Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են հարաբերությունները նավթամշակման նոր գործարանով

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են հարաբերությունները նավթամշակման նոր գործարանով

Հոդվածի առանցքում

  • Ադրբեջանը և Թուրքիան ավելի են ամրապնդել իրենց առանց այդ էլ սերտ հարաբերություները` պաշտոնապես շահագործման հանձնելով Թուրքիայում Ադրբեջանի կառուցած նավթ մշակման առաջին գործարանը:

Ուշադրությանն արժանի

Էգեյանի ծովափին Ալիաղայում, 6.3 մլրդ դոլար գնահատվող և տարեկան 10 մլն տոննա նավթ մշակող Սթար գործարանը Թուրքիայում ամենախոշոր ներդրումային նախագծերից մեկն է և երկրում 1986-ից հետո կառուցված առաջին նավթամշակման գործարանը:

Այնուամենայնիվ, հոկտեմբերի 19-ին գործարանի պաշտոնական բացումը, առնվազն թուրքական չափանիշներով, անսովոր համեստ արարողությամբ էր:

Դիմելով հավաքված մի քանի հարյուր պաշտոնյաներին` Ադրբեջանի նախագահը կարևորել է Թուրքիայի նախագահի քաղաքականությունը և երկու երկրների միջև սերտ հարաբերությունները:

«Որքան ուժեղ է Թուրքիան, այնքան ուժեղ ենք մենք»,- ասել է Ալիևը:

Իր հերթին Էրդողանը կարևորել է արևելյան հարևանի հետ հարաբերությունները` կրկնելով «մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպումը:

«Սթար գործարանով ավելի ենք ամրապնդել Ադրբեջանի հետ մեր ռազմավարական, եղբայրական հարաբերությունները»,- ասել է Էրդողանը և հայտարարել, որ գործարանը Թուրքիայում նոր «Ռազմավարական ներդրումների խթանման վկայագրի» առաջին հասցեատերն է: Այս արտոնագրով պարզեցվում են ապագա ներդրումների հնարավորությունները:

Էրդողանը հավելեց, որ նոր գործարանը կնվազեցնի նավթային արտադրանքի ներկրումները դեպի Թուրքիա: Մոտ 1.5 մլրդ դոլարի չափով:

Այդ առումով, նոր գործարանի գործարկվում է հատկապես կարևոր հանգամանքներում: Տնտեսական ճգնաժամի հետևանքով թուրքական լիրան կորցրեց իր արժեքի 40 տոկոսը և սա տարվա առաջին 8 ամիսներում: Անկարան հուսահատորեն փորձում էր նվազեցնել ներկրումներից կախվածությունը:

Նոր գործարանը տարեկան կմշակի 4.8 մլն տ դիզել: Սա Թուրքիայի անցած տարի ներկրածի 1/3 մասն է և Թուրքիայում նավթային արտադրանքի ընթացիկ պահանջարկի 36 տոկոսը:

Նոր գործարանը Թուրքիային և Ադրբեջանին կապում է երկարաժամկետ տնտեսական կապերով:

«Նման գործարանի բացումը ռազմավարական նշանակություն ունի, ցույց է տալիս, որ մեր երկրները տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցում ունեն կարևորագույն դեր»,- ասել է ադրբեջանցի պրոֆեսոր Թողրուլ Իսմայիլը:

Ադրբեջանն այս գործարանին, սակայն, նավթ չի մատակարարի: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով Թուրքիա հասնող նավթահումքը միջազգային շուկայում վաճառվում է բարձր գնով, այնպես որ Սոքարը ծրագրում է Սթար գործարանին նավթ հասցնել այլ օղակներով:

Բայց Թուրքիայում նավթային հումքի ներկրումները երբեմն բարդ գործընթաց են` տարածաշրջանային ընթացիկ ճգնաժամերի և Անկարայի` երբեմն կոնֆրոնտային արտաքին քաղաքականության պատճառով:

Սոքարն արդեն մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուսական Ռոսնեֆտի հետ` առաջիկա տարում 1 մլն տ նավթահումքի մատակարարման համաձայնությամբ: Դա կբավարարի Սթարի տարեկան միայն 10 տոկոս պահանջարկը: Սոքարը կարիք ունի նաև այլ մատակարարների, ինչը գտնելը հիմա ավելի բարդ է, քանի երևում էր, երբ երեք տարի առաջ գործարանը նոր էին սկսում կառուցել:

Միայն անցած տարի Վաշինգտոնը հայտարարեց Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը Թուրքիային նավթահումք մատակարարող հիմնական երկիրն է վերջին տասը տարում: Հիմա Վաշինգտոնն Անկարայից պահանջում է նվազեցնել Իրանից ներկրումները:

Անցած տարի Իրաքի Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեին հետևեց Անկարայի կոշտ արձագանքը: Արդյունքում Թուրքիան կորցրեց նաև Իրաքից նավթահումքի ներկրման ծավալները, քանի որ հումքն առաքվում էր խնդրահարույց շրջաններով:

Եվ հիմա, կարծես թե սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանությունից հետո Սաուդյան Արաբիա-Թուրքիա լարվածության ֆոնին Անկարան ստիպված կլինի կրճատել ներկրումները նաև այս երկրից:

Տարածաշրջանում հնարավոր այլ մատակարարներ դեռ կան, բայց փորձը ցույց է տվել, որ դրանք նաև հնարավոր ռիսկերով են:

Արդեն երեք տարի է անցել ռուսական ուղղաթիռի միջադեպից, որը խոցել էին Թուրքիայի և Սիրիայի սահմանին` ստեղծելով դիվանագիտական ճգնաժամ և երկկողմ տնտեսական բոյկոտ: Հետևանքը դեպի ռուսական շուկա թուրքական արտահանումների կտրուկ նվազումն էր:

Քանի որ Անկարայի և Մոսկվայի միջև տնտեսական հարաբերությունները արագ կարգավորվում են, Սոքարը հույս ունի, որ նման լարվածություն չի կրկնվի:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

 

Write a comment