Թուրքիան և Իրանը միավորվում են ԱՄՆ պատժամիջոցների դեմ
Հոդվածի առանցքում
- Թուրքիան և Իրանը, ինչպես հաղորդվում է, պատրաստվում են բարտերային համակարգ ստեղծել՝ շրջանցելու ԱՄՆ պատժամիջոցները: Որոշումը քննարկվում է, քանի որ Վաշինգտոնը դադարեցրել է Իրանից նավթ գնելու ութ երկրների արտոնությունը:
Ուշադրությանն արժանի
Թուրքիան և Իրանը, ինչպես հաղորդվում է, պատրաստվում են բարտերային համակարգ ստեղծել՝ շրջանցելու ԱՄՆ պատժամիջոցները: Որոշումը քննարկվում է, քանի որ Վաշինգտոնը դադարեցրել է Իրանից նավթ գնելու ութ երկրների արտոնությունը:
Թրամփի վարչակազմը այս շաբաթ հայտարարել էր, որ այլևս չի ազատի ութ երկրներին պատժամիջոցներից, եթե նրանք մայիսի 2-ից հետո շարունակեն գնել իրանական նավթ:
Թուրքիան հայտարարել է, որ չի ընդունի պատժամիջոցներ հարևանից նավթի ներմուծման պատճառով՝ հավելելով, որ Թրամփի պատժամիջոցները «չեն ծառայում տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»:
«Մենք չենք ընդունում միակողմանի պատժամիջոցներ և ուղղորդումներ, թե ինչպես կարգավորենք մեր հարևանների հետ հարաբերությունները», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ պատժամիջոցները կդադարեցնեն Իրանի նավթային եկամուտների հոսքը, որը տարեկան կազմում է ավելի քան 50 մլրդ դոլար:
Չավուշօղլուն հերքել է Պոմպեոյի խոսքը, թե Սաուդյան Արաբիան և Միացյալ Արաբական Էմիրությունները կարող են իրանական նավթի մատակարարումների փոխարեն այլ տարբերակ գտնել:
«Իրանը բացի այլ երկրներից նավթ գնելը չափազանց հեռու է գնում և խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնակարգը», – ավելացրել է նախարարը:
Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը այցելել է Անկարա՝ նախքան Վաշինգտոնը կդադարեցներ պատժամիջոցներից խուսափող արտոնությունները և քննարկել է երկկողմ առևտրի այլընտրանքային մեխանիզմները:
Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան և Իրանը կարող են այլընտրանքային մեխանիզմներ փնտրել, ինչպիսին Instrument In Support Of Trade Exchanges-ն: Սա Եվրոպական միության կողմից սահմանված մեխանիզմն է, որն ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար նախատեսված երկկողմ առևտրի հնարավորությունն է:
Թուրքիան տնտեսական վնասներ կկրի, եթե իրանական նավթի և գազի ներմուծումը արգելափակվի, հայտարարել է Sigma Insight Turkey ընկերության նախագահ Նեջդեթ Փամիրը:
«Իրանը նախընտրեց նավթ մատակարարել ավելի բարենպաստ պայմաններով, քան իր մրցակիցները, ինչպես ցածր գների, այնպես էլ վճարումների ժամանակցույցի մասով, որպեսզի որոշ երկրներ, ներառյալ Թուրքիանմ չկորցնեն իրենց շուկայական մասնաբաժինը», – ավելացրել է էներգետիկայի ոլորտի մասնագետը:
2017-ի հոկտեմբերին թուրքական և իրանական կենտրոնական բանկերը պայմանավորվեցին իրենց արժույթներով առևտուր անել: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը պահպանում է դոլարի գերակշռությունը նավթի առևտրի վրա:
Փամիրը նշել է, որ Թուրքիան կփորձի անտեսել Թրամփի պատժամիջոցները՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև լարվածության պատճառով: ՆԱՏՕ-ում դաշնակից այս երկրները ներկայում գտնվում են լարվածության փուլում, քանի որ Թուրքիայում Ռուսաստանից գնում է S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր:
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Շիրին Էբադին հայտարարել է, որ աջակցում է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք չեն վնասի այդ երկրի բնակչությանը:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ