Թրամփը ճնշում է գործադրում Գերմանիայի վրա՝ ռուսական գազ ներկրելու համար

Թրամփը ճնշում է գործադրում Գերմանիայի վրա՝ ռուսական գազ ներկրելու  համար

Հոդվածի առանցքում

  • Գերմանացի պաշտոնյաների շրջանում աճում է թերահավատությունը «Հյուսիսային հոսք 2» 11 մլրդ դոլար արժողությամբ խողովակաշարի հանդեպ, որը կկրկնապատկի Բալթյան ծովի ընդերքում գտնվող բնական գազի մատակարարումը Գերմանիային։ Այդ պաշտոնյաները նախկինում պաշտպանում էին գազատարի ծրագիրը Թրամփի եւ Եվրամիության որոշ դաշնակիցների քննադատությունից: Նման փոփոխությունը կարող է ճնշում գործադրել Մերկելի կառավարության վրա, որպեսզի այն հետ կանգնի վիճահարույց խողովակաշարի գաղափարից կամ հետաձգի այն:

Ուշադրությանն արժանի

Աջակցությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կոալիցիայում խոշորագույն ռուսական գազամուղի կառուցման հարցում նվազում է Կրեմլի ռազմատենչ վարքագծի աճի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո:

Գերմանացի պաշտոնյաների շրջանում աճում  է թերահավատությունը «Հյուսիսային հոսք 2» 11 մլրդ դոլար արժողությամբ խողովակաշարի հանդեպ, որը կկրկնապատկի Բալթյան ծովի ընդերքում գտնվող բնական գազի մատակարարումը Գերմանիային։ Այդ պաշտոնյաները նախկինում պաշտպանում էին գազատարի ծրագիրը Թրամփի եւ Եվրամիության որոշ դաշնակիցների քննադատությունից: Նման փոփոխությունը կարող է ճնշում գործադրել Մերկելի կառավարության վրա, որպեսզի այն հետ կանգնի վիճահարույց խողովակաշարի գաղափարից կամ հետաձգի այն:

Սոցիալ-դեմոկրատ ​​պատգամավոր Նիլս Շմիդտը, որի կուսակցությունը եղել է ծրագրի հուսալի կողմնակիցը, ասել է, թե Բեռլինում շատ որոշումներ կայացնողներ չէին գիտակցում «Հյուսիսային հոսքի» աշխարհաքաղաքական նշանակության գործոնը: Դա կնվազեցնի Ուկրաինայի տարածքով գազի ծավալը, քանի որ Ռուսաստանը փորձում է հարվածել իր հարեւան երկրի տնտեսությանը `զրկելով շահավետ տրանզիտային վճարներից:

«Գազպրոմ» ՓԲԸ-ն կառուցում է 1200 կիլոմետրանոց գազամուղը գերմանական մատակարարումները ուժեղացնելու համար, քանի որ նորվեգական, հոլանդական եւ ներքին աղբյուրները նվազել են: Գազամուղի կառուցման վերաբերյալ մի շարք երկրներ նշում են, որ այն խթանում է Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից եւ շրջանցում առանցքային գործընկերներին, ինչպիսին է Ուկրաինան: Թրամփը որակել է նախագիծը, որպես Գերմանիային Ռուսաստանի «գերին» դարձնելու միջոց:

Ազովի միջադեպը մտահոգություններ է առաջացրել, որ Մերկելի դիվանագիտությունը կարող է խթանել հակամարտությունը Ուկրաինայի արեւելքում, նշել է Մերկելի քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Ժորժեն Հարդտը, ով հաճախ խոսում է արտաքին քաղաքականության մասին:

Չիրականացած հույսեր

Հարդտը նշել է, որ Գերմանիայի իշխող կուսակցությունները պետք է համաձայնության գան Եվրոպական Հանձնաժողովի հետ էներգետիկ դիվերսիֆիկացիայի եւ ռուսական գազի վրա ապավինելու հարցում: Նա նաեւ կասկածի տակ է դրել «Հյուսիսային հոսքի» տնտեսական կենսունակությունը՝ բացահայտելով նախագծի բացերը:

Մերկելը անցյալ տարվա ապրիլին փոխեց իր դիրքորոշումը Հյուսիսային հոսք- ի նկատմամբ՝ ընդունելով գազամուղի քաղաքական բնույթը ի տարբերություն իր նախորդ պնդումների, որ դա միայն մասնավոր ներդրողներին վերաբերվող նախագիծ է: Այն չպետք է թուլացնի Ուկրաինային `փոխելով գազի փոխադրման համակարգը, նշել է նա:

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը ողջունեց Բեռլինի ավելի թերահավատ դիրքորոշումը՝ նշելով, որ գազատարի նախագիծը հարվածում է ԵՄ էներգետիկ եւ անվտանգության ոլորտներին:

Ռուսական ազդեցություն

ԱՄՆ վարչակազմը նշել է գազամուղի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին: Անցյած հուլիսին՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, Թրամփը լարվածություն առաջացրեց՝ բարձրացնելով խնդիրը՝ խոսելով նաև Գերմանիայի անհամաչափ պաշտպանական ծախսերի մասին:

ԱՄՆ սահմանափակումները կարող են հարվածել Ավստրիային, Ֆրանսիային, Գերմանիային եւ Նիդերլանդներին: «Royal Dutch Shell Plc» – ը, BASF SE- ի Wintershall- ը, Uniper SE- ն, OMV AG- ն եւ Engie SA ընկերությունները Գազպրոմի գործընկերներն են: Ռուսական գազի հսկան 2018 թ.-ին 201 մլրդ խորանարդ մետր գազ է արտահանել Եվրոպա եւ նախատեսում է պահպանել այդ ծավալները մինչեւ 2020 թվականը:

Լարվածության աճ

Նիլս Շմիդը գտնում է, որ նախագիծը, որը կկրկնապատկի 55 միլիարդ խորանարդ մետր բնական գազի տեղափոխումը 2011 թվականին բացված «Նորդ Սթրիմ» գազամուղով  վտանգված չէ: Սակայն աշխարհաքաղաքական լարվածության սրումն ազդեցություն է ունենում Գերմանիայի վրա:

«Ինչ-որ բան փոխվել է», – հարցազրույցում ասել է գերմանական կառավարության տրանսատլանտյան հարաբերությունների համակարգող Պիտեր Բեյերը: Նա «Հյուսիսային հոսք» – ի վերաբերյալ խոսելով՝ մտահոգություն հայտնեց ձմեռային ժամանակահատվածում Եվրամիության դաշնակիցների՝ առանց գազի մնալու հնարավորության վերաբերյալ: Սակայն Մերկելի կառավարությունը պետք է հաշվի առնի «Նորդ Սթրիմի» հանդեպ կոշտ դիրքորոշում ունեցողների կարծիքը, գտնում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment