Թուրքիան Ուկրաինային տալիս է սիմվոլիկ քաղաքական և ռազմական աջակցություն

Թուրքիան Ուկրաինային տալիս է սիմվոլիկ քաղաքական և ռազմական աջակցություն

Հոդվածի առանցքում

  • Թուրքիան և Ուկրաինան զարգացնում են ռազմական ոլորտում ստրատեգիական գործակցությունը: Հունվարի 12-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնեց, որ ստորագրել է համաձայնագիր թուրքական արտադրության 12 տանկեր և անօդաչու թռչող սարքեր գնելու մասին: Երկկողմ ռազմական հարաբերությունների շարունակվող զարգացումը ուշադրության կենտրոնում է հայտնվել Կերչի ճգնաժամից հետո, որը սկսվել էր 2018-ի նոյեմբերի 25-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Այդ օրը ՌԴ սահմանապահ նավատորմը Սև ծովում կալանքի տակ էր վերցրել ուկրաինական մի քանի նավեր և դրանց անձնակազմին:

Ուշադրությանն արժանի

Թուրքիան և Ուկրաինան զարգացնում են ռազմական ոլորտում ստրատեգիական գործակցությունը: Հունվարի 12-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնեց, որ ստորագրել է համաձայնագիր թուրքական արտադրության 12 տանկեր և անօդաչու թռչող սարքեր գնելու մասին: Երկկողմ ռազմական հարաբերությունների շարունակվող զարգացումը ուշադրության կենտրոնում է հայտնվել Կերչի ճգնաժամից հետո, որը սկսվել էր 2018-ի նոյեմբերի 25-ին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Այդ օրը ՌԴ սահմանապահ նավատորմը Սև ծովում կալանքի տակ էր վերցրել ուկրաինական մի քանի նավեր և դրանց անձնակազմին:

Բնականաբար, Անկարան Կերչի ճգնաժամին անհանգստությամբ էր հետևում` հասկանալով, թե ինչ բացասական հետևանքներ այն կարող է ունենալ սևծովյան տարածաշրջանի անվտանգության վրա: Երկու կողմերին Թուրքիան կոչ արեց խնդիրը կարգավորել կենտրոնանալով դիվանագիտական բանակցությունների վրա և պատրաստակամություն հայտնեց միջնորդ լինել: Միջադեպից հետո` նոյեմբերի 28-ին, Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ և Ուկրաինայի նախագահների հետ: Մոսկվայի և Կիևի միջև էսկալացիան քննարկելով Էրդողանն ընդգծել է դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Նա նաև ասել է, որ Թուրքիան աջակցում է Նորմանդյան ձևաչափով բանակցություններին` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև:  Ավելի ուշ Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլևն ասել է, որ Թուրքիան պաշտպանում է Կերչի նեղուցում ազատ տեղաշարժվելու Ուկրաինայի դիրքորոշումը:

Միջադեպից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահը Կերչի  նեղուցում և դրա շուրջը 1 ամսով հայտարարեց ռազմական դրություն: Ուկրաինական նավատորմի ղեկավար Իհոր Վորոնչենկոն էլ ասաց, որ Կիևը ցանկանում է, որ Թուրքիան իր կողմից թույլ չտա ռուսական նավերի մուտքը նեղուց: 1936-ի Մոնտրյոյի կոնվենցիայի 20-րդ հոդվածն ասում է, որ պատերազմական իրավիճակում թուրական կողմն է որոշում, թե որ նավերը կարող են անցնել նեղուցով: Կիևի այս պահանջի մասով Անկարան պաշտոնական հայտարարություն չարեց: Այնուամենայնիվ այս իրադարձություններից մի քանի շաբաթ անց Թուրքիան հայտարարեց, որ սկսել է նոր նավակայան կառուցել Տրապիզոնում` Սև ծովի արևելյան մասում:

Ձգտելով միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել սևծովյան տարածաշրջանում անվտանգության առումով անկայունության և դրա հնարավոր երկարաժամկետ հետևանքների վրա` Ուկրաինան Բուլղարիայի, Կանադային, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ հետ նոր բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում: Այն կոչվում է «Ղրիմի ինքնավար հանրապետության, Սևաստոպլ քաղաքի. Սև և Ազովի ծովերի մի մասի միլիտարիզացիայի խնդիրը»:  Թուրքիան աջակցեց ուկրաինական նախաձեռնությանը և դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի ԳԱ-ն ընդունեց բանաձևը` կոչ անելով Ռուսաստանի դուրս բերել իր զորքը Ղրիմից և լրջագույն մտահոգություն հայտնելով տարածաշրջանում ավելացող ռազմական ներկայության մասով:

Հակառակ ռուս-ուկրաինական լարվածության պատճառով Սև ծովում բազմակողմ գործակցության մի քանի ձևաչափերի ժամանակավոր սառեցմանը`Անկարան և Կիևը շարունակում են գործակցել Black Sea Naval Co-Operation Task Group-ի շրջանակում: Ավելին` թուրք նավաստիները մասնակցել են Ուկրաինայում կայացած Sea Breeze 2018 զորավարժությանը, որին միացել են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Ռումինիայի և արևմտյան այլ երկրների ուժեր:

Ուկրաինայի և Թուրքիայի տնտեսական հարաբերությունները նույնպես զարգանում են: Անցած տարի Ուկրաինայում թուրքական ներդրումները հասել են 6 միլիարդի` 159 նախագծերում: Եվ 2018-ի միայն առաջին 5 ամսում, ավելի քան 380.000 ուկրաինացի զբոսաշրջիկներ են այցելել Թուրքիա: Այժմ երկու երկրներն միասին աշխատում են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ, որի նպատակն է տարեկան երկկողմ շրջանառությունը հասցնել 10 մլրդ դոլարի:

Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը հստակ է: Անկարան պաշտոնապես չի ճանաչում թերակղզու ռուսական օկուպացիան և միջազգային հարթակներում աջակցում է Ուկրաինայի սուվերենությանը: Ինչ վերաբերում է Կերչի ճգնաժամի հետևանքներին, Թուրքիան վերջնարդյունքում չստանձնեց Մոսկվայի և Կիևի միջև միջնորդի դերը: Դրան հակառակ Անկարան ՄԱԿ-ի ԳԱ-ում աջակցեց Ուկրաինայի նախաձեռնությանը` նախընտրելով պաշտպանել նեղուցով բոլոր նավերի ազատ նավարկելու իրավունքը: Այս կերպ Թուրքիան փորձում է Սև ծովում հավասարակշռել ՌԴ ազդեցությունը` աջակցելով Ուկրաինայի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment