Ի՞նչ է Իրանի քաղաքականությունը

Ի՞նչ է Իրանի քաղաքականությունը

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Թրամփը նախագահության առաջին օրերից խոստացել է դուրս բերել ԱՄՆ Միասնական համընդհանուր գործողությունների ծրագրից (JCPOA): Դա թերի համաձայնագիր էր, անկեղծ ասած, սակայն երբեք պարզ չի եղել, թե ինչ ձեռքբերոմ կարձանագրվի այն լքելուց հետո՝ չնայած դա Թրամփին քիչ է անհանգստացնում: Այն գաղափարը, որ մենք կարող էինք վերադարձնել Իրանին սեղանի շուրջ, համաձայնագիրը վերանայելու համար, որը եվրոպացիները դեռևս աջակցում են, տարօրինակ էր, հատկապես, հաշվի առնելով, որ Ռուսաստանը եւ Չինաստանը կշարունակեն գործ ունենալ Իրանի հետ:

Ուշադրությանն արժանի

«Թրամփի տեսլականում պատժամիջոցները բազմակողմանի գործիք են: Նրանք կստիպեին Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանին և  ընդունել բարելավված միջուկային համաձայնագիր, ներառյալ սահմանափակումներ Թեհրանի բալիստիկ հրթիռային ծրագրերի նկատմամբ և ստուգողներին անսահմանափակ մուտքի թույլտվության տրամադրումը», – գրել է Ֆիլիպ Գորդոնը և Ռոբերտ Մալլին: «Նրանք կստիպեին Իրանին դադարեցնել իր աջակցությունը ԱՄՆին թշնամաբար տրամադրված տարածաշրջանային խմբերին: Նրանք նույնիսկ կարող են առաջնորդել փլուզվող տնտեսության առջև կանգնած իրանական ժողովրդին ընդդեմ իսլամական ռեժիմի »:

Կառավարության կողմից միջուկային համաձայնագրից դուրս գալու արդյունքները կանխատեսելի էին. ԱՄՆ-ը մեկուսացած կմնա մեր դաշնակիցներից, Իրանը որևէ կերպ չի ակնարկի, որ կվերանայի համաձայնագիրը:

Ավելին, ոչ միջուկային հարցերի ոլորտում ` հակահրթիռային փորձարկումներ, մարդու իրավունքներ, տարածաշրջանային ագրեսիա, որոնք մենք կարող էինք օգտագործել, երբ համաձանագրի մաս էինք, որևէ քաղաքականություն չի իրականացվում:

Նույնիսկ անորոշ է եղել, թե ինչպես է ԱՄՆ-ը հասնելու այդ նպատակին: Մայիսին Թրամփը նախատեսում էր «արգելափակել» Իրանի «ահաբեկչական գործունեությունը Մերձավոր Արևելքում», և Պոմպեոն նպատակ  էր դրել բացահայտել «Իրանի ագրեսիան»: Միավորված ազգերի կազմակերպությունում սեպտեմբերին Թրամփը համաշխարհային առաջնորդներին խնդրեց «մեկուսացնել Իրանի ռեժիմը»:

Այս բոլոր խոսքերը `«արգելափակել»,« խանգարել »,« մեկուսացնել », ընդունում են Իրանի ազդեցության հարցում ստատուս քվոն, սակայն դիմագրավում են դրա հետագա ընդլայնմանը: Օբամայի վարչակազմի պաշտոնյաները օգտագործում էին նման հռետորաբանությունը՝ կոշտ քաղաքականության մասին ազդարարելու համար:

Այսպիսով, միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումը ավելի բարդացրեց ոչ միջուկային հարցերի կարգավորումը: Առանց դաշնակիցների օգնության կամ նախագահի հստակ կարգադրության, մենք ձախողված ենք: Թրամփի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ դատապարտում է իրանական բալիստիկ հրթիռների փորձարկումը, սակայն ոչինչ չի արել անարդյունավետ պատժամիջոցներից զատ դրանց ծրագրի զարգացումը դադարեցնելու համար: ԱՄՆ երկու անգամ արձագանքեց Ասադի կողմից Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեմ, սակայն այդ արձագանքը Ասադի դիրքորոշման վրա քիչ ազդեցություն թողեց:

Մենք այժմ ամենավատ վիճակում ենք. ունենք կոշտ հռետորաբանություն, որը սակայն չի աջակցվում գործողություններով, ինչը տհաճություն է պատճառում:

«Միջուկային, ագրեսիվ, ճնշող Իրանին հակազդելու համար պետք է համապարփակ մոտեցում ցուցաբերել՝ Իրանին և նրա արբանյակներին վերադարձնելու իրենց սահմանները», – գրում է Մակովսկին: Բայց, անկեղծ ասած, մենք չունենք նույնիսկ Իրանի վերաբերյալ ծրագիր, ուստի ավելորդ է խոսել վերջինիս տարածաշրջանային ձեռքբերումները ի չիք դարձնելու մասին:

Ավելին, Իրանի քաղաքականության առումով, նախագահն ու Պոմպեոն ամբողջապես ապավինեցին Սաուդյան Արաբիային ` հուսալով, որ նրանք կգործեն Իրանին զսպելու համար: Սակայն Արևմուտքում (Միացյալ Նահանգների սահմաններից դուրս) խարդախ պետության համբավ ունեցող երկիրը չի կարող ստանձնել այդ դերը: Ընդհակառակը, Եմենում իր աղետալի դերը դարձել է Մերձավոր Արևելքի այլ ճգնաժամի պատճառ, այլ ոչ թե Իրանի խնդրի լուծում: Վերջերս Եմենի պատերազմը դարձել է ավելի մեծ առաջնահերթություն, քան Իրանի դեմ պայքարը:

Մենք պետք է վերադառնանք սկզբին: Նախ առաջնություն պետք է տրվի քարոզչությանը ` վերականգնելու ԱՄՆ-ի արժանապատվությունը և Մերձավոր Արևելքում իշխանությունը: Սիրիային ուղղված Թրամփի հռետորաբանությունը պարզապես խրախուսում է Իրանին:

Մայքլ Էյզենստադը առաջարկում է, որ մենք սկսենք «հակազդել Պարսից ծոցում իրանական նավատորմի գործողություններին, արգելել Իրանի կողմից զենքի առաքումները` արբանյակներին և գործընկերներին, Լիբանանում, Սիրիայում և Եմենում տեղակայված իրանական զենքի գործարանների դեմ տարածաշրջանային դաշնակիցների գործողություններին աջակցությունը, Իրաքի հետ հաստատել երկարաժամկետ անվտանգության և օգնության վրա հիմնված հարաբերություններ, որոնք կապահովեն Իրաքի անվտանգության ուժերի զարգացումը, աջակցել Սիրիայի մնացած ոչ սալաֆիական ապստամբ ուժերին ` ռեժիմի ուժերի հստակ հաղթանակը կանխարգելու համար և ռեժիմի նոր հարձակումները կանխելու համար և օգտագործելով ազգային պետական բոլոր միջոցները` ստիպել Իրանին վճարել քաղաքական, տնտեսական եւ ռազմական գին:

Ռեժիմի փոփոխության մասին հայտարարությունների փոխարեն, Թրամփի վարչակազմը և Կոնգրեսը պետք է քայլեր ձեռնարկեն ` Իրանի ազդեցությունը ստուգելու համար ինչպես նաև, շարունակելու կասկածի տակ առնել ռեժիմի լեգիտիմությունը, աջակցելու Իրանին դիմակայող խմբերին (օրինակ, քրդերին) և ավելի դյուրին բացատրել պատժամիջոցների իմաստը: Մի խոսքով, «չվնասես » մոտեցումը առավելագույն է, որ կարող ենք ակնկալել այս փուլում, քանի դեռ չի ընտրվել նոր նախագահը մտավոր և վերլուծական կարողությամբ, ով նաև ցանկություն կունենա Իրանի դեմ միավորել ուժերը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment