Թուրքիան մերժում է Իրանից էներգակիրների ներմուծումը կրճատելու ԱՄՆ վերջնաժամկետը

Թուրքիան մերժում է Իրանից էներգակիրների ներմուծումը կրճատելու ԱՄՆ վերջնաժամկետը

Հոդվածի առանցքում

  • Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի ներկայացրել մանրամասներ, թե որքան կրճատումներ են նախատեսված:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը առարկել է Թրամփի վարչակազմի պահանջը, ըստ որի Անկարան վեց ամսվա ընթացքում պետք է կրճատի իրանական նավթամթերքների ներկրումը: Նա պնդում է, որ ժամանակը շատ կարճ է, հաշվի առնելով իր երկրի էներգետիկ կախվածությունը հարևան պետությունից:

«Չեմ կարող դիվերսիֆիկացնել իմ էներգետիկ աղբյուրները վեց ամսվա կամ երկու տարվա ընթացքում», – հայտարարել է Մեվլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է Bloomberg- ը:

«Ոչ ոք չի պաշատպանում այդ պատժամիջոցները, դա Միացյալ Նահանգների միակողմանի որոշումն է»:

Թուրքիան ութ պետություններից մեկն է, որոնք ԱՄՆից ստացել են Իրանից նավթ ներմուծելու իրավունքը, չնայած նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը  2015-ի միջուկային համաձայնագրից դուրս գալուց հետո պատժամիջոցներ է սահմանել Իրանի էներգետիկայի և բանկային հատվածների նկատմամբ:

ԱՄՆը պահանջում է, որ այդ երկրները զգալիորեն նվազեցնեն ներկրումը, մինչև առաջին փուլի համար սահմանված 180 օրվա ժամկետի ավարտը:

Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆն Թուրքիային չի ներկայացրել մանրամասներ, թե որքան կրճատումներ են նախատեսված:

Այս ամսվա սկզբին Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ ԱՄՆի արտոնությունը վերաբերում է Իրանից նավթի ներկրման միայն մեկ քառորդին, այսինքն, իրանական նավթի գնումները կրճատվեն  մոտ 3 միլիոն տոննայով, նախորդ տարվա 11.5 միլիոն տոննայի համեմատ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment