Թուրքիան Սիրիայի հյուսիսային սահմանին զորքեր է կուտակում

Թուրքիան Սիրիայի հյուսիսային սահմանին զորքեր է կուտակում

Հոդվածի առանցքում

  • Ռազմական փորձագետների ու թուրքական մեդիայի տվյալով՝ Թուրքիան զորքեր է կուտակում Սիրիայի հյուսիսային քաղաքի սահմանին, որը վերահսկում են Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական ուժերը: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը խոստացել է դուրս մղել քրդական զինուժը, որը Անկարան դիտարկում է որպես ապստամբ շարժման հետևորդներ իր երկրի սահմանին:

Ուշադրությանն արժանի

Թեև Սիրիայից դուրս գալու Միացյալ Նահանգների որոշման ֆոնին Անկարան հայտարարել էր, որ հարձակումը հետաձգում է, այդուհանդերձ Սիրիայի հյուսիսային սահմանին թուրքական զինուժ է կուտակվում։

Ռազմական փորձագետների ու թուրքական մեդիայի տվյալով՝ Թուրքիան զորքեր է կուտակում Սիրիայի հյուսիսային քաղաքի սահմանին, որը վերահսկում են Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող քրդական ուժերը:

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը խոստացել է դուրս մղել քրդական զինուժը, որը Անկարան դիտարկում է որպես ապստամբ շարժման հետևորդներ իր երկրի սահմանին:

Միացյալ Նահանգները 2014թ.-ից քրդերի հետ գործակցում էն Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում․ այս դաշինքը փչացրեց Անկարա-Վաշինգտոն դաշնակցային հարաբերությունները:

Հունիսին կողմերի միջև կնքված գործարքը, որի համաձայն ամերիկյան ու թուրքական զորամիավորումները պետք է հսկողություն իրականացնեին սիրիական Մանբիջ քաղաքում, ցրեց Թուրքիայի որոշ կասկացծները, սակայն Անկարան պնդում է, որ ամերիկյան ու քրդական կողմը համաձայնությունը խախտել են:

Սիրիայի հյուսիս-արևմուտքում թուրքիան արդեն իսկ զորքեր ուներ տեղակայած: Թուրքական IHA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ թուրքական զորամիավորները մեկ գիշերում տեղափոխվել են Սիրիական սահման:  50 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը զորք ու սպառազինություն է տեղափոխել սահման:

Մանբիջի քրդական զորամիավորումների ռազմական խորհրդի խոսնակ Շարֆան Դարվիշը հայտարարել է, որ թուրքական զորքերը մտել են տարածք: «Մենք անհրաժեշտ միջոցներ ենք ձեռնարկում, որպեսզի հարձակման դեպքում կարողանանք պաշտպանել մեզ», – ասել է նա:

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ընդդիմադիր ուժերի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիան կանոնավոր զինուժ ու սպառազինություն է կուտակում սահմանին, որպեսզի սիրիական կառավարական ուժերը չօգտվեն լարվածությունից ու նոր տարածք չզավթեն:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment