Թրամփ-Ռուսաստան հարաբերությունը չափազանց բարդ է. անհրաժեշտ է նոր որակի լրագրություն

Թրամփ-Ռուսաստան հարաբերությունը չափազանց բարդ է. անհրաժեշտ է նոր որակի լրագրություն

Հոդվածի առանցքում

  • Ընթացող դաշնային հետաքննությունը Կրեմլի և Դոնալդ Թրամփի թիմի միջև համագործակցության մասին մեր կյանքի ամենադժվար քրեական հետաքննություններից է: Թրամփ-Ռուսաստան պատմությունը հատում է այնքան շատ մայրցամաքներ, տասնամյակներ և փորձի ոլորտներ՝ ներառելով հարյուրավոր պետական պաշտոնյաների և տարբեր երկրների մասնավոր անձանց, որ շատ դժվար է հասկանալ ցանկացած մեկի լուսաբանումն այս սկանդալի շուրջ՝ առանց մի քանի տասնյակ անձանց տրամադրած լուրջ տեղեկության տիրապետման:

Ուշադրությանն արժանի

Թրամփ-Ռուսաստան պատմության այս բարդությունը ստիպում է հրաժարվել լուսաբանման սովորական մեթոդներից: Եվ դա հանգեցրել է նրան, որ հասարակության որոշ հատվածն ու մամուլը սխալ են պատկերացնում Մյուլլերի հետաքննության նշանակությունը կամ նույնիսկ կասկածի տակ են դնում դրա կարևորությունը, ինչպես օրինակ՝ Թրամփը և իր կողմնակիցները, ովքեր այն անվանել են վհուկների որս, կեղծարարություն կամ կեղծ նորություններ:

Այս առումով, Թրամփ-Ռուսաստան պատմությունը շատ է նմանվում ժամանակակից այլ իրադարձություններին` զենքի բռնությունից մինչև կլիմայի փոփոխություն: Այդպիսի երևույթները զանգվածաբար տարածվում են ժամանակի և տարածության մեջ, և հզորների շահերը հաճախ են խեղաթյուրում դրանք: Նրանց իմաստը պահանջում է լրագրության նոր որակներ, որոնք կառուցում և ուժեղացնում են նորությունների հավաքման ավանդական մոդելները, որոնք կարող են օգնել վերականգնել ամերիկացիների հավատը ԶԼՄ-ների հանդեպ:

2018 թվականին հրապարակվել է ավելի շատ հուսալի նորություններ, քան երբևէ, քանի որ այժմ ավելի շատ պատասխանատու ԶԼՄ-ներ են առաջ եկել համացանցային և տպագիր մամուլում, քան երբևէ եղել են: Այս փաստը հաճախ կորում է «կեղծ լուրեր»-ի շուրջ բանավեճում: Թվային տարիքը ևս միջազգայնացրել է նորությունների հաղորդումը, ինչը նշանակում է, որ ընթերցողները հնարավորություն ունեն աշխարհի տարբեր երկրներից ստանալ բարձրորակ տեղեկություն, ինչն անհնար էր ինտերնետից առաջ:

Բայց այս կենտրոնացած, հուսալի լրատվության լուսաբանման ընդարձակումը համընկել է որոշ խոշոր և ամենահեղինակավոր լրատվամիջոցների կողմից հետաքննող լարգրության համար միջոցների նվազեցման հետ: Այս ամենի հիմքում այն է, որ լրագրողներն ավելի քիչ ժամանակ կամ ունակություն ունեն, քան նախկինում՝ արխիվային նյութերի վերանայման համար, նախքան դրանց հրապարակումը:

Անխուսափելիորեն և հատկապես բարդ պատմությունների դեպքում կորում է բովանդակությունը, և նոր նյութը կենտրոնանում է ներկայի կամ մոտավոր անցյալի զարգացումների վրա, որի արդյունքում տուժում է իրադարձության ավելի վաղ դիտարկման և դրա հետևանքների բացահայտման հնարավորությունը: Սա այն դեպքն է, երբ անհրաժեշտ է լրագրության ձևավորման մոդելներ, ինչպիսին է «կուրատորային լրագրությունը»: Այն գտնում է բացթողումներ և խնդիրներ նույնիսկ ամենահիանալի նյութում և դրանք հավելում այլ հուսալի աղբյուրներից տեղեկությամբ:

Թրամփ-Ռուսաստան հետաքննության դեպքում կուրատորական լրագրության օգուտները արդեն ակնհայտ են: Թրամփ միջազգային հյուրանոցում մարտի 31-ին տեղի ունեցած հանդիպման կարևորությունը հրապարակավ հայտնի չէր դառնա, եթե կուրատորային լրագրությունը այն չկապեր հայտարարույան հետ, որն արել էր Թրամփի ​​ ազգային անվտանգության խորհրդականը Հանրապետականների ազգային համաժողովում: Իսրայելցի փորձագետ Ջոել Զամելի և Մայք Ֆլինի, Ջորջ Պապադոպուլոսի, Cambridge Analytica-ի և Կրեմլի հետ կապ ունեցող ռուսաստանցի օլիգարխների վերաբերյալ բացահայտումները արվեցին իսրայելական լրատվական հրապարակումների ու ամերիկյան լրատվամիջոցների հաղորդումների համադրմամբ: Բրիտանական ԶԼՄ-ների կողմից կազմված ապացույցների ծավալը, որը աջակցում էր Սթիլի հավաքած փաստաթղթերի փաթեթը ռուսական կողմի Թրամփի նկատմամբ ունեցած կոմպրոմատի մասին, հիմնականում անտեսանելի էր ամերիկյան ընթերցողների համար, մինչև որ առաջ չեկավ կուրատորային լրագրությունը:

Կուրատորային լրագրությունը միջամտում է այս անառողջ զարգացումներին՝ վերականգնելով անհատական ԶԼՄ-ների հաղորդումները և ցույց տալով, թե ինչպես նրանք կարող են կատարել կարևոր աշխատանք՝ համադրելով այս ամենն այլ հրապարակումների հետ: Միևնույն ժամանակ, կուրատորական լրագրությունը զետեղում է ընթերցողների համար ամենօրյա հաղորդումները, և դա անում այնպես, որ ժամանակակից ԶԼՄ-ների աշխատանքը ցուցադրվում է դրական կողմից:

«Համագործակցության ապացույց» վերնագիրը կրող իմ գիրքը Թրամփ-Ռուսաստան հետաքննության մասին կորատորային լրագրության օրինակ է, ուր փորձ է արվում ներկայացնել Թրամփ-Ռուսասատան հարաբերությունների ժամանակագրությունը, համապատասխան լրատվամիջոցների ամենօրյա դասավորությունը Թվիթերում և ամփոփել այս ամենը «գործի տեսության» զարգացմամբ, որը հիմնվում է փաստերի և ապացույցների, այլ ոչ թե իմ սեփական կարծիքի կամ շահարկումների վրա:

Այդ տեսության համաձայն Թրամփի նախագահի թեկնածության առաջադրումից տարիներ առաջ, Կրեմլը, կանխատեսելով նյույորքցի գործարարի քաղաքական ապագան, հաջողությամբ կաշառել է նրան, որպեսզի վերջինս որդեգրի արտաքին քաղաքականություն ի նպաստ Ռուսաստանի և ի վնաս Ամերիկայի: Քարոզարշավի ժամանակ այս դրամ քաղաքականության դիմաց համաձայնությունը  հանգեցրեց մի շարք հանդիպումների և համաձայնությունների, որոնց նպաստեցին նաև ԱՄՆ-ի դեմ ռուսական կիբերհարձակումներն ու ապօրինի դրամական և բարեգործական նվիրատվությունները (այդ թվում, գողացված թվային նյութերի տեսքով) Կրեմլի գործակալների և Ռուսաստանի կողմնակիցների կողմից:

Գործի այս տեսությունը կարող է անհեթեթ սպեկուլյատիվ թվալ բոլոր նրանց, ովքեր կարդում են միայն մի քանի լրատվական աղբյուրներ: Սակայն «Համագործակցության ապացույցը» պարունակում է ավելի քան 1600 վերջնատողեր և գրեթե 2000 ցիտատներ, որոնք ընթերցողին են ներկայացնում հարյուրավոր ԶԼՄ-ներից և աշխարհի տարբեր մասերում կազմված հետաքննող նյութերից քաղվածքներ` ի աջակցություն այս տեսությանը:

Այն, ինչ ես անում եմ Թվիթերում և իմ գրքում, շատ ուրիշներն այժմ անում են այլ լրատվամիջոցներում, ինչպիսիք են փոդքասթինգներն ու կաբելային հեռուստատեսությունը: The Mueller, She Wrote փոդքասթը դարձել է բազմաթիվ Թրամփ-Ռուսասատան հարցով հետաքրրքվողների համար կուրատորային լրագրության աղբյուր, իսկ MSNBC- ի Ռեյչել Մեդովը, անկասկած, ևս ամենահեղինակավոր և ուսուցողական կուրատորային լրագրողներից մեկն է այս ոլորտում:

Իմ հույսն այն է, որ նման բան կարելի է կրկնել այլ բարդ խնդիրների շուրջ, ինչպիսիք են օրինակ Ամերիկայի առողջապահության ոլորտի ճգնաժամը, մեր միջնակարգ և ավագ դպրոցներում զենքի կիրառումը աշակերտների կողմից և կլիմայի փոփոխության խնդիրը, որը կարճ ժամանակում, եթե ոչ արդեն, անդառնալի կլինի:

Յուրաքանչյուր այս դեպքի համար անհրաժեշտ են ոչ միայն փաստերի ընթերցում, այլ նաև ընդգրկուն, վստահելի աղբյուրներից, հեշտությամբ մարսվող պատմություններ, որոնք կսահմանեն առանց խնդիրն ավելի բարդացնելու, թե ինչպես և ինչու ենք մենք հասել այս կետին: Այս ամենի արդյունքում կգրանցվի ոչ միայն մանրակրկիտ պատմության առաջացում, այլև այս կարևորագույն թեմաներից յուրաքանչյուրի վերաբերյալ առաջ կքաշվեն նոր գիտելիքներ:

Այսպիսով, կուրատորական լրագրությունը կարող է նպաստել, որ հասկանանք մեր թվային տարիքը՝ անխուսափելիորեն առաջ բերելով և մեզ թողնելով ոչ միայն ավելի լավ տեղեկացված, այլև ավելի շատ վստահություն վայելող, խորքային լրագրողական աշխատանք: Հուսով ենք, որ ժամանակակից լրագրության այս նոր ենթաոլորտը կշարունակի մեզ տեղեկացնել պատմության այս կարևորագույն հանգամանքներով և ժամանակի ընթացքում ստանա իր արժանի գնահատականը:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment