Թրամփ. Մենք 100 տոկոսով կլինենք ՆԱՏՕ-ի հետ

Թրամփ. Մենք 100 տոկոսով կլինենք ՆԱՏՕ-ի հետ

Հոդվածի առանցքում

  • Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «100 տոկոսով» ՆԱՏՕ-ի հետ են: Այս հայտարարությունը հրապարակվել է օրեր անց այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ երկրի նախագահը քննարկել է անցած տարվա ընթացքում ռազմական դաշինքից դուրս գալու հարցը: «Մենք կլինենք ՆԱՏՕ-ի հետ 100 տոկոսով, բայց ես ասացի անդամ երկրներին, որ դուք պետք է ավելացնեք ներդրումները եւ դուք ստիպված եք լինելու վճարել», - ասել է Թրամփը։

Ուշադրությանն արժանի

Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «100 տոկոսով» ՆԱՏՕ-ի հետ են: Այս հայտարարությունը հրապարակվել է օրեր անց այն բանից հետո, երբ տեղեկություն տարածվեց, որ երկրի նախագահը քննարկել է անցած տարվա ընթացքում ռազմական դաշինքից դուրս գալու հարցը:

«Մենք կլինենք ՆԱՏՕ-ի հետ 100 տոկոսով, բայց ես ասացի անդամ երկրներին, որ դուք պետք է ավելացնեք ներդրումները եւ դուք ստիպված եք լինելու վճարել», – ասել է Թրամփը Պենտագոնում հակահրթիռային պաշտպանության մասին զեկույցը լսելու ժամանակ:

Թրամփը մասնավոր զրույցներում ասել է, որ անցյալ տարի մի քանի անգամ ուզում էր դուրս գալ ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի ծախսերի պատճառով, հաղորդում է The New York Times- ը: Թերթի խոսքերով, բարձրաստիճան պաշտոնյաները վախենում են, որ նախագահը կրկին սպառնում է դուրս գալ դաշինքից, եթե այլ երկրների ռազմական ծախսերը չեն հասնի նախագահի նպատակին:

Նախագահը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ասելով, որ նրանք չեն կատարել բավականաչափ ռազմական ծախսեր: Թրամփը պահանջել է, որ դաշնակիցները վճարեն ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ հինգշաբթի նա ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նրա ջանքերի շնորհիվ վժարումները ավելացել են 44 միլիարդ դոլարով:

«Այս տարի մենք եւս լավ տարի կունենանք, նրանք սկսում են քայլեր ձեռնարկել», – ասաց Թրամփը:

Նախագահը դաշնակիցներին կոչ է արե ավելի շատ ներդրումներ կատարել, սակայն ավելացրել է, որ Միացյալ Նահանգների դաշինքի հետ հարաբերությունները լավ են ընթանում:

«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք», – ասել է նախագաը ՆԱՏՕ-ի մասին: «Սակայն երկրներն այժմ զարգանում են, ուստի կարող են իրեն թույլ տալ վճարել ավելին»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment