Թրամփը ճիշտ է․ Ամերիկան պետք է դուրս գա պատերազմներից

Թրամփը ճիշտ է․ Ամերիկան պետք է դուրս գա պատերազմներից

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ի նախագահի ցանկությունը երկիրը հեռու պահել արտասահմանյան հակամարտություններից պետք է խրախուսվի: Թրամփի կողմից քննադատության արժանացած քաղաքականության և որոշումների պակաս չկա, բայց իր նախագահական քարոզարշավի ամենավաղ օրերից ի վեր նա արտահայտել է առնվազն մեկ կարծիք, որը արժանի է խրախուսման, ոչ թե մերժման. օտարերկրյա թանկարժեք հակամարտությունները ԱՄՆ-ի համար դադարեցնելու ցանկությունը:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ-ի նախագահի ցանկությունը երկիրը հեռու պահել արտասահմանյան հակամարտություններից պետք է խրախուսվի:

Թրամփի կողմից քննադատության արժանացած քաղաքականության և որոշումների պակաս չկա, բայց իր նախագահական քարոզարշավի ամենավաղ օրերից ի վեր նա արտահայտել է առնվազն մեկ կարծիք, որը արժանի է խրախուսման, ոչ թե մերժման. օտարերկրյա թանկարժեք հակամարտությունները ԱՄՆ-ի համար դադարեցնելու ցանկությունը:

Դոնալդ Թրամփի չմիջամտման մոտեցումը միշտ չի համապատասխանել իր թիմի, հատկապես վերջինի, մոտեցումներին, ուր ավելի շատ են կոշտ արտաքին քաղաքականության կողմնակիցները: Ժամանակի ընթացքում նախագահը թույլ տվեց, որ իրավիճակը հակամարտությունների շուրջ լարվի:

Վերջերս նախագահի մոտեցումները կարծես թե փոխվել են, երբ նա թվիթերյան ուղերձ հղեց Սիրիայից 2,000 ամերիկյան զորքերի դուրս բերման իր որոշման մասին և առաջարկեց նույնը կատարել Աֆղանստանի ամերիկյան 7000-ոց զորախմբի հետ:

Այդ ժամանակից ի վեր նախագահի և նրա ազգային անվտանգության թիմի միջև անհամաձայնությունը պատերազմի հարցի շուրջ հանրային շփոթություն է առաջացրել: Անհասկանալի է, թե արդյոք Միացյալ Նահանգները դուրս է գալիս Սիրիայից այս պահին, թե աստիճանաբար. արդյոք սպասում է, մինչև Իսլամական պետությունը ամբողջապես վերացվի, թե առկա է ​կարծիք, որ այն արդեն ամբողջապես պարտված է. արդյոք Միացյալ Նահանգները պաշտպանելու է Սիրիայում իր քուրդ դաշնակիցներին. և արդյոք նա հավատարիմ է իր նպատակին `Սիրիայում իրանական ներկայությունը դադարեցնելու հարցում:

Վարչակազմում որոշումների կայացման գործընթացի գործելաոճը այլևս չի  զարմացնում: Անակնկալն այն է, որ նախագահ Թրամփի զորքերի դուրս բերման հայտարարության ամենաակտիվ քննադատներից էին ոչ միայն հանրապետական ​​արտաքին կոշտ քաղաքականության կողմնակիցները, այլև ձախերը:

Թրամփիզմի առաջադիմական հակառակորդները պետք է դիմադրեն այս սխալ քննադատության: Մենք չգիտենք, թե ինչ քաղաքականություն է իրականացվում, մինչև Դոնալդ Թրամփը չիրականացնի այն, բայց Սիրիայի և Աֆղանստանի հարցում նրա նախնական բնազդը՝ ավելի քիչ գործողություններ իրականացնելու հետ կապված, ճիշտ էր:

Սիրիայում, անկախ այն բանից, թե ինչ կարծիք կա հակամարտության ողբերգական և երկարատև բնույթի մասին կամ անցյալ քաղաքական որոշումների վերաբերյալ, Միացյալ Նահանգների շահերը շատ չեն. Իսլամական պետության կողմից տարածքային վերահսկողության վերացում, Վաշինգտոնի դաշնակից քրդական ուժերի պաշտպանություն, որոնց վրա  ապավինում է ԱՄՆ-ը հակաահաբեկչական ​​պայքարի ընթացքում և աջակցում մեր դաշնակիցներին` Սիրիայի տարածքից եկող սպառնալիքներից: Այդ նպատակներից ոչ մեկի հաջողությունը չի որոշվի համեմատաբար փոքր, բայց երկարաժամկետ ռազմական ներկայությամբ:

Դոնալդ Թրամփը մոլորեցրեց հանրությանը՝ պնդելով, որ Իսլամական պետությունը պարտություն է կրել: Սակայն այն փաստարկը, որ ամերիկյան զորքերի այնտեղ գտնվելը օգնում  է ահաբեկչական խմբի դեմ պայքարին պետք է ևս վերանայվի:

Իրականում, շատերը, ովքեր դատապարտեցին Դոնալդ Թրամփի հայտարարությունը, սկզբունքորեն արեցին դա, քանի որ Սիրիան դիտարկվում է որպես Իրանին դիմակայելու վայր: Սակայն դա խայտառակ և վտանգավոր նպատակ է հետապնդում: Դժվար է պատկերացնել, թե ինչպես մի քանի հազար ամերիկյան զորքեր կարող են հակազդել հակառակորդի տասնյակ հազարավոր իրանական և Իրանին հավատարիմ ուժերին, ինչպես նաև Մոսկվային, նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմին, որը մեծապես շահել է քաղաքացիական պատերազմից:

Քննադատները Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունը դիտարկեցին այնպես, որ իրանական զորքերը «կարող են անել ամեն այն, ինչ կամենան» Սիրիայում: Չնայած Իսրայելի հաջողված ջանքերին, Իրանի կողմից մահաբեր զենքի ներկրման սահմանափակման հարցում՝ Թեհրանի դիրքերը Սիրիայում, ըստ էության, ամուր են:

Դոնալդ Թրամփը ճիշտ է, որ անհրաժեշտ է հեռացնել զորքերը Սիրիայից, սակայն նրա ճակատագրական սխալն այն իրականացնելու մեխանիզմի մեջ է եղել: Դրա վառ ապացույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրա կողմից մեր քուրդ դաշնակիցների դավաճանությունն է, որոնք առաջնորդեցին Իսլամական պետության դեմ պայքարը և Թուրքիայի ու Սիրիայի վարչակարգերի կողմից հարձակման ենթարկվելու վտանգի ենթարկվեցին:

Ավելի պատասխանատու կլիներ օգտագործել ամերիկյան հեռացման հեռանկարը`քրդերի և նրանց հակառակորդների միջև հետագա հակամարտությունը կանխելու համար: Եթե, ինչպես այժմ նա հայտարարում է, զորքերը դուրս են բերվում աստիճանաբար, ապա այդ հնարավորությունը պահպանվում է:

Դա պահանջում է Դոնալդ Թրամփից խոհեմ օգտագործել այդ ժամանակը: Նա պետք է հակազդի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքները զավթող Թուրքիայի վտանգավոր հայեցակարգին և փոխարենը թույլ տա քրդերին `երկարատև ամերիկյան պաշտպանության բացակայության պայմաններում` բանակցել սիրիական վարչակարգի հետ: Սա կարող է հանգեցնել սիրիական պետության որոշ մասերի հյուսիսարևելյան կողմում վերամիավորմանը Սիրիայի կազմում, իսկ քրդական ուժերը կպահպանեն իրենց ռազմական կարողությունները,՝ նվազեցնելով իրենց կարգավիճակն ու ինքնակառավարման աստիճանը:

Աֆղանստանում նույնպես Դոնալդ Թրամփի գիծը ճիշտ է: Ավելի քան 17 տարի մարտական գործողույուններից հետո, ավելի ճիշտ, է դուրս բերումը, քանի որ  ավելի քան մեկ տասնամյակ ամերիկյան արյուն է թափվում և մեծ ծախսեր են արվում առանց լուրջ հիմնավորման և առանց լուրջ նպատակների:

Սակայն այստեղ էլ ինքնահռչակ «հզոր բանակցողը» սխալ է թույլ տվել սահմանափակելով Ամերիկայի հնարավորությունները և չօգտագործելով դուրս բերումը որպես թալիբների  համար խթանիչ երևույթ: Ներկայումս բանակցությունները պրն Թրամփի դիվանագետների հետ փակուղում են:

Անխուսափելիորեն, ԱՄՆ-ը կարող է ունենալ սպառնալիքներ, որոնք պահանջում են ռազմական ուժի կիրառում: Բայց մենք պարտավոր ենք շարունակաբար կասկածի տակ դնել մեր շարունակական ներգրավվածությունը հեռավոր հակամարտություններում, մասնավորապես, երբ նրանք ծանր են անդրադառնում Միացյալ Նահանգների և տեղական բնակչության համար, ինչպես Աֆղանստանում և Իրաքում կամ Եմենում, ստիպում համագործակցել անցանկալի գործընկերների հետ, ինչպիսին էին սիրիական ընդդիմության որոշ տարրերը կամ ավելի խորացնում հակաամերիկյան տրամադրությունները:

Զորքերի դուրս բերումը կարող է խառնաշփոթ առաջացնել ու հետևաքներ ունենալ նույնիսկ լավագույն հանգամանքներում: Բայց դա պատճառ չէ պատերազմի մեջ ընդգրկվելու համար: Միջամտությունը առաջին հերթին պետք է լինի նպատակահարմար և հիմնավորված:

Դոնալդ Թրամփի Սիրիայի և Աֆղանստանի մասին որոշումները կարող են հանգեցնել աղետալի արդյունքների, եթե իրականացվեն այնպես ինչպես փորձ էր արվում իրականացնել այն՝ կապված ժամկետների, դաշնակիցների և փորձագետների հետ խորհրդակցության լիակատար բացակայության և ձախողման հետ: Այս ամենը սխալ իրականացման արդյունք է, բայց այլ կերպ դա անելու պարագայում, դուրս բերումը ճիշտ որոշում է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment