Թրամփի փաստաբանն ու նրա ռուսական կապերը

Թրամփի փաստաբանն ու նրա ռուսական կապերը

Հոդվածի առանցքում

  • Փորձագետները պնդում են՝ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի կապերը Ռուսաստանի ու նախկին Խորհրդային Միության հետ հաշվարկվում են տասնամյակներով:

Ուշադրությանն արժանի

Մինչ փաստաբան և նախկին Նյու Յորքի քաղաքապետ Ռուդի Ջուլիանին ներկայացնում է նախագահ Դոնալդ Թրամփին հատուկ հետաքննության շրջանակում, Ռուսաստանի հետ Թրամփի թիմի ունեցած կապերի առնչությամբ, Ջուլիանին պահպանել է իր սեփական կապերը Կրեմլի և նրա դաշնակիցների հետ:

Հոկտեմբերին Ջուլիանին Հայաստան էր մեկնել Կրեմլին կից գործարարի հրավերով` մասնակցելու Ռուսաստանի գլխավորած տնտեսական միության համաժողովին: Նույն ամսվա ընթացքում Նյու Յորքի նախկին քաղաքապետի անունը հնչեցվեց քրեական գործի շրջանակում, քանի որ նրա նախկին իրավաբանական ընկերությունը, ըստ որոշ պնդումների, օգնել է իրականացնել գործարք Ղազախստանի այն քաղաքացուն, ով մեղադրվում է փողերի լվացման մեջ: Հայաստանն ու Ղազախստանը Խորհրդային Միության մաս են կազմել, այսօր իրենց կառավարությունները և անվտանգության ծառայություններն ու հետախուզական կազմակերպությունները սերտորեն կապված են Մոսկվայի հետ:

Սակայն փորձագետները նշում են, որ Ջուլիանին նախկին Խորհրդային Միության հետ կապերը տասնամյակների պատմություն ունեն, և տարածաշրջանի հետ այդ շահութաբեր կապերը երբեմն համընկել են Թրամփի շահերի հետ:

«Ջուլիանիի ամենավաղ կապը հետխորհրդային տարածքի հետ առնչվում է Սեմիոն Սեմ Կիսլինի հետ, ով  Ջուլիանիի քաղաքապետի քարոզարշավի համար 1993 և 1997 թթ.-ին գումարներ է նվիրաբերել , իսկ հետո Ջուլիանիի կողմից ընդգրկվել Նյու Յորքի քաղաքապետարանի տնտեսական խորհրդի կազմում»,- ասում է հետաքննող լրագրող Օլգա Լուտմանը, ով երեք տարի ուսումնասիրել է ռուսաստանյան մաֆիայի և Թրամփի գործընկերների միջև կապերը, հաղորդում է Newsweek- ը:

Կիսլինի կայքը մանրամասնում է, որ մինչև 2001 թ.՝ Ջուլիանիի հեռացումը, վերջինս եղել է քաղաքապետարանի խորհրդի ակտիվ անդամ:

«Ըստ Հետաքննության դաշնային բյուրոյի և Ինտերպոլի, թանկարժեք ապրանքների վաճառքով զբաղվող Կիսլինը օգտագործում էր իր ընկերությունը` Ռուսաստանից ԱՄՆ-ը փողեր լվանալու համար», – ավելացրել է Լուտմանը:

Ջուլիանին և նրա ներկայացուցիչները չեն արձագանքել Newsweek-ի մեկնաբանության բազմաթիվ դիմումներին:

Ջուլիանիի նախկին իրավաբանական ընկերությունը նույնպես երկար տարիներ կապեր ուներ Ղազախստանի մի զույգի հետ, որը միլիոնավոր մարդկանց առևանգելու մեջ մեղադրվելուց հետո լքել էր երկիրը:

Հոկտեմբերի 8-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի նախկին քաղաքապետ Վիկտոր Խրապունովին և նրա կոջը՝ Լեյլա Խրապունովային, մեղադրանք է ներկայացվել ֆինանսական կեղծիքի, կաշառք վերցնելու և հանցավոր կազմակերպություն ղեկավարելու մեջ: Նրանք դատապարտվել են 17 և 14 տարվա ազատազրկման: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պնդում են, որ զույգն օգնել է շուրջ 10 միլիարդ դոլարի լվացմանը:

Դժվար թե, սակայն, Խրապունովները մոտ ժամանակներում հայտնվեն բանտում: Զույգը խուսափում է բանտից՝ գտնվելով Շվեյցարիայում, որտեղ շատ դժվար է ստանալ արտահանձման դիմումի համաձայնություն: Ալմաթի քաղաքը ներկայացնող փաստաբանները պնդում են, որ զույգը հաջողությամբ տեղափոխել է Ղազախստանից գողացված միլիարդավոր դոլարներ ԱՄՆ-ի և այլ երկրների իրավասությունների ներքո: Կալիֆոռնիայում և Նյու Յորքում ներկայումս ընթանում են դատական ​​գործեր:

Ըստ դատական ​​փաստաթղթերի, Խրապունովներն ունեն սերտ կապեր Թրամփի  նախկին խորհրդական Ֆելիքս Սաթերի հետ, որը քրեական պատմություն ունեցող ռուսաստանցի գործարար է, որը, որոշ պնդումների համաձայն, եղել է Կենտրոնական հետախուզական վարչության գործակալ: 2013 թ. Սաթերի զարգացման ընկերությունը Բեյրոքը օգնեց Խրապունովներին գնել Trump Tower Soho- ում երեք բնակարաններ և արագ վերավաճառել դրանք:

Ֆինանսական վերլուծաբանները նշում են, որ ամենայն հավանականությամբ գնումները օգտագործվել են փողերի լվացման համար:

Անհասկանալի է, թե արդյոք Թրամփը տեղյակ էր այդ գնման կամ դրա միջոցների ծագման մասին: Բայց Ջուլիանին, Թրամփի երկարամյա ընկերը և գործընկերը, պետք է տեղյակ լիներ, որ Խրապունովի փողը կասկածելի աղբյուրից է: Ավելի վաղ Ջուլիանիի իրավաբանական ընկերությունը նպաստեց Նիդերլանդներում ընկերության ստեղծմանը, որի շնորհիվ մի շարք անձանց գումարներ լվացվեցին:

Հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում գտնվող «Ավաազ» իրավապաշտպան կազմակերպությունը բողոք է ներկայացրել Հոլանդական դատարանին` Նիդերլանդներում ստեղծված երկու ընկերությունների հետաքննություն անցկացնել Խրապունովի գողացված որոշ միջոցների վերաբերյալ:

Այդ ընկերություններն են՝ Bayrock BV-ը, Սաթերի նախկին գործատու Bayrock Group-ի հոլանդական մասնաճյուղը և KazBay BV-ն, որը Bayrock Group-ի կողմից հիմնադրվել է  Խրապունովների համար: Վերջինս գրանցվել է 2007 թվականին Ջուլինիանիի Bracewell & Giuliani ընկերության օգնությամբ:

KazBay BV-ն գրանցվել է 2007 թվականին Ջուլինիանիի իրավաբանական ընկերության՝ Bracewell & Giuliani LLP-ի աջակցությամբ:

«Ռուդի Ջուլիանիի իրավաբանական ընկերությունը ներգրավված էր ընկերություններից մեկի գրանցման գործում: Այդ ընկերության ու Խրապունովներին պատկանող բազմաթիվ այլ ընկերությունների միջև առկա են կապեր, օրինակ` Շվեյցարիայի Helvetica Capital SA ընկերությունը: Այս մասին Newsweek- ին ասել է Avaaz-ի փոխտնօրեն Էմմա Ռուբի-Սաչեսը:

«Հստակ կապերից մեկն էլ այն, որ KazBay-ին 1,5 միլիոն դոլար է փոխանցվել Bayrock-ից և Helvetica-ից: Մենք նաև գիտենք, որ շահագրգիռ կողմերն ու այդ անձինք օգտագործում էին այդ ընկերությունները»:

Ավելի ուշ, Սաթերը՝ նախագահ Թրամփի երկարամյա խորհրդատուն, որը փորձել է օգնել նրան Մոսկվայում կառուցել Trump Tower, բողոքում է որպես շահառու: Ջուլիանիի անունը ևս բազմիցս հիշատակվում է բողոքի ծանոթագրություններում:

Առաջին անգամ չէ, որ Ջուլիանին և նրա ընկերությունը գործ են ունենում Ղազախստանում: 1997 թ-ից Bracewell & Giuliani-ին գրասենյակ ունի այդ երկրում: Նույն թվականին Խրապունովը դարձավ Ալմաթիի քաղաքապետ: Ջուլիանիի ընկերությունը Ղազախստանում օգտագործվել է նախկին քաղաքապետի 2008 թ. ձախողված նախագահական արշավին օտարերկրացիներից նվիրատվություններ հավաքելու համար: 2007 թ. քարոզարշավի ընթացքում Ջուլիանին Ալմաթիում դրամահավաքի միջոցառում էր անցկացրել: Անհասկանալի է, թե նա երբևէ անձամբ այցելել է այդ երկիր, թե ոչ:

Տասը տարի անց Ջուլիանին աշխատում է արդեն Թրամփի համար, բայց նա հրաժարվել է չեղարկել օտարերկրացիների հետ շահութաբեր պայմանագրերը: Հունիսին նա մեկնել է Փարիզ` իրանական ընդդիմադիր խմբավորում Մուխհեդին-էլ-Խալքի (MeK) ամենամյա համաժողովին խոսելու համար: ԱՄՆ-ը նախկինում այն գրանցել էր որպես ահաբեկչական կառույց: Այս հարցին քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այդ կառույցը իր բանախոսներին է վճարում հինգ թվանիշ մի գումար:

Սակայն փորձագետները նշում են, որ նախկին քաղաքապետը հատուկ ուշադրություն է դարձնում նախկին ԽՍՀՄ-ի երկրներին, և բազմաթիվ շրջագայություններ է կատարում այդ տարածաշրջան, այդ թվում՝ նաև Թրամփի նախագահության օրոք:

2004 թ-ին Ջուլիանին ուղևորվեց Ռուսաստան և հանդիպեց արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Մոսկվայի ժամանակավոր քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ, որը հայտնի էր կոռուպցիայի և ռուսական կազմակերպված հանցավորության հետ կապեր ունենալու մեջ: Նա անսպասելիորեն այցելեց Ղազախստանի սահմանին գտնվող մի քաղաք:

«Մագնիտոգորսկի երկաթե և պողպատե գործարանը գնորդ էր փնտրում ԱՄՆ-ում: Ոմանք ենթադրում են, որ Ջուլիանին հանդես է եկել որպես միջնորդ», – ասում է Լոուտմանը Newsweek- ին:

Ջուլիանիի շրջագայությունների մեծ մասը տարածաշրջան կազմակերպվել է `Tri Global Strategic Ventures խորհրդատվական ընկերության աջակցությամբ: Ընկերության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, ընկերության վարչության մի քանի անդամներ կապ ունեն Ռուսաստանի կառավարության հետ, այդ թվում `անցյալ ամիս Ջուլիանիին Հայաստան հրավիրած հայ գործարար Արա Աբրահամյանը:

Ընկերությունը չի պատասխանել Newsweek- ի հարցմանը: Ընկերության ենթադրյալ մամուլի քարտուղար Վիտալի Պրուսի հեռախոսահամարին զանգելիս միանում է ոմն աշխատակցուհու ձայնային փոստարկղը, որը ներկայանում է որպես Վերոնիկա, սակայն ոչ Աբրամյանը, ոչ էլ Վերոնիկան հետ չեն զանգահարել Newsweek- ին:

Անցյալ տարի Tri Global Strategic Ventures-ը կազմակերպել էր Ջուլիանիի այցը Ուկրաինայի Խարկով քաղաք, որտեղ նա հանդիպել է Խարկովի քաղաքապետ Գենադի Քերնեսի և օլիգարխ Պավել Ֆուկսի հետ: Երկուսն էլ հավատարիմ էին Ուկրաինայի նախկին պուտինամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

Ֆուկսը, ով իր կարողությունը ստեղծել է Մոսկվայի անշարժ գույքի ոլորտում, որոշ աղբյուրների համաձայն դեր էր ունեցել 2008 թ. Մոսկվայում «Trump Tower» ստեղծելու անհաջող փորձերի մեջ: Նրա նկատմամբ իրականացվում է հետաքննություն Ուկրաինայում, քանի որ, ըստ մեղադրանքի, նա փորձում էր գնել 160 մլն դոլարի սառեցված ակտիվներ, որոնք պատկանում են Յանուկովիչին, ով 2014 թ. արևմտամետ հեղափոխական շարժման հետևանքով փախել է Ուկրաինայից:

Tri Global Strategic Ventures-ի կայքում պատկերված են Մոսկվայի Սբ. Բազիլյան տաճարը, ինչպես նաև նկարներ Ջուլիանիի տարբեր հանդիպումներից: Ջուլիանիի 2017 թ.-ի Ուկրաինա այցից հետո, ուր նա մի քանի հանդիպումներ է ունեցել ուկրաինացիների հետ, ընկերությունը հրապարակեց մամլո հաղորդագրություն՝ ասելով, որ «Ուկրաինայի Խարկովի քաղաքային պաշտոնական պատվիրակության և նախկին Նյու Յորքի քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի և Ջուլիանիին պատկանող Giuliani Security & Safety ընկերության տնօրեն Ջոն Հուվենեի միջև հանդիպումը դրական արդյունք է ունեցել»:

Նախագահի փաստաբանի ընկերությունը հավանաբար կաջակցի Խարկով քաղաքին` նոր արտակարգ իրավիճակի կառավարման գրասենյակ հիմնելու հարցում:

«Ամենահակասական վերջին իրադարձությունն է անցյալ ամիս Ջուլիանիի Հայաստան այցը, որը կայացավ Պուտինի հետ սերտ կապ ունեցող օլիգարխ Արա Աբրահամյանի հրավերով: Ջուլիանին ելույթ ունեցավ սենատոր Սերգեյ Գլազևի հետ, ում նկատմամբ պաշտոնապես ԱՄՆ-ի կողմից սահմանված են պատժամիջոցներ: Վերջինս նաև դիտարկվում է որպես ծայրահեղական և Պուտինի հնարավոր իրավահաջորդ», – ավելացրեց Լուտմանը:

Տեղական մամուլին տված հարցազրույցում Ջուլիանին նշել է, որ մասնավոր այցով է եղել Երևանում և չի ներկայացնում ԱՄՆ նախագահին: Այնուամենայնիվ, նա չկարողացավ պատասխանել այն հարցին, թե արդյոք նրան վճարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Գլազևի հետ համաժողովի նիստին մասնակցելու համար: Գլազևը դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ենթարկվել էր պատժամիջոցների Ռուսաստանի կողմից Ղրիմի թերակղզին անօրինական բռնակցելու համար:

«Ջուլիանին նաև հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Սակայն, ընդհանուր առմամբ, այցը ավելի շատ վերաբերվում էր Ռուսաստանին և Աբրահամյանին, քան Հայաստանի հետ հարաբերություններին», – ասաց հայ հետաքննող լրագրող Գրիգոր Աթանեսյանը:

Անցյալ ամսվա համաժողովի նիստին Ջուլիանին դասախոսություն էր կարդացել Հայաստանը կիբեռհարձակումներից պաշտպանելու կարողության մասին: Միջոցառումն անցկացվեց Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործարար համաժողովի ներքո` Մոսկվայի կողմից ղեկավարվող տնտեսական բլոկի, որը ներառում է Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

 

Write a comment