Թուրքիան ցանկանում է ազատվել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից

Թուրքիան ցանկանում է ազատվել Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան Միացյալ Նահանգներին հիշեցրել է, որ Իրանի հանդեպ պատժոմիջոցները, որոնք նոյեմբերի 4-ին ուժի մեջ կմտնեն, «միակողմանի» են, հետևաբար Անկարան ակնկալում է, որ Վաշինգտոնը կհրաժարվի նոր պատժամիջոցներից:

Ուշադրությանն արժանի

Anadolu-ի հետ զրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշողլուն ասել է, որ Միացյալ Նահանգներն Իրանի դեմ պատժամիջոցների մասին որոշումը «միակողմանի» է ընդունել, Ճապոնիան, Ասիան ու ԵՄ երկրները՝ Թուրքիայի հետ միասին, այդ քաղաքականությանը դեմ են:

Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն դուրս բերեց իր երկիրը Իրանի ու միջնորդ վեցյակի հետ կնքած միջուկային համաձայնագրից:

Թրամփը Թեհրանի հանդեպ պատժամիջոցներն սկսեց կիրառել օգոստոսից, Իրանի նավթային սեկտորին վերաբերող պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 4-ից:

Եվրոպական երկրները, Թուրքիայի հետ միասին, Թրամփին քննադատեցին ու խոստացան այդ պատժամիջոցները շրջանցելու ուղիներ գտնել:

Չավուշողլուի խոսքով՝ նախագահ Էրդողանը բազմիցս նշել է, որ Թուրքիան Ռուսաստանից ու Իրանից բնական գազ է ստանում և շարունակելու է այդ երկու երկրներից գազ ներմուծել:

Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով` ԱՄՆ-ն այնպիսի որոշում է կայացրել, որն իր ազդեցություն է թողնում բոլոր երկրների վրա:

«Որոշում կարող ես կայացնել, բայց ինչու ես պատժում այլ երկրներին ու այլ ընկերություններին: Սա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը չէ», -ասել է Չավուշողլուն:

Չավուշողլուն նշել է, որ Թուրքիան արդեն հայտարարել է, որ այդ որոշումը միակողմանի է ու եթե երկրներն այն չկատարեն, ապա Միացյալ  Նահանգների հանդեպ վստահությունը կտուժի:

«Այդ պատճառով, որևէ քայլ անելուց առաջ դուք պետք է խորհրդակցեք հատկապես տարածաշրջանի երկրների հետ: Պետք է խորհրդակցեք հատկապես Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող երկրների հետ»:

Չավուշողլուն հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները միակողմանի են լքել գործարքը, Եվրամիության երկրները գործարքի մեջ են:

«Սա նշանակում է, որ նրանք այդ գործարքն արժեվորում են», -ասել է Չավուշողլուն:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment