեգրեթ Քրամփ-Կարենբաուերը ստիպված էին դիմակայել ներքին ընդդիմությանը՝ իրենց ռազմավարական ծրագրերի հետ կապված: Բայց նույնիսկ ընդդիմադիրները, ովքեր ցանկանում են տեսնել իրենց կուսակցություններում նոր ղեկավարներ, չեն ընկալում մարտահրավերների խորությունը: Երկիրը և աշխարհը փոխվել են, և երկու ուժերն էլ չեն քայլում ժամանակին համահունչ: Նրանք բաց թողեցին հնարավորություն նոր սերունդներին ներգրավվելու հարցում: Նրանք չկարողացան հարմարվել փոփոխվող միջավայրին: Եվ երկուսն էլ բավարարված են իրենց ներկա քաղաքականությամբ: Նրանց հնարավոր չէ փոխել, քանի որ կարծրացել են:

Նման կաթվածահար վիճակը բացատրում է Կանաչներին աճող աջակցությունը: 60 տարեկանից ցածր ընտրողների շրջանում նրանք ստացան աջակցություն ինչպես քրիստոնյա դեմոկրատների, այնպես էլ սոցիալ-դեմոկրատների հաշվին: 18-ից 29 տարեկան ընտրողներից ընդամենը 13 տոկոսն է սատարել քրիստոնյա դեմոկրատներին, որոնք ընդհանուր առմամբ առավել մեծ աջակցություն են ունեցել: Ավելի երիտասարդ ընտրողներն այլևս չեն աջակցում ավանդական կուսակցություններին, քանի որ խոշոր կուսակցությունները ծրագրեր չունեն զբաղվել իրենց հետ և երբ նրանք անդրադառնում են երիտասարդ ընտրողներին հուզող հարցին, դա անում են որոշակի, նույնիսկ հեգնանքով:

Քրիստոնյա դեմոկրատների գլխավոր քարտուղար Պոլ Զիեմիաքը հայտարարել է, որ երիտասարդ ցուցարարները, ովքեր բողոքում են կլիմայի հետ կապված հարցերով, տեղյակ չեն քաղաքական իրողություններից: Մյուսները քննադատում էին նրանց դպրոցը բաց թողնելու համար: Եվ երբ երիտասարդ գերմանացի բլոգեր տեսանյութում խստորեն քննադատեց ընտրությունների նախորդող շաբաթվա ընթացքում մեծ կոալիցիային, տիկին Քրամփ-Կարրենբաուրը տարածեց իր կուսակցության արձագանքը `կոչ անելով սահմանափակել խոսքի ազատությունը:

Ոչինչ ավելի լավ չի նկարագրում խոշոր կուսակցությունների իրականությունից կտրված լինելը, քան եվրոպական ընտրությունների նախաշեմին իրենց կատարած աշխատանքը: Կլիմայի, Չինաստանի կամ կորպորատիվ հարկերի հետ կապված լուրջ խնդիրներ բարձրացնելու փոխարեն, նրանց ղեկավարները այդ օրերին խոսում էին այն մասին, թե տիկին Քրամփ-Կարենբաուերը ծրագրում է տիկին Մերկելի դեմ կուսակցության մեջ հեղաշրջում:

Գերմանիայի նման նյարդային անգործության մակարդակը տևեց շուրջ երկու տարի, քանի որ վերջին ազգային ընտրություններից հետո, շուրջ վեց ամիս էր անհրաժեշտ երկու կուսակցություններին համաձայնության գալու կոալիցիոն համաձայնագրի շուրջ: Դա հանգեցրեց քրիստոնյա դեմոկրատների շրջանում ծանր ներքին պայքարին, որն անդրադարձավ ընտրությունների վրա և ի վերջո ստիպեց տիկին Մերկելին հեռանալ իր կուսակցության ղեկավարի դիրքից:

Եվ դա տեղի է ունենում ամենավատ ժամանակներում: Գերմանիան կրում է Եվրոպայի բեռը ֆինանսական ճգնաժամի պարագայում փախստականների ճգնաժամի հետ մեկտեղ: Գերմանական ղեկավարությունն ունի բացթողումներ ու թերություններ, բայց «մայրցամաքը» շատ ավելի վատ վիճակում կհայտնվի առանց դրա: Այսօր, երբ այն պայքարում է կլիմայի փոփոխության և աջ պոպուլիստական  սպառնալիքի դեմ, Եվրոպան Գերմանիայի կարիքն ունի ավելի քան երբևէ: Սակայն Գերմանիան շատ խնդիրներ ունի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment