Թուրք քաղաքական գործիչը կոչ է անում արտաքսել հայ միգրանտներին

Թուրք քաղաքական գործիչը կոչ է անում արտաքսել հայ միգրանտներին

Հոդվածի առանցքում

  • «Այստեղ կան 100 հազար հայեր, ովքեր եկել են Հայաստանից եւ ապօրինի գումարներ վաստակում: Ես ասում եմ, որ մենք պետք է վտարենք նրանց: Ինչո՞ւ ենք թողնում նրանց մնալ: Չնայած նրանք լոբբիստական գործունեություն են ծավալում Թուրքիայի դեմ, մենք շարունակում ենք կերակրել նրանց», - փետրվարի 7-ին հայտարարել է Մեծ միասնություն կուսակցության (BBP) առաջնորդ Դեսթիչին հանրահավաքի ժամանակ:

Ուշադրությանն արժանի

 

Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունից հետո թուրքական փոքր կուսակցության առաջնորդն անդրադարձել է Թուրքիայում առանց փաստաթղթերի աշխատող անձանց:

Աջակողմյան թուրք քաղաքական գործիչը ցանկանում է, որ իր կառավարությունը արտաքսի Թուրքիայում բնակվող տասնյակ հազարավոր հայ քաղաքացիներին՝ ի պատասխան մակրոնի կողմից ապրիլի 24-ը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելուն:

Թուրքիայի կառավարությունը, որը ժխտում է այդ սպանությունները որակել ցեղասպանություն, վճռականորեն դատապարտել է այդ որոշումը:

Հետազոտողները գտնում են, որ Թուրքիայում 10 000-ից 30.000 հայեր են ապրում, որոնցից շատերը արտասահմանյան զբոսաշրջիկների վիզաներ ունեն: Նրանք հաճախ դժվարություններ են ունենում, երբ օտարերկրյա կառավարությունները ճնշում են Թուրքիային `պաշտոնապես ճանաչելու ցեղասպանությունը:

«Այստեղ կան 100 հազար հայեր, ովքեր եկել են Հայաստանից եւ ապօրինի գումարներ վաստակում: Ես ասում եմ, որ մենք պետք է վտարենք նրանց: Ինչո՞ւ ենք թողնում նրանց մնալ: Թեպետ նրանք լոբբիստական ​​գործունեություն են ծավալում Թուրքիայի դեմ, մենք շարունակում ենք կերակրել նրանց », – փետրվարի 7-ին հայտարարել է Մեծ միասնություն կուսակցության (BBP) առաջնորդ Դեսթիչին հանրահավաքի ժամանակ:

Պարզ չէ, թե որտեղից է նա վերցրել 100.000 թիվը, ինչպես նաև այն փաստը, որ միգրանտները «լոբբիստական» գործունեություն եծ ծավալում Թուրքիայում: Սա առաջին անգամ չէ, որ Դեսթիչին օգտագործում է այդ թիվը կամ սպառնում Հայաստանի քաղաքացիներին արտաքսել Թուրքիայից: Նա նման պահանջով հանդես է եկել 2015 թվականին: 2017 թվականին նա կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել իր ռազմական դաշինքից Հայաստանի հետ:

Դեսթիչիի կուսակցությունը կոշտ քաղաքականության կողմնակից է: Նա ստացել է ընտրություններին մի քանի հարյուր հազար ձայն: Հունիսին նա միացել է նախագահ Էրդողանի քաղաքական դաշինքին: Նա խորհրդարանում ստացել է մեկ մանդատ:

Էրդողանն անցյալում ևս առաջարկել էր արտաքսել հայերին ` ի պատասխան այլ ազգերի կողմից ցեղասպանության ճանաչմանը: 2015 թ-ին նա ասել է, որ Թուրքիան կարող է «արտաքսել» նրանց, եթե ցանկանա ` ակնարկելով Օսմանյան կայսրության հարյուր հազարավոր հայերի տեղահանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դեպի Սիրիայի անապատ:

Բայց Էրդողանն էլ աննախադեպ քայլեր է ձեռնարկել `սպանությունների ժառանգների ցավը ճանաչելու ուղղությամբ: Յուրաքանչյուր ապրիլի 24-ին նա իր ցավակցությունն է հայտնում Թուրքիայում ապրող 60,000 կամ ավելի թուրք ծագումով հայ քաղաքացիներին:

Նրա նախնական հայտարարությունից հետո Դեսթիչին մեկ այլ հայտարարություն է տարածել `պարզաբանելով, որ խոսքը չի գնում Թուրքիայի ծագումով հայ քաղաքացիների մասին, որոնց նկատմամբ նա «անսահման հարգանք» ունի:

Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը այս շաբաթ հայտարարել է, որ «խիստ դատապարտում է» Ֆրանսիայի ապրիլի 24-ի հիշատակման որոշումը `ասելով, որ ցեղասպանության մասին պնդումները իրավական հիմք չունեն: Ֆրանսիան 2001 թ-ին իրավական ճանաչում տվեց ցեղասպանությանը: Եւս երկու տասնյակ ազգեր այդպես վարվեցին:

Թուրքիան պնդում է, որ թե թուրքեր եւ թե հայեր զոհվել են ներքին պատերազմների ժամանակ Առաջին աշխարհամարտի քաոսային օրերին եւ Օսմանյան կայսրության փլուզման ժամանակ: Սակայն արեւմտյան գիտնականների մեծամասնությունը համաձայն է, որ 1915 թ-ից սկսած համակարգված ցեղասպանություն է իրականացվել, որի ժամանակ զոհվել է շուրջ 1.5 միլիոն հայ:

Դեսթիչի հայտարարությունը դժվար թե կոնկրետ գործողությունների հանգեցնի, սակայն ցույց է տալիս, որ Թուրքիայում ծանր տնտեսական անկման ընթացքում աճող ազգայնական տրամադրությունները, որտեղ նույնպես կան չորս միլիոն սիրիացի եւ իրաքցի փախստականներ, ինչպես նաեւ հարյուր հազարավոր միգրանտներ Աֆրիկայից, Մերձավոր Արեւելքից եւ դրանից դուրս:

Հայերը Թուրքիայում միգրանտների մի փոքր մասն են կազմում: Շատերն են ցածր որակավորում ունեցող աշխատողներ եւ կանայք, որոնք ստիպված են աշխատանք փնտրել Հայաստանից դուրս, որտեղ մեկ շնչի հաշվով եկամուտը կազմում է 4,200 ԱՄՆ դոլար ` համեմատելով10,500 ԱՄՆ դոլար թուրքական սահմանաին գոտում:

Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի ՝ դադարեցնելով 1993 թ.-ին ի բողոք Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment