Թրամփը քննադատել է Մակրոնի պլանը. Ֆրանսիացիները գերմաներեն սովորելիս կլինեին, եթե ԱՄՆ չմիջամտեր

Թրամփը քննադատել է Մակրոնի պլանը. Ֆրանսիացիները գերմաներեն սովորելիս կլինեին, եթե ԱՄՆ չմիջամտեր

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծաղրել է Եվրոպական բանակ ստեղծելու ֆրանսիացի գործընկերոջ` Էմանուել Մակրոնի գաղափարը: Իր թվիթերում Թրամփը գրել է, որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների համար պատասխանատու է Գերմանիան, իսկ Ֆրանսիան փրկվել է ԱՄՆ շնորհիվ: 

Ուշադրությանն արժանի

«Էմանուել Մակրոնն առաջարկում է ստեղծել սեփական բանակ` Եվրոպան ԱՄՆ-ից, Չինաստանից և Ռուսաստանից պաշտպանելու համար: Բայց Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների համար պատասխանատու է Գերմանիան: Իսկ ֆրանսիացիները ստիպված կլինեին Փարիզում անգլերեն սովորել, եթե ԱՄՆ-ն չմիջամտեր: Վճարեք ՆԱՏՕ-ի անդամավճարները», – թվիթել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը հաճախ է ընդգծում, որ ԱՄՆ-ը վճարում է ՆԱՏՕ-ի բյուջեի մեծ մասը և կոչ է արել մյուս երկրներին ավելացնել իրենց ֆինանսական մասնակցությունը:

Առաջին աշխարհամարտի ավարտի տոնակատարություններից առաջ Մակրոնը Europe-1 ռադիոկայանին ասել էր, որ իրականում Եվրոպական բանակ ունենալու կարիք կա: Ի վերջո, Վաշինգտոնը դուրս է գալիս Ռուսաստանի հետ միջուկային հրթիռների համաձայնագրից:

«Երբ տեսնում եմ, որ նախագահ Թրամփը հայտարարում է 1980-ականներին Եվրոպան ցնցած հրթիռային ճգնաժամին վերջ տված զինաթափման համաձայնագրից դուրս գալու մասին, մտածում եմ` ով է տուժելու: Եվրոպան և Եվրոպայի անվտանգությունը: Մենք պետք է պաշտպանենք մեզ Չինաստանից, Ռուսաստանից և նույնիսկ՝ ԱՄՆ-ից: Մենք պետք է ունենանք Եվրոպա, որը կպաշտպանի ինքն իրեն` միայնակ և ավելի լավ, առանց ԱՄՆ-ից կախում ունենալու, ավելի սուվերեն ձևաչափով», – Agence France-Presse-ին ասել է Մակրոնը:

Բայց Թրամփն անմիջապես հակահարված հասցրեց` Մակրոնի խոսքը մեկանաբելով որպես «շատ վիրավորական, բայց հավանաբար Եվրոպան առաջին հերթին պետք է վճարի ՆԱՏՕ-ին իր անդամության համար, երբ ՆԱՏՕ-ն հիմնականում սուբսիադավորվում է ԱՄՆ-ից»:

Շաբաթ օրը երկու նախագահները բանակցել են Փարիզում: Բանակցությունների սկզբում Մակրոնը Թրամփին ողջունել է ձեռքսեղմումով, բայց նկատելի էր, որ նրանց նախորդ ձեռքսեղմումների համեմատ այս անգամ ջերմությունը պակասել էր:

Մակրոնն ասաց, որ Եվրոպան ցանկանում է ավելի շատ ծախսել ՆԱՏՕ-ում, ինչպես նաև կոչ արեց Եվրոպային զարգացնել սեփական ռազմական կարողությունները:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment