Թրափմը և Պուտինը հանդիպել են Բուենոս-Այրեսում

Թրափմը և Պուտինը հանդիպել են Բուենոս-Այրեսում

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 15 րոպեանոց հանդիպում են ունեցել նոյեմբերին G-20-ի գագաթնաժողովի ընթացքում՝ առանց ԱՄՆ կողմից պռոտոկոլային որևէ ներկայացուցչի՝ ներառյալ գրառումներ անողի կամ թարգմանչի: Թրամփը և նրա կինը՝ Մելանիան, նստած էին Պուտինի և նրա թարգմանչի հետ Բուենոս Այրեսի օպերային թատրոնում սեղանի շուրջ` այնտեղ անցկացվող միջոցառման ավարտին: Նրանք վերջին մարդկանցից էին, ովքեր լքեցին թատրոնը։

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ 15 րոպեանոց հանդիպում են ունեցել նոյեմբերին G-20-ի գագաթնաժողովի ընթացքում՝ առանց ԱՄՆ կողմից պռոտոկոլային որևէ ներկայացուցչի՝ ներառյալ գրառումներ անողի կամ թարգմանչի:

Թրամփը և նրա կինը՝ Մելանիան, նստած էին Պուտինի և նրա թարգմանչի հետ Բուենոս Այրեսի օպերային թատրոնում սեղանի շուրջ` այնտեղ անցկացվող միջոցառման ավարտին: Նրանք վերջին մարդկանցից էին, ովքեր լքեցին թատրոնը։

Սպիտակ տունը նախկինում ասել էր, որ Թրամփը և առաջին տիկինը «այդ երեկոյի ընթացքում «համաշխարհային առաջնորդների հետ մի շարք ոչ ֆորմալ զրույցներ են ունեցել», այդ թվում` նախագահ Պուտինի հետ»: Սակայն «Թայմս» -ը հաղորդել է, որ «զրույցին լավատեղյակ մարդիկ ասել են, թե այն տևել է ավելի երկար և եղել է ավելի բովանդակալի, քան ներկայացնում է Սպիտակ տունը»:

Անանուն ռուսական պաշտոնական աղբյուրը տեղեկացրել է, որ Թրափմը և Պուտինը անցկացրել են 15 րոպեանոց քննարկումներ այն մասին, թե երբ կարող են հանդիպել պաշտոնապես, Սիրիայում տեղի ունեցած զարգացումների և Սև ծովում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ Ռուսաստանը զավթել էր երեք ուկրաինական նավեր:

Երկու ղեկավարները նախատեսել էին հանդիպել Արգենտինայում, սակայն Թրամփը չեղյալ հայտարարեց, վկայակոչելով ռուսական ռազմածովային ագրեսիան: Պուտինը հայտարարել է, որ նա կիսել իր կարծիքը միջադեպի վերաբերյալ Թրամփի հետ, երբ նրանք խոսել են գագաթնաժողովի ընթացքում։

Ի պատասխան The Financial Times- ի հարցին՝  Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Պուտինը գագաթնաժողովի շրջանակներում ունեցել է մի շարք առանձնահատուկ շփումներ պաշտոնական միջոցառումներից զատ»:

Պեսկովը հավելել է, որ «դա բացարձակապես մեր մտահոգությունը չէ, թե ով ունի կամ չունի թարգմանիչ: Պուտինի թարգմանիչը միշտ նրա հետ է»:

Washington Post- ն այս ամիս հաղորդել է, որ Թրամփը դիմել է ամեն տեսակի միջոցների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցությունը գաղտնի պահելու համար, այդ թվում, վերցրել է նոթերը Պուտինի հետ հանդիպումից հետո, Գերմանիայի Համբուրգ քաղաքում 2017 թ G-20 գագաթնաժողովի ընթացքում: Այդ տեղեկությունը աշխուժացրել է դեմոկրատ օրենսդիրների պահանջը Թրամփի թարգմանչին Կոնգրեսի լսումներին հրավիրելու մասին:

Այն հրապարակումը, որ Թրամփը ցանկանում է գաղտնի պահել Պուտինի հետ բանակցությունների բովանդակությունը, հետագայում կասկածի տակ են դնում իր քննադատները, որոնք վախենում են, որ նա ինչ-որ կերպ համագործակցել է Կրեմլի հետ: Թրամփը մերժել է այս մեղադրանքները՝ դրանք որակելով որպես «կեղծիք» և ասել, որ իր վարչակազմը ավելի կոշտ էր Ռուսաստանի նկատմամբ, քան իր նախորդները:

Պեսկովը նշել է, որ Պուտինի հետ Թրամփի զրույցի կասկածները պարզապես «լրատվամիջոցների հիստերիա» է:

«Յուրաքանչյուր պարագայում, երբ խոսքը վերաբերում է Թրամփին, առաջ է քաշվում մի կարծիք, որը հիմնված չէ որևէ իրական փաստի վրա», – ասել է Պեսկովը՝ կրկնելով նախագահի հնչեցրած տեսակետը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment