Ի՞նչն է իրականում խափանում ՆԱՏՕ-ն: Եվրոպան հակված է չեզոքության

Ի՞նչն է իրականում խափանում ՆԱՏՕ-ն: Եվրոպան հակված է չեզոքության

Հոդվածի առանցքում

  • զարմանալի բացահայտումներ: Հետազոտությունը, որը իրականացվել է Եվրամիության 14 երկրներում 60,000 մարդկանց հարցմամբ, ենթադրում է, որ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ մի շարք եվրոպական և ամերիկյան հեռանկարների միջև կտրուկ տարբերության պատճառները ավելի լայն են և խորը, քան Թրամփի հետ կապված վրդովմունքը: Դա ակնհայտ է նույնիսկ ՆԱՏՕ-ի ՝ Ռուսաստանին դիմակայելու առաքելության հարցումետ կապված: «Ո՞ւմ կողմը պետք է անցնի ԵՄ-ն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև բախման ժամանակ» հարցին հարցվածների մեծամասնությունը բոլոր 14 ԵՄ երկրներում ասացին՝ «ոչ ոքի»:

Ուշադրությանն արժանի

 

Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության վերնախավի մեծամասնությունը շարունակում է ՆԱՏՕ-ն և ավելի լայն ատլանտյան հարաբերությունները դիտարկել որպես Վաշինգտոնի գլոբալ արտաքին քաղաքականության հիմնասյուն: Նրանք ողջունել են նախագահ Թրամփի պարբերական պահանջները եվրոպական դաշնակիցներին ավելի շատ մասնաբաժին տրամադրելու մասին և նրա ակնարկները, որ ՆԱՏՕ-ն կարող է հնացած լինել: Բայց Թրամփը տրանսատլանտյան համերաշխության գլխավոր սպառնալիքը չէ: Եվրոպական հասարակական կարծիքի փոփոխությունը դեպի չեզոքություն՝ սա է, որ հնչում է որպես մահվան իրական սպառնալիք:

Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի նոր զեկույցը պարունակում է մի շարք զարմանալի բացահայտումներ: Հետազոտությունը, որը իրականացվել է Եվրամիության 14 երկրներում 60,000 մարդկանց հարցմամբ, ենթադրում է, որ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ մի շարք եվրոպական և ամերիկյան հեռանկարների միջև կտրուկ տարբերության պատճառները ավելի լայն են և խորը, քան Թրամփի հետ կապված վրդովմունքը: Դա ակնհայտ է նույնիսկ ՆԱՏՕ-ի ՝ Ռուսաստանին դիմակայելու առաքելության հարցումետ կապված: «Ո՞ւմ կողմը պետք է անցնի ԵՄ-ն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև բախման ժամանակ» հարցին հարցվածների մեծամասնությունը բոլոր 14 ԵՄ երկրներում ասացին՝ «ոչ ոքի»:

Ֆրանսիայում ամերիկացի լրագրող Անաբել Թիմսիթի զեկույցի պատասխանը բնութագրվում է ինչպես Եվրոպայում, այնպես էլ Միացյալ Նահանգներում ՆԱՏՕ-ի կողմնակիցների պարզունակ արձագանք: «Դոնալդ Թրամփը վնասել է Ամերիկայի դիրքերին աշխարհում իր նախագահության օրոք, և դա ավելի քան ակնհայտ է Եվրոպայում», – գրում է նա: Թիմսիթը շեշտում է զեկույցի այն եզրակացությունը, որ եվրոպացիները «այլևս չեն հավատում, որ ԱՄՆ-ը կարող է ծառայել որպես նրանց անվտանգության երաշխավոր»:

Այդուհանդերձ, նա ակնարկում է Վաշինգտոնի ենթադրյալ անվտանգության գործընկերների շրջանում չեզոք տրամադրվածության զարմանալի չափը: Ֆրանսիայում միայն 18 տոկոսը կաջակցեր Միացյալ Նահանգներին, իսկ 63 տոկոսը կողմ է չեզոքությանը: Իտալիայում այն կազմում է 17 տոկոս ընդդեմ 65 տոկոսի, իսկ Գերմանիայում ՝ 12 տոկոս 70 տոկոսի դիմաց:

Նման արդյունքներ էին գրանցվել նույնիսկ ՆԱՏՕ-ի նոր Արևելաեվրոպական անդամների շրջանակում՝ չնայած նրանք ավելի շատ են ենթարկվում Ռուսաստանի ճնշումներին և հավանական ագրեսիային: Հունգարացի հարցվածների 71 տոկոսը կողմ են չեզոքության ԱՄՆ-ին աջակցելու 13 տոկոսի դիմաց, մինչդեռ ռումինացիների մոտ գրանցված արդյունքն էր 65 տոկոս չեզոք ընդդեմ 17 տոկոս աջակցության կողմնակցի: Նույնիսկ Լեհաստանում, մի երկրում, որի հարաբերությունները Մոսկվայի հետ պատմականորեն ինչպես ցարական, այնպես էլ սովետական շրջանում բարդ էին, չեզոք տրամադրությունները կազմում են մեծամասնոթյուն՝ 45 տոկոս, իսկ ԱՄՆ աջակիցներինը ՝ 33 տոկոս:

Արտաքին քաղաքականության այլ հակասությունների շուրջ, որոնք ԱՄՆ-ի հետ են առնչվում, իրավիճակն ավելի լավ չէ: «Ո՞ւմ կողմը պետք է անցնի երկիրը Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև բախման դեպքում» հարցին հնչած պատասխանները ևս ի օգուտ Ամերիկայի սատարմանը չեն: Եվս մեկ անգամ առավել բարենպաստ էր Լեհաստանը, բայց այս անգամ միայն 24 տոկոսն էր կողմ Վաշինգտոնին սատարելուն, իսկ 54 տոկոսը ընտրեց չեզոքությունը: ԱՄՆ-ի կողմնակիցների ցուցանիշը Չեխիայում 19 տոկոս էր, Ռումինիայում ՝ 17 տոկոս, Հունգարիայում ՝ 13 տոկոս: Արևմտյան Եվրոպայում Միացյալ Նահանգների երկարամյա տնտեսական և անվտանգության գործընկերների շրջանակում վիճակը նույնքան անմխիթար է: Ֆրանսիացի հարցվածների միայն 18 տոկոսն է կողմ ԱՄՆ աջակցելուն, իտալացիների՝ 20 տոկոսը և գերմանացիների՝ 10 տոկոսը:

Մեկ այլ բացահայտում էր, որ եվրոպացիներն այժմ կողմ են անկախ արտաքին և անվտանգության քաղաքականությանը ՝ Վաշինգտոնի կրտսեր գործընկեր հադիսանալու փոխարեն: Զեկույցի ամփոփագիրը եզրակացնում է, որ հարցվածները «ցանկանում են տեսնել Եվրամիությունը տարեցտարի որպես աշխարհաքաղաքական դերակատար և ինքնուրույն»: Թե՛ հասարակական, և թե՛ կառավարական տրամադրությունները կառուցվում են ՆԱՏՕ-ից անկախ «միայն եվրոպական» ռազմական ուժի օգտին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջնորդությամբ:

Մակերեսային ու ոչ խորը բացատրությունները մեղադրում են Թրամփին քայքայիչ, «մեկուսացնող» հայտարարությունների միջոցով տրանսատլանտյան համերաշխությունը խաթարելու մեջ: Բայց այդ էրոզիան առկա էր նախքան Թրամփի հայտնվելը, և այն վերաբերում էր նույնիսկ ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության հիմնական առաքելությանը: Եվրոպայում Կարնեգի կենտրոնի ավագ գիտաշխատող Ջուդի Դեմփսին անհանգստացած է ՆԱՏՕ-ի ութ երկրներում Pew հետազոտական կենտրոնի 2015 թվականի հետազոտության արդյունքներով: Մասնավորապես, նա նշեց 5-րդ հոդվածի պատասխանները ՝ ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանությանը նվիրվածությունը, որը անդամներից պահանջում է դաշնակցի պաշտպանություն հարձակման դեպքում: Նա գրել է, որ Pew- ի հարցումը «ցույց տվեց, որ եվրոպացիների շրջանում հարցվածների 49 տոկոսը կարծում է, որ իրենց երկիրը չպետք է պաշտպանի դաշնակցին, պատասխան, որը ենթադրում է հավաքական պաշտպանության հանդեպ նվիրվածության պակաս»: Իրոք, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի մեծամասնությունները դեմ են, որ իրենք կատարեն իրենց երկրի ՝ 5-րդ հոդվածի պայմանագրով նախատեսված պարտավորությունը, որով ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի վրա հարձակումը համարվում է որպես հարձակում բոլորի դեմ:

Եզրափակիչ եզրակացությունն այն է, որ տրանսատլանտյան համերաշխության հայեցակարգը, նույնիսկ հավաքական պաշտպանության մասով, այժմ մեծապես սահմանափակվում է Ատլանտյան երկու կողմերից արտաքուստ քաղաքական էլիտաների կողմից: Համապատասխան հասարակությունների հետաքրքրություններն ու արտաքին քաղաքականության տեսակետները տարաբնույթ են: Կառավարական էլիտաները կարող են որոշակի ժամանակ անտեսել հասարակական կարծիքը, բայց դժվար կլինի պահպանել այնպիսի քաղաքականություն, որը գնալով հակասում է մեծամասնության ցանկություններին: ՆԱՏՕ-ի և հետպատերազմյան երկրորդ արտաքին տրանսատլանտյան արտաքին քաղաքականության համակարգի համար մահացու հարված է սա: Ե՛վ Եվրամիությունը, և՛ Միացյալ Նահանգները պետք է հարմարվեն այդ նոր իրականության հետ և վարեն իրենց սեփական, անկախ քաղաքականությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment