Թուրքիան և քրդերը դիմում են Մոսկվային` Սիրիայում առաջացած խնդիրները կարգավորելու համար

Թուրքիան և քրդերը դիմում են Մոսկվային` Սիրիայում առաջացած խնդիրները կարգավորելու համար

Հոդվածի առանցքում

  • Թուրքական իշխանությունները չորեքշաբթի հայտարարել են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամսվա ընթացքում նախատեսում է այցելել Մոսկվա՝ Սիրիայի շուրջ բանակցելու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այլ հարցեր քննարկելու համար: Քրդերը արդեն դիմել են Ռուսաստանին օգնության համար՝ Սիրիայի կառավարության հետ համաձայնությունը օժանդակելու նպատակով, որը կլրացնի ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջացած վակուումը՝ հուսալով վերացնել թուրքական սպառնալիքը:

Ուշադրությանն արժանի

Թուրքիան և Սիրիայի քրդերը այժմ հույսեր են կապում Ռուսաստանի հետ՝ նախագահ Թրամփի՝ անցյալ ամիս ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին կտրուկ որոշման հետևանքները կարգավորելու համար: Այն նոր պատերազմ կարող է հրահրել ԱՄՆ-ի դաշնակիցների՝ քրդերի և թուրքերի միջև:

Թուրքական իշխանությունները չորեքշաբթի հայտարարել են, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամսվա ընթացքում նախատեսում է այցելել Մոսկվա՝ Սիրիայի շուրջ բանակցելու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այլ հարցեր քննարկելու համար:

Քրդերը արդեն դիմել են Ռուսաստանին օգնության համար՝ Սիրիայի կառավարության հետ համաձայնությունը օժանդակելու նպատակով, որը կլրացնի ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո առաջացած վակուումը՝ հուսալով վերացնել թուրքական սպառնալիքը:

Այս վերջին զարգացումներն միտված են ամրապնդելու Ռուսաստանի դիրքերը որպես Սիրիայում տիրող իրավիճակի դերակատար: Ռուսական զորքերը վերջին երկու օրվա ընթացքում սկսել են վերահսկել ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող վիճելի քաղաքներից մեկի՝ Մանբիջի ծայրամասերը:

Երեքշաբթի ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լքեց Անկարան այն բանից հետո, երբ Էրդողանը հրաժարվեց հանդիպել իրեն: Իսկ այդ ընթացքում ռուսական և քրդական կայքերը տեղադրեցին ռուսական ռազմական տեխնիկայի տեղաշարժման մասին տեսանյութեր, ուր նրանք տեղաշարժվում էին Սիրիայում ռուսական մեծ դրոշների ներքո: Տեսանյութը համապատասխանում էր մոտ երկու տարի առաջ ԱՄՆ զինվորական ուժերի տեղաշարժման տեսանյութին:

Ռուսական այս զորախումբը Արիմա քաղաքի շրջակայքում էր, որն արդեն վերահսկվում է սիրիական վարչակարգի կողմից և մի քանի մղոն հեռավորության վրա է գտնվում ԱՄՆ զորքերից, սակայն որևէ մարտահրավեր չի առաջացնում:

Սակայն Ֆիլադելֆիայի արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի Մերձավոր Արևելքի ծրագրերի տնօրեն Ահարոն Սթայնը հայտարարում է, որ պարեկային այս ծառայությունները հիշեցնում են, որ ԱՄՆ-ի քաղաքականության և ԱՄՆ-ի զորքերի դուրս բերմամբ «այս ամենը անցնում է Ռուսաստանին »:

Ռուսաստանը դեռևս չի կողմնորոշվել Թուրքիայի և քրդերի միջև: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն լրագրողներին ասել է, որ Էրդողանն այս ամիս կայցելի Մոսկվա. Կրեմլը հաստատել է, որ աշխատանքներն այս ուղղությամբ ընթացքի մեջ են, սակայն չի հստակեցրել որևէ ամսաթիվ:

Ռուսները նույնպես չեն պարտավորվել աջակցել քրդերին, որոնք կկարողանան սիրիական կառավարական զորքերը վերադարձնել տարածաշրջան թուրքական կողմի ներխուժումը կանխելու համար », – ասել է Սալեհ Մուսլիմը՝ Ժողովրդավարական միության (PYD) հիմնական քրդական կուսակցության ներկայացուցիչը:

Քրդերը Մոսկվային են ներկայացրել առաջարկ, որը թույլ կտա Սիրիայի կառավարությանը վերականգնել Սիրիայի տարածքի մեծ մասի նկատմամբ ընդհանուր ինքնիշխանությունը: Այս տարածքները անցել էին քրդերի վերահսկողության ներքո  2012 թվականից սկսած, առաջինը, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության դեմ ապստամբությունից, ապա Իսլամական պետության դեմ պատերազմից հետո: Փոխարենը, քրդերը ցանկանում են, որ սիրիական կառավարությունը նրանց ինքնուրույնության աստիճան շնորհի՝ թույլ տալով նրանց շարունակել ունենալ ինքնավարություն:

«Մենք մեր ճանապարհային քարտեզը տվեցինք ռուսներին: Մենք պարզապես սպասում ենք որոշմանը », – ասաց նա:

Թրամփի վարչակազմի անդամների զորքերի դուրս բերման մասին հակասական հայտարարույունների ֆոնին, ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանը, որպես միակ ուժ, լավագույն դիրքերում է բոլոր խաղացողներին լուծում միջնորդելու համար:

«ԱՄՆ-ն դուրս է գալիս, և մյուս երկրները լրացնում են վակուումը, և նրանք բոլորը խոսում են, սակայն ոչ ԱՄՆ-ի հետ », – ասաց նա:

Չորեքշաբթի Իրաքի քրդական Էրբիլ քաղաք կատարած այցից հետո ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի զորքերը դուրս կգան, երբ Իսլամական պետությունը կորցնի վերահսկողությունը վերջին տարածքների հանդեպ:

Պոմպեոյի մեկնաբանությունները կարծես թե հակասում են Բոլթոնի այս շաբաթվա հայտարարություններին: Բոլթոնն ասել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայից դուրս չի գա առանց Թուրքիայի կողմից երաշխիքներ ստանալու, որ վերջինս չի հարձակվի քրդերի վրա, և առանց վստահեցման, որ Իրանը չի լրացնի վակուումը:

Պոմպեոն ընդգծեց, որ Թուրքիան մտահոգություն է հայտնում քրդերի հետ կապված, որոնք, հնարավոր է, օգտագործում են վերահսկվող տարածքները, ԱՄՆ-ի հեռանալուց հետո Թուրքիայի դեմ հարձակումներ սկսելու համար:

«Մենք ընդունեցինք, որ կա ահաբեկչության սպառնալիք ընդդեմ Թուրքիայի, և մենք շատ օժանդակ կլինենք թուրքական կողմին», – ասել է նա:

Թրամփը, ըստ երևույթին, Էրդողանին խոստացել է անցյալ ամիս հեռախոսային զրույցի ընթացքում, որ ԱՄՆ-ը Թուրքիային կհանձնի ահաբեկչության դեմ պատերազմը առաջնորդելու գործառույթը, նշում են ԱՄՆ-ի պաշտոնյաները:

Սակայն Թուրքիան դիտարկում է քրդական Ժողովրդական պաշտպանության զորամիավորումները, որպես ահաբեկչական խմբավորում, Իսլամական պետության հետ զուգահեռ՝ հիմնվելով Թուրքիայի ներսում ինքնավարության համար պայքարող քուրդ զինյալների հետ զորամիավորման կապերի վրա:

՛՛Նրանք մեզ համար նույն են՛՛ ասել է  Չավուշօղլուն լրագրողներին՝ հղում անելով իսլամական պետությանը և քրդական խմբավորումներին, որոնք պայքարում են ինչպես Սիրիայում, այնպես էլ Թուրքիայում:

Չավուշօղլուն նաև հավելել է, որ Թուրքիան դիմում է Իրանին ԱՄՆ-ի զորքերի դուրս բերումից հետո: «Իրանը Սիրիայում դերակատար է անկախ նրանից թե դա ձեզ դուր է գալիս, թե ոչ», – ասել է նա: «Այսպիսով, մենք պետք է կառուցողական ձևով աշխատենք ներկա դերակատարների հետ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment