Թուրքմենստան. Բրյուսելի «ծիլերը» և խողովակաշարային երթուղիները․ 2016-ից Եվրոպան չի ստանում թուրքմենական գազ 

Թուրքմենստան. Բրյուսելի «ծիլերը» և խողովակաշարային երթուղիները․ 2016-ից Եվրոպան չի ստանում թուրքմենական գազ 

Հոդվածի առանցքում

  • Եվրամիության 12-աստղանի կապույտ դրոշը շուտով ավելի վստահ կծածանվի Թուրքմենստանի հողի վրա: Հեռու լինելով խողովակային դիվանագիտությունից և իրավական վեճերից, Թուրքմենստանի բնակչությունը գոյության հուսահատ պայքար է մղում:

Ուշադրությանն արժանի

Բացատրելով հաջորդ տարի Աշխաբադում Եվրամիության մշտական ներկայացուցչություն բացելու ծրագրերը՝ Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հաստատել է, որ Թուրքմենստանը փնտրում է «բարեփոխումների և արդիականացման համար հուսալի գործընկեր»:

«Ըստ որոշման, ԵՄ-ն ցանկանում է Թուրքմենստանի հետ համագործակցել ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող մարդու իրավունքների, էներգետիկայի, կլիմայի և օրենքի գերակայության ոլորտներում», – նշված է է Մոգերինիի գրասենյակի հայտարարությունում:

Ուշադրություն դարձրեք, որ էներգիան այնպես է ներկայացվել, կարծես դա կարևոր նշանակություն չունի:

Աշխաբադում հիմնված Orient News-ի կայքէջն ավելի կտրուկ էր: Բացատրելով Թուրքմենստանի հետ Եվրոպայի համագործակցությունը՝ կայքը նշել է,  որ թուրքմենական գազ Եվրոպա չի մատակարարվում 2016 թվականից, երբ Ռուսաստանը դադարեցրեց Կենտրոնական Ասիայի խողովակաշարի օգտագործումը: Իհարկե, դրա այլընտրանքը կլինի հայտնի Անդրկասպյան խողովակաշարը:

ԵՄ-ն այս ամենն ուսումնասիրում է հանգիստ, բայց ակնհայտ վճռականությամբ: Ներկայում տեխնիկական և տնտեսական գնահատում է անցկացվում համապատասխան ինժեներական հարցերի մշակման և գազամուղի շինարարությունն ավարտելու համար պահանջվող գումարի հարցում: Ուսումնասիրությունը նախատեսվում է ավարտին հասցնել մարտին:

Նույնիսկ եթե ֆինանսական ու տեխնիկական խոչընդոտները հաղթահարվեն, կան քաղաքական և դիվանագիտական խնդիրներ: Անդրկասպյան խողովակաշարի համար Ադրբեջանը պետք է գործի անցնի:

Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 21-22-ը պաշտոնական այցով ժամանեց Թուրքմենստան: Ադրբեջանն ու Թուրքմենստանը ներգրավված են Թուրքիայի միջնորդությամբ  Եվրոպա գազ փոխադրելու մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցություններում, որոնք սկսվել են 2015 թվականից: Սակայն կան չլուծված հարցեր, հիմնականում`երկու ժողովուրդների միջև դեռևս չի կարգավորվել ստորջրյա սահմանի հարցը: Հաշվի առնելով, որ Կասպից ծովը հարուստ է ածխաջրածինների պաշարներով, սա լուրջ խնդիր է:

Ալիևի և նրա թուրքմեն գործընկերոջ՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ հանդիպումից առաջխաղացում չի գրանցվել: Այնուամենայնիվ, պետական լրատվամիջոցներն իրենց պայծառ ոճով հաղորդել են երկկողմ համագործակցության վերաբերյալ 21 համաձայնագրերի ստորագրման մասին, որոնց թվում նաև անդրկասպյան առաքումներն են: Համատեղ հայտարարության մեջ կոչ է արվել հետագայում աշխատել ծովի հատակի սահմագծման վրա, սակայն խողովակաշարերի մասին տեղեկություն չի տրվել:

Orient- ը հրապարակել է հոդված, որտեղ մեջբերում է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովին, ում համոզմամբ, Անդրկասպյան խողովակաշարի հարցը քննարկվել է: Սակայն Orient- ը նրբանկատորեն խոստովանել է, որ էներգետիկ հարցերն «այնքան արդիական չէին, որքան տրանսպորտային և տարանցիկ խնդիրները»:

Ասում են, որ, Orient- ը Մուսաբեկովի դիտարկումները Մոսկվայում հիմնված Մոսկվա-Բաքու լրատվական կայքի հոդվածից վերցրել է առանց վերագրման:

Լրատվամիջոցը, սակայն, հարմար չի գտել հետևել նույն հարցի վերաբերյալ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևի մոտեցմանը, որը ծաղրել է Անդր-կասպյան խողովակաշարի հեռանկարները: Կարավաևը պնդել է, որ «Գազպրոմը», որը վերջերս հայտարարել էր թուրքմենական գազի գնումները վերսկսելու մտադրության մասին, ավելի հարմար է Կենտրոնական-ասիական վառելիքը Եվրոպա առաքելու համար: Կարավաևի խոսքերով, թուրքմենական գազը Թուրքիա կառաքվի Թուրքական հոսք խողովակաշարի միջոցով, որն այժմ կառուցվում է Սև ծովում, այնտեղից էլ՝ Եվրոպա:

Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլ էր այցելել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մասնակցելու այդ ճանապարհի օֆշորային հատվածի ավարտի արարողությանը: Էրդողանն արարողության ժամանակ հայտարարեց, որ «Թուրքական հոսքով»  31,5 միլիարդ խորանարդ մետր գազ է մղվելու, որի կեսը նախատեսված է եվրոպական շուկաների համար: Խողովակաշարի կառուցումը կացարտվի մինչև 2019 թ.:

Անդրադառնալով Թուրքմենստանի արևելյան թևի էներգետիկ փոխադրումների նախագծին՝ պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ առաջընթաց կա Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան կամ TAPI խողովակաշարի հարցում: Ծրագիրը գլխավորող «Թուրքմենգազ» պետական ընկերությունը պարտավորվել է Սաուդյան Արաբիայի  Global Pipe ընկերությունից ստանալ 40 միլիոն դոլար արժողությամբ պողպատե խողովակներ: Զարգացման սաուդյան հիմնադրամը ֆինանսավորում է 35-կիլոմետրանոց խողովակը:

Այս էներգետիկ նախաձեռնությունները շատ կարևորն են, քանի որ տնտեսության մյուս հատվածները սահմանափակվում են հիմնարար ազատությունների նկատմամբ Աշխաբադի բացարձակ անհարգալից վերաբերմունքով:

ԱՄՆ Մաքսային և սահմանապահ ծառայությունները մայիսին Թուրքմենստանին կոշտ հարված հասցրեցին՝ հայտարարելով, որ օրենքի համաձայն արգելվում է բամբակի ներմուծումն այն երկրից, որտեղ կիրառվում է հարկադիր աշխատանքը: Արգելքը տարածվեց նաև այն ապրանքների վրա, որոնք պատրաստվել են Թուրքմենստանում արտադրվող բամբակից:

Արգելքից խուսափելու համար, Բերդիմուհամեդովը նոյեմբերի 23-ի կառավարության նիստում պատվիրեց, որ բոլոր բամբակյա մանրաթելերը վերամշակվեն երկրի ներսում: Հասկանալի չէ, թե դա ինչպես է օգնելու խնդրից խուսափելուն:

Թուրքմենստանը զգում է, որ ավելանում են իր բամբակի օգտագործումն արգելող միջազգային կազմակերպությունները․ Շվեդական H & M- ի վաճառողը խոստացել էր 2016 թ. փետրվարին դադարեցնել թուրքմենական բամբակի օգտագործումը, անցած ամիս շարժմանն են միացել նաև Nike, Gap, Adidas և Marks & Spencer հագուստ արտադրող ու վաճառող ընկերությունները:

Մռայլությունը թափանցել է նաև ավանդաբար բարեկամական անկյուններ: Նոյեմբերի 23-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ ընդունեց, որ Թուրքմենստանն ուշացնում է «Գարլիք» պղնձամոլիբդենային վերամշակման գործարանի կառուցման համար վճարումները:

Մինսկում հիմնված Բելգորքիմպրոմը գործարանի կառուցման պայմանագիր էր կնքել, որը բացվել էր մարտ ամսին, սակայն փորձն անհաջող դուրս եկավ: Բերդիմուհամեդովն այս ամսվա սկզբին բողոքեց, որ «Գարլիք»-ի արտադրանքը չարդարացրեց սպասելիքները և այդ հարցում մեղադրեց Բելառուսին: Այնուհետեւ կարգադրեց իր կառավարությանը արբիտրաժային վարույթ հարուցել Բելգորքիմպրոմի դեմ: Թուրքմենստանը զարմանալիորեն երկար պատմություն ունի կապալառուներին չվճարելու հարցում, ուստի տպավորություն կա, որ Բերդիմուհամեդովին մոլորության մեջ են գցում պաշտոնյաները, մեղադրանքից խուսափելու համար:

Թուրքմենստանը բավական փորձված է դառնում միջազգային արբիտրաժների ոլորտում: Ռուսաստանի ՌԱՊՍԻ լրատվական գործակալությունը, որը կենտրոնանում է հիմնականում դատական վարույթների վրա, նոյեմբերի 23-ին հաղորդել է, որ Մոսկվայի հեռահաղորդակցության հսկա MTS-ն արբիտրներ է ընտրել Թուրքմենստանի կառավարության դեմ ներկայացված դատավարություններում: Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում ընկերությունը 750 միլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում, երբ անցյալ տարի անհարգալից վերաբերմունքով դուրս մղվեց երկրից:

Հեռու լինելով խողովակային դիվանագիտությունից և իրավական վեճերից, Թուրքմենստանի բնակչությունը գոյության հուսահատ պայքար է մղում: Վիեննայում հիմնված Թուրքմենստանի քրոնիկներ և Նիդերլանդներում հիմնված Թուրքմենստանի այլընտրանքային նորություններ կայքերը կամ ANT- ին, փորձում են պարզել, թե ինչ կա պետական լրատվամիջոցների սպիտակեցված լուրերի ետևում: Նման հաղորդագրությունները մեծ ռիսկեր են պահանջում: Այդ դաշտում աշխատող լրագրողները պարբերաբար ենթարկվում են հետապնդումների և նույնիսկ բանտարկվում են: Իշխանություններն ավելի հմուտ են դառնում անկախ լրատվամիջոցներին դիմակայելու հարցում: Նոյեմբերի 22-ին ANT- ն հայտարարել էր, որ Աշխաբադում աղքատության բարձր մակարդակի մասին հոդվածի հրապարակումից հետո, կայքը ենթարկվել է կիբերհարձակման:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment