Թուրքիա և Վենեսուելա. Նոր դաշնակցության սկի ՞զբ

Թուրքիա և Վենեսուելա. Նոր դաշնակցության սկի ՞զբ

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամ և Թուրքիա-Վենեսուելա խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Սերքան Բայրամն ասում է երկու երկրների սերտ հարաբերություններըի համար կան քաղաքական և տնտեսական պատճառներ: «Թուրքիան արձագանքում է այն փաստին, որ 68 տոկոս քվեներով ընտրված նախագահին այժմ փորձում են հեռացնել ոչ ժողովրդավարական եղանակով»,- ասում է Բայրամը, որը նաև պնդում է՝ Վենեսուելայի ինքնահռչակ առաջնորդը գլոբալ խաղացողների գործիք է դարձել: Բայրամը հավելում է, որ Թուրքիան աշխատում է Վենեսուելայի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները և այս քաղաքականությունը ձեռնտու է Վենեսուելային:

Ուշադրությանն արժանի

 

Երբ անցած շաբաթ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ինքն իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ, Ռեջեփ Էրդողանն այն քիչ նախագահներից էր, որը զանգահարեց Նիկոլաս Մադուրոյին և իր աջակցությունը հայտնեց: Որոշ առումով Թուրքիայի նախագահն իր հարգանքը դրսևորեց Մադուրոյի նկատմամբ, որն իր հերթին  աջակցություն էր հայտնել էրդողանին 2016-ի հուլիսին Թուրքիայում ձախողված հեղաշրջման փորձից հետո:

Ինչպես հաղորդվում է, հեռախոսազրույցի ժամանակ Մադուրոն Էրդողանին ասել է. «Եղբայրս, ամուր կանգնիր տեղումդ»: Միաժամանակ Մադուրոն ստացել է աջակցություն սոցմեդիայում՝ ամբողջ աշխարհից և հատկապես Թուրքիայից, որտեղ #WeAreMaduro հեշթեգն արագ պոպուլյար դարձավ: Եվ բոլորովին զարմանալի չէր, որ Գուայդոյի ինքնահռչակումից հետո Մադուրոն առաջին հարցազրույցը տվեց թուրքական հեռուստաալիքի:

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամ և Թուրքիա-Վենեսուելա խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Սերքան Բայրամն ասում է երկու երկրների սերտ հարաբերություններըի համար կան քաղաքական և տնտեսական պատճառներ: «Թուրքիան արձագանքում է այն փաստին, որ 68 տոկոս քվեներով ընտրված նախագահին այժմ փորձում են հեռացնել ոչ ժողովրդավարական եղանակով»,- ասում է Բայրամը, որը նաև պնդում է՝ Վենեսուելայի ինքնահռչակ առաջնորդը գլոբալ խաղացողների գործիք է դարձել:

Բայրամը հավելում է, որ Թուրքիան աշխատում է Վենեսուելայի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները և այս քաղաքականությունը ձեռնտու է Վենեսուելային: Ըստ թուրքական կառավարության վիճակագրության, միայն 2018-ին Թուրքիան Լատինական Ամերիկայից ներկրել է 900 մլն դոլարի թանկարժեք մետաղ, որի մեծ մասը՝ ոսկի: Եվ անցած տարի Վենեսուելան հայտարարեց, որ մտադիր է իր ոսկին հարստացնել Թուրքիայում՝ Շվեյցարիայի փոխարեն, որպեսզի շրջանցի միջազգային սահմանափակումները:

Թուրք-վենեսուելական հարաբերություններում եղել են նաև մի քանի պետական այցեր: Առաջինը 2016-ին Մադուրոյի այցն էր Թուրքիա: 2018-ի վերջին, վերադառնալով Արգենտինայում կայացած G20-ի գագաթնաժողովից, Էրդողանը կանգառ կատարեց Կարակասում, որտեղ քննադատեց ԱՄՆ և միջազգային պատժամիջոցները Վենեսուելայի դեմ:

Լրագրող Մեթին Յեգինը կարծում է, որ Էրդողանը Վենեսուելայի հետ ավելի սերտ հարաբերություններով հետաքրքրված է ոչ միայն տնտեսական պատճառներով: «Էրդողանը փորձում է գործել ինչպես Ամերիկայի արևելյան թշնամի և փորձում է ցույց տալ իր աջակիցներին, որ տուժողների կողմից է»:

Թուրքիայի Սելջուկ համալսարանից Լատինական Ամերիկայի փորձագետ Էսրա Աքգեմջին էլ կարծում է, Մադուրոյին հայտնած Էրդողանի աջակցությունը միայն հռետորիկայի դաշտում է: Էրդողանն աջակցությունհայտնեց հեղաշրջման զոհի կարգավիճակով: Աքգեմջին համոզված է, որ Էրդողանը գործում է՝ ուղղորդվելով իր շահերով: «Կարծում եմ Էրդողանն աջակցում է Մադուրոյին ուղղակիորեն իր դիրքերն ուժեղացնելու նպատակով: Եթե վաղը քաղաքական հավասարակշռությունը փոխվի, դա կարող է ազդել նաև Վենեսուելային թուրքական աջակցության մակարդակի վրա»:

 

Հակառակ Էրդողանի և Մադուրոյի գաղափարական տարբերություններին, ըստ Աքդեմջիյի, երկու առաջնորդներն ունեն նաև ընդհանրություններ: «Երկուսն էլ ավտորիտար առաջնորդներ են և նրանք երկուսն էլ ավելի ու ավելի են մեկուսացվում: Ավելին՝ երկու երկրներն էլ պայքարում են միանման տնտեսական խնդիրների և նրանք երկուսն էլ չեն սիրում ԱՄՆ-ին»:

Լրագրող և Լատինական Ամերիկայի հարցերով փորձագետ Ասլի Պելիտը պնդում է, որ Մադուրոն ձգվում է դեպի Թուրքիա այն ժամանակից, երբ Վենեսուելայում ֆինանսական ճգնաժամի պատճառով սկսվեց նաև հումանիտար ճնգաժամ: Թուրքիան, օրինակ, երկրին աջակցում էր սննդամթերքով:

Ըստ Պելիտի, Մադուրոն ձգտում էր գտնել նոր միջազգային գործընկերներ հատկապես Լատինական Ամերիկայում աջակողմյան կառավարությունների հաստատման ֆոնին՝ ի հակադրություն իր սոցիալիստական ռեժիմի:

Միաժամանակ Աքգեմջին ենթադրում է, որ Մադուրոն ցանկանում է Էրդողանի հետ հարաբերությունները խորացնել այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ունեին Ուգո Չավեսը և Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment