Թրամփը հանձնարարել է Պենտագոնին Իրանի դեմ ռազմական գործողության սցենար մշակել

Թրամփը հանձնարարել է Պենտագոնին Իրանի դեմ ռազմական գործողության սցենար մշակել

Հոդվածի առանցքում

  • The Wall Street Journal –ը կիրակի գրեց, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի Ազգային Անվտանգության Խորհրդի ղեկավար Ջոն Բոլթոնը Պենտագոնից պահանջել է Իրանին պոտենցիալ հարված հասցնելու ծրագիր մշակել: Այս պահանջը ներկայացվել է ենթադրաբար Իրանի հետ կապ ունեցող զինյալների կողմից Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան շրջանը ռմբակոծելուց հետո:

Ուշադրությանն արժանի

Թրամփի վարչակազմը Պենտագոնին հարցում է ուղղել մոտ ապագայում Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունների մասին, ինչը ռազմական ու դիվանագիտական շրջանակներում տարակուսանք է առաջացրել:

The Wall Street Journal –ը կիրակի գրեց, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի Ազգային Անվտանգության Խորհրդի ղեկավար Ջոն Բոլթոնը Պենտագոնից պահանջել է Իրանին պոտենցիալ հարված հասցնելու ծրագիր մշակել: Այս պահանջը ներկայացվել է ենթադրաբար Իրանի հետ կապ ունեցող զինյալների կողմից Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան շրջանը ռմբակոծելուց հետո:

Թեև հայտնի չէ, թե արդյոք Թրամփն անձամբ տեղյակ եղել է Բոլթոնի թիմի հարցման մասին, այդուհանդերձ պետդեպարտամենտի ու Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում այդ հարցումը տարակուսանք է առաջացրել:

«Իհարկե, դա մարդկանց անհանգստացրել է»,-ասում է ԱՄՆ վարչակազմիբարձրաստիճյան ներկայացուցիչը»,-Մարդիկ շոկի մեջ են, շշմեցնող է, միթե նրանք կարող են անզգուշորեն հարվածել Իրանին»:

Ազգային Անվտանգության Խորհրդի ներկայացուցիչ Գարեթ Մարքիզը The Wall Street Journal –ի հետ զրույցում ասել է, որ թիմի առաջադրանքը Թրամփին սպառնալիքի մասին տեղեկացնելն է: Նա նաև հավելել է, որ վարչակազմն ուսումնասիրում է հնարավոր բոլոր տարբերակները, որպեսզի պահպանեն ամերիկայի շահերն ու պահպանեն անվտանգությունը Բաղդադում ԱՄՆ դեսպանության ու Բասրայում հյուպատոսության ռմբակոծությունից հետո:

WSJ-ի հոդվածին արձագանքելով՝ Ջամալ Աբդին՝ իրանա-ամերկյան ազգային խորհրդի նախագահը, «Բոլթոնին ու նրա նմաններին բազեներ» է անվանել, որոնք, ըստ նրա, ցանկանում են աղետալի պատերազմ հրահրել, որին ամերիկացիները չեն ցանկանում մասնակցել:

Այս վարչակազմը ցանկանում է թանկարժեք պատերազմ սկսել ու Իրանի հետ առճակատման մեջ մտնել մի տարածաշրջանում, որտեղ առանց այդ էլ շատ խնդիրներ կան, որոնք կարող են պատերազմի լավ առիթ դառնալ,- ասել է Աբդին:

 

Շատ կարևոր է, որ Կոնգրեսն ուսումնասիրի Բոլթոնի պահանջը և ընդունի նոր  սահմանադրական փոփոխություններ, որոնք վարչակազմի համար հավելյալ իրավական խպոչընդոտներ կստեղծեն Իրանի դեմ պատերազմ հայտարարելու ճանապարհին:

Վաշինգտոնի ու Թեհրանի միջև լարվածությունն աճեց երբ Թրամփը այս տարվա մայիսին հայտարարեց, որ Միացյալ Նահանգները միակողմանի դուրս է գալիս Իրանի հետ միջուկային գործարքից,

Միջազգային պայմանագիրը, որը ստորագրել է նախկին նախագահ Բարաք Օբաման, ինչպես նաև Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Եվրամիությունը, Ռուսաստանն եւ Չինաստանը, ուղղված էր Թեհրանի միջուկային հավակնությունները սահմանափակելուն, այն չեղարկում էր պատժամիջոցներն ու խթանում էր միջազգային ներդրումները:

Թեև ՄԱԿ-ի միջուկային հարցերով հանձնաժողովի հետևողական հաշվետվություններին ու պնդումներին, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է պայմանագրի պայմաններին, Թրամփը երկար ժամանակ քննադատում էր այդ գործարքը, պնդելով, որ այն թույլ է տալիս Իրանին ընդլայնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում:

Պայմանագիրը չեղյալ հայտարարելուց հետո Թրամփի վարչակազմն օգոստոսին վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի հանդեպ ու ընդլայնեց դրանք նոյեմբերին: Սրան հետևեց Վաշինգտոնի ու Թեհրանի միջև թեժ հռետորաբանությունը, որը շատերը մեկնաբանեցին որպես ռազմական առճակատման նախաբան: Այդուհանդերձ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Համենեին ասաց, որ «պատերազմ չի լինի», ընդգծելով, որ իր երկիրը «երբեք պատերազմ չի սկսել»:

WSJ –ի հրապարակումից օրեր առաջ պետքարտուղար Մայք Պքոմպեոն կրկնապատկեց Իրանի հանդեպ Թրամփի վարչակազմի կոշտ քաղաքականությունն ընդգծելով, որ Օբամայի վարչակազմը սխալվել էր, երբ Իրանի հետ հարաբերություններում ընտրել էր բանակցելու յալ ոչ թե դիմակայելու քաղաքականությունը:

«Իրանի հետ ձախողված գործարքից դուրս գալով նախագահ Թրամփը կամավոր կուրությունից շեղեց մեր ուշադրությունն ու այն սևեռեց Իրանի կողմից եկող վտանգից», – հայտարարեց ՊոմպեոնԵգիպտոս կատարած այցի ընթացքում:

Սեպտեմբերին Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումից հետո, Սպիտա Տունը Իրանին ուղղված զգուշացումտարածեց:

«Միացյալ Նահանգների կառավարության գույքին կամ մեր անձնակազմին պատճառած ցանկացած վնասի համար ԱՄՆ-ն Թեհրանին է պատասխանատու համարում:  Այդ միջադեպերի համար պատասխանատվություն կկրի Իրանը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment