Թրամփը հորինեց Հիլարի Քլինթոնի ջնջած 100 հազար այլ էլեկտրոնային նակաների մասին տեղեկությունը՝ Իվանկա Թրամփին պաշտպանելու համար

Թրամփը հորինեց Հիլարի Քլինթոնի ջնջած 100 հազար այլ էլեկտրոնային նակաների մասին տեղեկությունը՝ Իվանկա Թրամփին պաշտպանելու համար

Հոդվածի առանցքում

  • Նախագահը պաշտպանել է դստերը, չնայած 2016 թվականի նախագահական քարոզարշավի մեծ մասը կենտրոնացել էր Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման վրա:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվա առիթով կրկին պաշտպանել է Սպիտակ տան խորհրդատու Իվանկա Թրամփին անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման համար՝ այս անգամ պնդելով, որ Հիլարի Քլինթոնը ջնջել է «հարյուր հազար» այլ նամակներ:

Նախագահը նշել է, որ իր դուստրը, ով , այս շաբաթվա զեկույցների համաձայն, օգտագործել է իր անձնական էլեկտրոնային փոստային հաշիվը պետական գործերին առնչվող հարյուրավոր նամակներ ուղարկելու համար, «մեղավոր» չէ : Նամակների կորուստը տեղի է ունեցել «կարճ ժամանակահատվածում» և նրա ծառայության

«շատ վաղ» շրջանում:

Նախագահի այն խոսքը, որ Քլինթոնը ջնջել է լրացուցիչ 100,000 նամակներ, հիմնավոր չէ , չկա որևէ ապացույց: Քլինթոնի մասնավոր էլեկտրոնային փոստի սերվերը կառավարող աշխատակիցը ջնջել է 33,000 նամակ, դրանից հետո տրամադրված թիվը չէր փոխվել:

Երբ Թրամփին խնդրել են մեկնաբանել իր դստերի նամակների ջնջման փաստը, նա ասել է. 

«Պարզապես անմեղ գործողություն էր: Ոչինչ չի պատահել: Այնտեղ չեն եղել գաղտնի նամակներ: Սա կեղծ լուր է»:

Նախագահը հերթական կեղծ հայտարարությունն է արել.

«Իվանկան կարող է ինքնուրույն գտնել լուծումներ: Իվանկա Թրամփի անձնական էլեկտրոնային փոստի օգտագործումը նման չէ Հիլարի Քլինթոնի օգտագործմանը, իսկ տարածված լուրերը կեղծ են»:

Նախագահը պաշտպանել է դստերը, չնայած 2016 թվականի նախագահական քարոզարշավի մեծ մասը կենտրոնացել էր  Քլինթոնի անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման վրաՆույնիսկ ընտրություններում հաղթելուց հետո նա շարունակել էր շահարկել այս թեման: Օգոստոսին պնդում էր, որ Հետաքննությունների Դաշնային Բյուրոն անտեսել էր Քլինթոնի «տասնյակ հազարավոր» նամակներ, որոնցից շատերը, ըստ Թրամփի, իսկապես վատն էին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment