Թրամփը և Բոլսոնարուն` նախագահ, Մերկելը հեռանում է, Մակրոնը կամ մեկ ուրիշը կկարողանա՞ փրկել լիբերալ ժողովրդավարությունը

Թրամփը և Բոլսոնարուն` նախագահ, Մերկելը հեռանում է, Մակրոնը կամ մեկ ուրիշը կկարողանա՞ փրկել լիբերալ ժողովրդավարությունը

Հոդվածի առանցքում

  • Հարավային Ամերիկայից մինչև Հարավային Եվրոպա` ուլտրաաջ պոպուլիստները նշանակալի դիրքերի են հասել ամենուր, մինչդեռ կենտրոնամետ, լիբերալ կառավարությունները ստացել են լրջագույն հարվածներ:

Ուշադրությանն արժանի

Երկուշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ 2021-ին չի առաջադրվի իր պաշտոնում: Նա բավական երկար ժամանակ արևմուտքում լիբերալների ամենակայուն պաշտպանն էր, երբ Դոնալ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ամերիկյան ղեկավարության ազդանշաններից պարզ էր, որ հետ քայլ է արվում միջազգային մուլտիլատերալիզմից:

Միաժամանակ ուլտրաաջ պոպլիստ Ժաիր Բոլսոնարուն կիրակի ընտրվեց Բրազիլիայի  նախագահ: Նա կողմ է իր երկրում ռազմական դիկտատուրային, որն իշխել է 1964-85 թվականներին, և իր աջակցությունն է հայտնել նաև խոշտանգումների կիրառմանը:

Անցած տարի պոպուլիստական կառավարությունները ընտրություններում հաղթել են այնպիսի երկրներում, ինչպես Իտալիան և Հունգարիան են: Ուլտրաաջերը հաջողություններ են գրանցել նաև Գերմանիայում և Շվեդիայի:

Գերմանիայի ամենախոշոր կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու Մերկելի որոշումը հիմնականում ընկալվում է որպես պատասխան աջակողմյան կուսակցությունների քննադատություններին, ինչը սկսվել է փախստականների հարցում կանցլերի լիբերալ քաղաքականության պատճառով: Տասնամյակներ շարունակ լիբերալ ժողովրդավարությունը եղել է կառավարման ամենապոպուլյար ձևն ամբողջ աշխարհում, բայց որոշ վերլուծաբաններ ասում են` այն այլևս ազդեցիկ չէ:

«Միացյալ Նահանգները միշտ ցանկացել է աշխատել բռնապետությունների հետ, երբ կարիք է եղել, բայց միշտ նախընտրել է լիբերալ ժողովրդավարներին: Երբ նախագահ դարձավ Թրամփը, ամեն ինչ փոխվեց: Համաշխարհային երկրորդ պատերազմից  հետո լիբերալ դեմոկրատական գաղափարների հեգեմոնիա էր: Կարող էիր նույնիսկ տեսնել, թե ինչպես էին բռնապետերը ձևանում ժողովրդավար: Այժմ հնարավոր է մենք հասել ենք այն կետին, որ ժողովրդավարական գաղափարներն այլևս բավականաչափ տարածված չեն, և դա կարող է ունենալ մեծ հետևանքներ»,- Newsweek-ին ասել է Հարվարդի  համալսարանի պրոֆեսոր Յաշա Մունքը, որը նաև պոպլիզմի և լիբերալ դեմոկրատիայի ճգնաժամի հարցերով փորձագետ է:

«Սարսափելին այն է, իրականում անորոշության մեջ ենք: Միանգամայն հնարավոր է, որ սա կլինի ժողովրդավարության ճգնաժամի տարօրինակ, համեմատաբար կարճ ժամանակահատված, որը կարող է ավարտվել ժողովրդավարության վերականգնմամբ: Հնարավոր է նաև, որ սա այլ դարաշրջանի սկիզբն է, որում ժողովրդավարությունը կավարտվի», – ասել է Մունքը:

Բոլսոնարուն ասել է` կպաշտպանի դեմոկրատիան և ազատությունները, բայց նրա որոշ նախկին հայտարարություններ ընդհանրապես հարց է բարձրացնում` արդյոք նա ընդհանրապես հարգում է ժողովրդավարությունը: Բրազիլիայի նոր նախագահը հայտնի հայտարարություն ունի, որում ասել է` մեծագույն սխալն է խոշտանգել և չսպանելը:

Բոլսոնարուի կարծես Թրամփի բրազիլական տարբերակն է, այն թեկնածուն, որի մասին ասում էին չափազանց անփորձ է և աղմկոտ լուրջ ընդունելու համար և, բայց նա անակնկալ հաղթանակ տարավ ընտրություններում: Սակայն, ի տարբերություն Թրամփի, Բոլսոնարուն ռազմական անցյալ ունի և որոշ զգուշացումներ հնչեցին, որ Բրազիլիային նորից սպառնում է  բռնի միապետության վերածվելու հեռանկար: Առայժմ հստակ է, որ անվտանգության ուժերը կստանան նոր իրավասություններ, քանի որ նոր նախագահը պաշտոնավարումը սկսում է իշխանական էլիտայի դժգոհության գլոբալ ալիքի վրա:

«Բոլսոնարուի հաղթանակը Բրազիլիայի համար նշանակում է ծով փոփոխություններ: Նրա ընտրությունը բրազիլացիների անհամաձայնությունն էր ստատուս քվոյին, մարդկանց զայրացնում է կոռուպցիան, բռնությունը և այն ուղղությունը, որով գնում էր երկիրը»,- Newsweek-ին ասել է Ատլանտյան խորհրդի Լատինական Ամերիկայի կենտրոնի ներկայացուցիչ Ջեյսոն Մարքզաքը:

Միաժամանակ աշխարհում շատերը կհետևեն ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններին և եվրոպական խորհրդարանական ընտրություններին, որոնք սպասվում են 2019-ի մայիսին: Սպասվում է, որ եվրոսկեպտիկ ուլտրաաջերը լավ արդյունքներ կգրանցեն:

«Այստեղ` Եվրոպայում շատերն ընկալում են որպես կատալիզատոր, տեսնելու` արդյոք Թրամփը երկրորդ ժամկետի շանս ունի և նրա հետ կհարաբերվեն երկարաժամկետ: Եվրոպական ընտրությունները նախատեսված են ուշ գարնանը: Դրանք կլինեն մեկ այլ որոշիչ թեստ և սպասվում է, որ մարգինալ կուսակցությունները` կանաչներն ու ուլտրաաջերը կգրանցեն հաջողություններ»,- ասել է ԵՄ մայրաքաղաք Բրյուսելում գործող գերմանական Marshall հիմնադրամի արտաքին քաղաքականության հարցերով փոխնախագահ Յեն Լեսսերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես ընկալվում է լիբերալ աշխարհի, ազատ առևտրի և մուլտիլիտերալիզմի պաշտպան, Թրամփի հակակշիռ: Բայց նրա պոպուլյարությունը նախագահության առաջին տարում արագ նվազեց: Յան Լեսսերը նշում է, որ Իսպանիայի նորը ձախ կենտրոնամետ վարչապետ Պեդրո Սանչեսը և Հունաստանի աջ կենտրոնամետ ընդդիմադիր առաջնորդ Կիրիակոս Միտսոտակիսն այն առաջնորդներն են, որոնք ապագայում կվարեն ավանդական կենտրոնամետ քաղաքականություն: Այնուամենայնիվ, պոպուլիստներն այն գործիչներն են, որոնք, կարծես թե, ունեն առավելագույն ներուժ:

«Բրազիլական ընտրությունները ցույց տվեցին, որ պոպուլիզմը շարունակում է արդիական մնալ»,- ասում է Մունքը,- «Սխալ է կարծել, որ այն ընտրություններում, որտեղ պոպուլիստները չեն հաղթել, նշանակում են պոպուլիզմի վերջը: Մարդիկ այդպես էին կարծում Շվեդիայում ընտրություններից հետո, բայց ուլտրաաջերը նոր շունչ են հավաքել: Եթե մենք ընտրությունները դիտարկենք որպես ագրեգատ` ամենուր` Հունգարիայից մինչև Իտալիա, պոպուլիզմը վերելքի փուլում է»:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment