Թրամփը ներկայացրեց ԱՄՆ ներգաղթի նոր քաղաքականությունը

Թրամփը ներկայացրեց ԱՄՆ ներգաղթի նոր քաղաքականությունը

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ներգաղթի նոր քաղաքականություն, որի նպատակն է բարձրացնել ԱՄՆ-ում հմուտ միգրացիայի մասնաբաժինը: Սակայն սպասվում է բախում նախագծի շուրջ Կոնգրեսի հետ:

Ուշադրությանն արժանի

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է ներգաղթի նոր քաղաքականություն, որի նպատակն է բարձրացնել ԱՄՆ-ում հմուտ միգրացիայի մասնաբաժինը: Սակայն սպասվում է բախում նախագծի շուրջ Կոնգրեսի հետ:

Սպիտակ տանը ելույթ ունենալով հինգշաբթի օրը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց մասնագիտական որակավորման վրա հիմնված ներգաղթի ծրագիր, որը բարձրակարգ մասնագետների համար արտոնյալ վերաբերմունք կսահմանի:

Նա նշել է, որ գործող օրենքները խտրական վերաբերմունք ունեն  «հանճարների» և շնորյալների» նկատմամբ, քանի որ օրինական ներգաղթողների մեծ մասը ցածր որակավորում ունեցող մարդիկ են, որոնք ստանում են ցածր աշխատավարձ:

«Մեր ծրագիրը ներառում է անգործունակ իրավական ներգաղթի գործընթացի արդիականացում: Այն լիովին անգործունակ է », – ասել է Թրամփը `նշելով, որ նրա վարչակազմը ցանկանում է բարձրացնել սահմանների անվտանգությունը և նվազեցնել ապաստան հայցողների թիվը:

Բարեփոխումները, Թրամփն ասել է, ԱՄՆ ներգաղթի համակարգը կդարձնեն «նախանձելի» մնացած աշխարհի համար:

Ավելի շատ բարձր որակավորում ունեցող անձանց համար գրին քարտեր

Ծրագրի համաձայն, հաստատված ներգաղթածներին տրված գրին քարտերի քանակը մնալու է նույնը: Բայց շատ ավելի շատ են լինելու բացառիկ ուսանողներ, մասնագետներ և բարձր մակարդակի և մասնագիտական աստիճան ունեցող մարդիկ:

Հաշվի կառնվի նաև տարիքը, անգլերենի իմացությունը և զբաղվածության մակարդակը: Ավելի քիչ գրին քարտեր կտրամադրվեն ԱՄՆ-ում հարազատներ ունեցող անձանց: 57% գրին քարտերի կտրամադրվեն որակավորման հիման վրա ի հակառակ ներկայիս 12% -ի:

Թրամփի ծրագիրը, որը քննադատվել է դեմոկրատների և ներգաղթի շահերի պաշտպանությամբ զբաղվող խմբերի կողմից, նպատակ ունի միավորել հանրապետականներին, որոնցից ոմանք ցանկանում են խթանել ներգաղթը, մյուսները՝ սահմանափակել այն, նախքան նախագահական և Կոնգրեսի նոյեմբերյան ընտրությունները:

«Քաղաքական իրավիճակ»

Սենատի փոքրամասնության առաջնորդ, դեմոկրատ Չաք Շումերը քննադատեց Սպիտակ տունը՝ օրենսդիրների հետ ծրագիրը չքննարկելու համար և նշեց, որ դա ցույց է տալիս, որ առաջարկը լուրջ չէր:

Նախագիծը նաև չի անդրադառնում այն հարցին, թե ինչպես վարվել ապօրինի ներգաղթած միլիոնավոր ներգաղթյալների հետ, այդ թվում նաև ԱՄՆ փոքր տարիքում բերված հարյուր հազարավոր երիտասարդ «երազողների» հետ, որը առաջնային հարց է դեմոկրատների համար: Նրանք ներկայումս պաշտպանվում են արտաքսումից համապատասխանն օրենքի շնորհիվ:

Ծրագիրը նույնպես չի նվազեցնում ներգաղթի ընդհանուր դրույքաչափերը, շատ պահպանողական հանրապետականների ցանկությունը:

Այն մշակվել է Թրամփի դստրի ամուսնու և ավագ խորհրդատու Ջառեդ Կուշների և խորհրդական Սթիվեն Միլլերի կողմից, որը հայտնի է որպես ներգաղթի հարցերով կոշտ քաղաքականության կողմնակից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment