Թրամփի վարկանիշն ավելի ցածր է, քանի Օբամայինն էր միջանկյալ ընտրություններում դեմոկրատների տապալումից առաջ
Հոդվածի առանցքում
- Մեկ շաբաթում նախագահ Թրամփի վարկանիշը նվազել է 4 կետով` ցույց տալով, որ ամերիկացիների միայն 40 տոկոսն է նախագահին դրական վերաբերում և դա միջանկյալ ընտրությունները դարձնում է մեծապես վիճարկելի:
Ուշադրությանն արժանի
Գելափի շաբաթական վարկանիշի հաշվետվությունը նախագահի վարկանիշն այս շաբաթ նշել է 40 տոկոս անցած շաբաթվա 44-ի փոխարեն: Նույն ժամանակահատվածում Թրամփի հակավարկանիշն ավելացել է ճիշտ 4 տոկոսով` 50-ից դառնալով 54 տոկոս:
Հաշվետվությունը, որը հիմնված է շաբաթական 1.500 չափահաս ամերիկացիների շրջանում հեռախոսազանգերի վրա, վերջին երկու տարում, ինչ Թրամփն օվալաձև գրասենյակում է, երբեք նախագահի դրական վարկանիշը 45 տոկոսից ավելի չի նշել:
Ըստ Գելափի հարցումների պատմության՝ Թրամփի նախորդն իր նախագահության նույն ժամանակահատվածում ունեցել է ավելի բարձր վարկանիշ: Նախկին նախագահ Բարաք Օբաման 2010-ի միջանկյալ ընտրություններից մեկ շաբաթ առաջ ունեցել է 45 տոկոսանոց դրական վարկանիշ: Բայց նույնիսկ Օբամայի ավելի բարձր վարկանիշով, դեմոկրատները կորցրեցին 63 աթոռ, ինչի արդյունքում հանրապետականները կոնգրեսում դարձան մեծամասնություն:
Այս ընտրություններում դեմոկրատներն արդեն ակնկալում են Ներկայացուցիչների պալատում հետ բերել վերահսկողությունը` հանրապետականներից վերցնելով 23 աթոռ: Բայց հանրապետականները խստորեն հակված են սենատում մեծամասնությունը պահպանելուն, որտեղ նրանք այժմ ունեն երկու աթոռի առավելություն: Նախագահների վարկանիշի էական տարբներությունը կարող է հաջող չլինել հանրապետականների համար, քանի որ Թրամփը վերջին մի քանի ամիսներին հանրապետական խոցելի թեկնածուների քարոզարշավի գլխավոր դերում է:
Գելափի հարցումն իրականացվել է երկրում տուրբուլենտային շաբաթվա ընթացքում, երբ էլեկտրոնային փոստերով ուղարկվող ռումբերի և տասնյակ զոհերով հրաձգությունների պատճառով ամերիկացիները հայտվել էին ծայրահեղ իրավիճակում: Անցած շաբաթ ՀԴԲ–ն և գաղտնի ծառայություններն աշխատեցին միասին` Ֆլորիդայում ձերբակալելու հնարավոր պայթուցիկ ծանրոցներն ուղարկող մարդուն: Նրա թիրախում տասնյակ բարձրաստիճան դեմոկրատներ էին և Թրամփին քննադատողներ: Ներառյալ` Հիլարի Քլինթոնը և Բարաք Օբաման: Ծանրոցներից ոչ մեկը չպայթեց և ոչ ոք չվնասվեց:
Այս հարձակումներին Թրամփի առաջին արձագանքը բարեկրթության կոչ էր, ապա նա անմիջապես սկսեց մեղադրել մեդիային երկրում տարածված զայրույթի մթնոլորտի համար: Նա նաև ենթադրեց, որ ահաբեկչական ակցիան շեղում է ուշադրությունը միջանկյալ ընտրություններին ընդառաջ իր վարչակազմի կարևոր հայտարարություններից:
Ապա շաբաթ օրը Փիթսբուրգում աղոթքի ժամանակ սինագոգում սկսված հրաձգությունն էր, ինչի հետևանքով զոհվեց 11 մարդ: Ոստիկանությունն այս գործը քննում է ատելության հանցագործություն ֆորմատում:
Թրամփն այս կրակոցներն անվանեց ամոթալի, բայց հետո քննադատեց սինագոգին` ավելի լավ անվտանգություն չունենալու համար: Նա լրագրողներին ասել է, որ եթե սինագոգն ունենար զինված պահակախումբ, հնարավոր է, ոչ ոք չսպանվեր:
Նրա այս դիտարկումները ստացան ուժգին հակազդեցություն և Փիթսբուրգի քաղաքապետն ու սինագոգի նախկին ռաբբին նշեցին, որ լավ կլինի Թրամփը քաղաք չգա, քանի դեռ չեն ավարտվել զոհերի հուղարկավորությունները: Բայց նախագահն ու առաջին տիկին Մելանիա Թրամփը պատրաստվում են քաղաք ժամանել հինգշաբթի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ: