Թրամփն իր պաշտոնավարման շրջանի կեսն անցավ․ Հիմա գալիս է հաջորդ՝ բարդ կեսը

Թրամփն իր պաշտոնավարման շրջանի կեսն անցավ․ Հիմա գալիս է հաջորդ՝ բարդ կեսը

Հոգով ներկայացումների սիրահար նախագահ Դոնալդ Թրամփը միջանկյալ ընտրությունները հաջողությամբ օգտագործեց իր օգտին, 6 օրվա ընթացքում եղավ 8 նահանգում, ղեկավարեց 11 հանրահավաք, որտեղ շոշափվում էին նրա բռնի ու անհանգիստ նախագահության շրջանի հիմնական թեմաները՝ վախ, ֆանատիզմ, ռասիզմ և բաժանում:

«Դեմոկրատներն իրար ետևից քարավաններ են հրավիրում: Արդյոք սա ճիշտ է», – երկուշաբթի Քլիվլենդում տեղի ունեցած հանրահավաքում նա քարոզում էր իր կողմնակիցներին: Խոսքը վերաբերում էր հարավային սահմանից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա հավաքված Կենտրոնական Ամերիկայի միգրանտներին, որոնց նա բազմիցս փորձել է ներկայացնել որպես ազգային անվտանգության սպառնալիք: «Անօրինական օտարերկրացիները հեղեղում են մեր երկիրը և ավերում մեր համայնքները»:

Նա խուսափեց քարոզարշավի գովազդի մասին քննադատությունից, որը լայնորեն ներկայացվեց որպես ռասիստական, և մեդիակազմակերպություններից շատերը հրաժարվեցին այն ցուցադրել:

«Մենք շատ գովազդներ ունենք: Եվ դրանք, անշուշտ, արդյունավետ են, հիմնված այն թվերի վրա, որոնք մենք տեսնում ենք », – Նա ասել է լրագրողներին Վաշինգտոնում: Բայց արդյոք Թրամփը մտահոգված էր, որ շատերը դա վիրավորական են համարել: «Դե, շատ բաներ վիրավորական են», – պատասխանել է նա:

«Որոշակի առումով ես քվեարկության մեջ եմ: Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք դա ընդունում, մամուլն այն համարում է իմ հարցով հանրաքվե, մեզ էլ՝ շարժում», – ասել է Թրամփը, ավելի քան 200.000 համախոհներին այս շաբաթվա սկզբին (ըստ «Վաշինգթոն Փոստի»):

Թրամփն, անշուշտ, քվեարկության մեջ էր: Նա ներկայացրեց իրեն և իր կուսակցությունը կորցրեց հսկողությունը Ներկայացուցիչների պալատում ու գլխավոր նահանգներում, այժմ նա ստիպված է ապրել այդ իրողության հետ:

Եթե ​​Թրամփն ուրիշ մարդ լիներ, ավելի քիչ ինքնազբաղ, ավելի քիչ անօգնական, ավելի քիչ դեմագոգ, նա կարող էր խուսափել իր խաղադրույքներից միջանկյալ ընտրություններից առաջ և իր համար ընտրություն չաներ: Հարցումները ցույց տվեցին, որ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատը հետ վերցնելու շատ մեծ հնարավորություն ունեին:

Սակայն քաղաքական գործիչները, ովքեր ցանկանում են մնալ խաղի մեջ երկար ժամանակով, պետք է հարմարվեն ու զարգանան: 1994-ին Բիլ Քլինթոնը և դեմոկրատներն ընդունեցին միջանկյալ ընտրություններում իրենց պարտությունը և Նյութ Գինգրիչին ու հանրապետականներին թույլ տվեցին ստանձնել պատասխանատվությունը Ներկայացուցիչների պալատում: Քլինթոնը խոստացավ դուրս գալ այդ մեռյալ վիճակից, աշխատելով հանրապետականների հետ, որոնք ստացել էին նաև Սենատի վերահսկողությունը: Քլինթոնը ստիպված էր զոհաբերել իր քաղաքական նպատակների մեծ մասը, բայց նա օգտագործեց իր ճկունությունը և որոշ հարցերում խորամանկությամբ գերազանցեց Գինգրիչին:

Թրամփը ժառանգել և կապիտալացվել է տոհմականությունն ու արատավոր կողմնակալությունը,  որը 24 տարի առաջ Գինգրիչը ներարկեց Վաշինգտոն: Սակայն Թրամփը այժմ դիմակայում է նաև թշնամի Ներկայացուցիչների պալատին, որն ինչպես Bloomberg Opinion-ից իմ գործընկեր Ալբերտ Հանթն է նշում, կբնակեցվի Նենսի Փելոսիով, Էլիջա Քամինգսով, Ադամ Շիֆով, Ջերի Նադլերով, Մաքսին Վոթերսով և այլ դեմոկրատներով, ովքեր պայքարում էին նախագահի ու նրա գործունեության դեմ: Սպիտակ տունը, որը, ամենայն հավանականությամբ, կտեսնի բարձրաստիճան պաշտոնյաների արտահոսք, կարող է սպասել նաև դատական հայցերի ալիքի` ուղղված Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաֆինանսական և էթնիկապես վտանգված վարչակազմին:

Մարդիկ կարող են վիճարկել, որ Թրամփի լավագույն ռազմավարական տարբերակը կարող է լինել Դեմոկրատների հետ կամ նրանց դեմ աշխատելը, ստանձնելով Ներկայացուցիչների տան  ու նրա տարբեր հզոր հանձնաժողովների պատասխանատվությունը: Թրամփը, սակայն, երբեք չի եղել կարգապահ ռազմավարական օպերատոր: Նա ինքնավստահ է, ձգտում է լինել ուշադրության կենտրոնում և ցանկանում է ասել, որ «հաղթում է»: Նա աշխատում է էմոցիոնալ և նարգիզական սկզբունքով:

Հնարավոր է, որ Թրամփի մեջ մի փոքր մասն ընդունում է, որ այս ամենին կարող էր տարբեր կերպ վերաբերվել: «Ես կցանկանայի, շատ ավելի մեղմ լինել», – ասել է նա այս շաբաթ Հարավային Կալիֆոռնիայում ABC News հեռուստաալիքում, երբ հարցրել են, թե արդյոք չի զղջում Սպիտակ տունը պաշտոնավարելու համար: «Ես որոշ չափով զգում եմ, որ ընտրություն չունեմ: Հնարավոր է այդպես էլ կա: Եվ գուցե այդ տեսանկյունից ես ավելի մեղմ կարող էի լինել»:

Երբ դուք առևտուր եք անում ռասիզմի և բռնության հարցում, «մեղմ»-ով չեք կարող հաջողության հասնել ձեր հոգիները վերականգնելու և քաղաքականության մեջ կյանքում նոր ուղղություն ծրագրելու համար: Թրամփը անխուսափելիորեն ավելի կհեռանա «մեղմից»:

Երեքշաբթի երեկոյան Ինդիանայում տեղի ունեցած հանրահավաքում, օրինակ, նա հանդուգն էր: Եթե դեմոկրատները վերահսկեն Ներկայացուցիչների պալատը, նա կլինի լրագրողների թիրախում, օրենսդիրները հնարավորություն կունենան հետամուտ լինել նրա անձնական եկամտահարկին: «Ինձ չի հետաքրքրում», – պատասխանել է նա: «Նրանք կարող են անել այն, ինչ ուզում են, և ես էլ կարող եմ անել այն, ինչ ուզում եմ»:

Սակայն, դա այնքան էլ հեշտ չէ:

Թրամփն, անշուշտ հոգ է տանում իր հարկերի հրապարակմանը, այդ պատճառով էլ հրաժարվում է դրանք մատչելի դարձնել: Դրանք պարունակում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է նա ֆինանսավորում իր բիզնեսը, իրականում որքան վստահ է իր բիզնեսում և ինչպիսի արտաքին ֆինանսական ճնշումներ կարող է ստանալ Օվալաձև գրասենյակում:

Նա, անշուշտ, հոգ է տանում Ռոբերտ Մյուլլերի հետաքննության մասին: Դա վերաբերում է Թրամփին, նրա նախագահական արշավին, Ռուսաստանին և 2016թ.-ի ընտրություններին, ինչի պատճառով էլ նա շատ է խոսում այդ մասին և փորձում է խանգարել: Մյուլլերը, միջանկյալ ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կրկին հանրային ալիք կառաջացնի: Հանրապետական Դեվին Նունեսը, որը Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն օգտագործեց միջամտելու Թրամփի գործով Մյուլլերի հետաքննությանը, այլևս չի կարող դա անել: Նունեսին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Շիֆը, որը կարող է օգտվել կոմիտեից և վնասել Թրամփին ու Սպիտակ տունը:

Թրամփը պետք է մտածի նաև իր իմպիչմենտի մասին, եթե Ներկայացուցիչների պալատի դատական ​​մարմինը որոշի օգտագործել իր իշխանությունն այդ հարցում: Փելոսին, որն, ամենայն հավանականությամբ, կդառնա Ներկայացուցիչների պալատի խոսնակ, ասել է, որ ներկայումս իմպիչմենտը չի համապատասխանում պահանջներին: Եթե ​​հանգամանքները փոխվեն, Նադլերը, որը կարող է ղեկավարել դատական ​​հանձնաժողովը, գիտի այդ գործընթացը տանող ուղիները. Անցյալ տարի նա է ներկայացրել Թրամփի իմպիչմենտի նախնական հարցումը՝ վկայակոչելով նախագահի բիզնեսը և ֆինանսական գործունեությունը:

Թրամփը կպահպանի առևտրային քաղաքականության և արտաքին գործերի հարցում իր ազդեցությունը, սակայն Ներկայացուցիչների պալատը արգելքներ կստեղծի հարկային խոշոր կրճատումների, Obamacare- ի վերացման, ավելի մեծ ֆինանսական ապականոնակարգման և պաշտպանական ծախսերի արագ աճի դեմ, այն ամենի, ինչ նախագահը գնահատում էր:

Ծաղրելով կարիերիստ քաղաքական գործիչներին, Վաշինգտոնում նա կախված է նրանցից: Հանրապետականները օգնեցին նրան իր ուժը ցուցադրել նշանակելով Գերագույն դատարանի դատավոր և իրականացնել հարկերի կրճատում: Սակայն նա բավական փորձ, խորաթափանցություն և տաղանդ չուներ, որպեսզի այս ամենն ինքնուրույն առաջ տաներ կամ հատուկ ծրագիր մշակեր: Նա այժմ պատրաստվում է անցնել կրթության երկրորդ փուլը, այս անգամ դեմոկրատների հետ, որոնք կփորձեն նրան կրթել, հասկացնել,թե կյանքը որքան խղճուկ կարող է լինել, երբ մի մասն իշխանություն ունի:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment