Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Ռուսաստանի հետ միջուկային պայմանագրից, որը սահմանափակում է հրթիռների քանակը

Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ն դուրս կգա Ռուսաստանի հետ միջուկային պայմանագրից, որը սահմանափակում է հրթիռների քանակը

Հոդվածի առանցքում

  • 1987 թ.-ին այս պայմանագիրն օգնեց պաշտպանել ԱՄՆ-ի և Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների անվտանգությունը:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շաբաթ օրը դուրս կգա Ռուսաստանի հետ սառը պատերազմի ժամանակաշրջանի պայմանագրից, որը սահմանափակում էր երկու երկրում հրթիռների քանակը:

Թրամփը նշել է, որ Մոսկվան խախտել է Միջին հեռահարության միջուկային զենքի մասին համաձայնագիրը և ինքը դա կդադարեցնի:

«Մենք մտադիր ենք դադարեցնել պայմանագիրը և պատրաստվում ենք դուրս գալ այնտեղից», – ասել է Թրամփը: Նա ասել է, որ ԱՄՆը դուրս կգա պայմանագրից,և  սկսեն նոր զենքեր մշակել, եթե Ռուսաստանն ու Չինաստանը չհամաձայնեն նոր գործարքի հետ, չնայած Չինաստանը ներկայումս համաձայնագրի մաս չէ:

«Ռուսաստանը երկար տարիներ խախտել է պայմանագիրը», – ասել է նախագահը: «Մենք թույլ չենք տա, որ նրանք խախտեն միջուկային զենքի մասին պայմանագիրը և զարգացնեն իրենց զենքը, երբ մեզ դա արգելվում է»:

Թրամփն այս մասին հայտնել է այն ժամանակ, երբ իր ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մեկնել է Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Նրա առաջին կանգառը նախատեսված է Մոսկվայում, որտեղ նա կհանդիպի Ռուսաստանի ղեկավարության, այդ թվում `արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:

Սառը պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի գագաթնաժողովներում գերակշռում էին միջուկային զենքին վերաբերող հարցերը, ընդ որում՝ նախագահներ Նիքսոնը, Քարթերը և Ռեյգանը, ձեռք բերեցեին մի շարք լրացուցիչ համաձայնագրեր, որպեսզի սահմանափակվեր յուրաքանչյուր կողմի միջուկային զինանոցի թվաքանակը, չափը և տեղը:

Միջին հեռահարության միջուկային զենքի վերաբերյալ պայմանագիրը դրանցից մեկն է, որի ժամկետն ավարտվում է հաջորդ երկու տարվա ընթացքում: 1987 թ.-ին պայմանագիրն օգնեց պաշտպանել ԱՄՆ-ի և Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների անվտանգությունը:

Այն արգելում է Միացյալ Նահանգներին և  Ռուսաստանին ձեռք բերել, արտադրել կամ փորձարկել 300-ից մինչև 3400 մղոն հեռավորության թևավոր հրթիռներ: Այն նաև ներառում է բոլոր տեսակի, այդ թվում՝ միջուկային մարտագլխիկներով հրթիռները:

Թրամփի հայտարարությունն առաջացրել է միջուկային զենքի տարածման դեմ պայքարող խմբերի զայրույթը: Դրանց թվում է Միջուկային զենքի ոչնչացման միջազգային շարժումը (ICAN), որը 2017 թ.-ին Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացավ «մարդկության ուշադրությունը միջուկային զենքի ցանկացած օգտագործման աղետալի հետևանքների վրա հրավիրելու աշխատանքի համար»:

ICAN -ի տնօրեն Բեատրիս Ֆինը հայտարարության մեջ դատապարտել է այդ քայլը:

«Հայտարարելով, որ դուրս կգա պայմանագրից, նախագահ Թրամփը ցույց տվեց, որ ինքն ամեն ինչ քանդող անձնավորություն է, որը չունի իրական անվտանգություն կառուցելու հնարավորություն: Միջուկային պայմանագրերը վերացնելով՝ նա ԱՄՆ-ին մղում է տրիլիոն դոլարի նոր միջուկային սպառազինությունների մրցավազքի» – ասել է Ֆինը: 

«Ցավալի է, որ պայմանագիրը վերացման եզրին է», – ասել է Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Փիֆերը:

Ըստ նրա՝ Թրամփի որոշումով ԱՄՆ-ին կմեղադրեն այնպիսի համաձայնագրից դուրս գալու համար, որի նպատակն էր աշխարհն ավելի անվտանգ դարձնել:

Ռոնալդ Ռեյգանի ստորագրած հայտնի պայմանագիրը նպաստեց հազարավոր հրթիռների ոչնչացմանը և սառը պատերազմի ժամանակ ստեղծված լարվածության թուլացմանը: Սակայն տարիներ շարունակ ԱՄՆ-ն մեղադրել է Ռուսաստանին պայմանագիրը խախտելու և զենքի քանակն արագորեն ընդլայնելու մեջ: Թրամփը, միևնույն ժամանակ, նշում է, որ պայմանավորվածության պատճառով ԱՄՆ-ի հնարավորությունները սահմանափակվել են՝ կասեցնելով ազգի առաջընթացը:

Պաշտպանության նախարարությունը փետրվարին ներկայացրած զեկույցում նշել է ՌԴ-ի մի շարք առաջխաղացումների մասին և կոչ արել ԱՄՆ-ին զարգացնել լրացուցիչ երկու նոր միջուկային զենք`զսպելու աշխարհի մյուս գերտերություններին, ներառյալ՝ Չինաստանին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment