Թուրքիան մեջքով է շրջվում դեպի Արևմուտքը. Ինչպե՞ս ամեն ինչ հետ բերել

Թուրքիան մեջքով է շրջվում դեպի Արևմուտքը. Ինչպե՞ս ամեն ինչ հետ բերել

Հոդվածի առանցքում

  • Այսօր Էրդողանի նոր Թուքիան մեջքով է շրջվել դեպի իր արևմտյան գործընկերները և այն արժեքները, որոնք նախկինում կիսում էր: Թուրքիան վերափոխելու Էրդողանի վճռականությունն ակնհայտ էր հեղաշրջման փորձից շատ առաջ: Սակայն, 2016 թվականի հուլիսի 15-ի դեպքերն ամեն ինչ արագացրեցին: Գիշեր զինվորները արգելափակեցին Ստամբուլի հիմնական կամուրջները, ձերբակալեցին զինվորականների և ուղևորվեցին պետական հեռարձակող հեռուստաընկերություն` հեղաշրջման մասին հայտարարելու: Խորհրդարանի շենքը ռմբակոծվեց, ավելի քան 100 քաղաքացիներ սպանվեցին:

Ուշադրությանն արժանի

Երեք տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձը նպատակ ուներ հեռացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և անհաջողության մատնել Թուրքիան վերափոխելու նրա ջանքերը: Փոխարենը դա Էրդողանին հնարավորություն տվեց արագացնել փոփոխությունների ընթացքը:

Այսօր Էրդողանի նոր Թուքիան մեջքով է շրջվել դեպի իր արևմտյան գործընկերները և այն արժեքները, որոնք նախկինում կիսում էր: Թուրքիան վերափոխելու Էրդողանի վճռականությունն ակնհայտ էր հեղաշրջման փորձից շատ առաջ: Սակայն, 2016 թվականի հուլիսի 15-ի դեպքերն ամեն ինչ արագացրեցին: Գիշեր զինվորները արգելափակեցին Ստամբուլի հիմնական կամուրջները, ձերբակալեցին զինվորականների և ուղևորվեցին պետական հեռարձակող հեռուստաընկերություն` հեղաշրջման մասին հայտարարելու: Խորհրդարանի շենքը ռմբակոծվեց, ավելի քան 100 քաղաքացիներ սպանվեցին:

Սակայն Էրդողանը կոչ արեց մարդկանց դուրս գալ փողոցներ և ընդդիմանալ հեղաշրջմանը: Հենց դա էլ մարդիկ արեցին: Բարձրաստիճան պաշտոնյանները վերահաստատեցին կառավարությանն իրենց հավատարմությունը: Արդյունքում հեղաշրջումը տապալվեց:

Ստամբուլ ժամանելուց հետո Էրդողանը հայտարարեց, թե այդ ապստամբությունը Աստծո պարգև է: Կրոնապաշտ նախագահը չէր կարող վատնել այդ կանխորոշված նվերը:

Հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ նա մեղադրեց ծերացող, իսլամիստ և իր նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, որը լքել է Թուրքիան և բնակվում է ԱՄՆ-ում: Ժամանակն էր մաքրել Թուքրան Գյուլենի ազդեցությունից: Մի քանի ժամվա ընթացքում առնվազն 2000 զինվոր, 3000 դատավոր և 8000 ոստիկաններ ձերբակալվեցին:

Իշխանությունը ստիպեց հեռանալ Թուրքիայի գեներալների և ծովակալների երկու երրորդին, որոնց մեծ մասը վերապատրաստված էին Միացյալ Նահանգներում: Նրանք աշխատանքից ազատեցին նաև ավելի քան 150.000 քաղաքացիական ծառայողների: Ընդհանուր առմամբ, Էրդողանի կառավարությունը ձերբակալեց մոտ 100.000 մարդու` Գյուլենի ձախողված հեղաշրջմանը մասնակցելու կասկածանքով:

Էրդողանի խոսքով, գյուլենական սպառնալիքը մութ ուժ է, որը քուրդ անջատողականների, ամերիկյան հետախուզության և Իսլամական պետության հետ գաղտնի գործակցությամբ միտված է կործանել Թուրքիան: Թուրքիայում ուզում էին հավատալ Էրդողանի այս պնդմանը: Ներառյալ Էրդողանի պահպանողական աջակիցները, Գյուլենին ատող լիբերալները և ռուսամետ ազգայնամոլները, որոնց հետ Էրդողանի դավադրական տեսություններն ամենառեզոնանսայինն էին: Արդյունքում Էրդողանն ավելի հզորացավ և Թուրքիան տարավ Արևմուտքից հեռու:

Տեղին է նշել, որ հեղաշրջման փորձի երրորդ տարելիցը համընկավ Թուրքիա ռուսական Էս-400-ների ժամանման հետ: Էրդողանը Էս-400-ը դիտարկում է որպես իր իշխանության ապահովագրում: Այն նաև արտահայտում է Էրդողանի արհամարանքը Արևմտյան դաշինքում Թուքիայի դերին:

Մինչ թուրքերը հետ են մղում Էրդողանի բռնակալական ձգտումները Ստամբուլում քաղաքապետի նրա թեկնածուին երկրորդ անգամ պարտության մատնելով, նրա հակաամերիկյան դիրքորոշումը շարունակում է զարգանալ: Էրդողանի գաղափարախոսները Միացյալ Նահանգները ներկայացնում են որպես թշնամական երկիր: Թուրքերն էլ հետզհետե սկսում են ընդունել այդ միտքը: Այժմ տասը թուրքերից յոթը վախենում են ԱՄՆ իշխանությունից: Այս թիվը 28 նիշով ավելին է, քան 2013-ին: Այս առումով Թուրքիան մյուս երկրների հետ համեմատած ամենամեծ աճն է գրանցել:

Արևմուտքից հեռացումը թուրք-ամերիկյան հարաբերություններում ամենամեծ մարտահրավերն է: Սառը պատերազմի ավարտից հետո այսօր Վաշինգտոնը առավել քան երբևէ Թուրքիայի հետ գործակցության կարիք ունի: Թուրքիայի ռազմավարական նշանակություն ունեցող դիրքը, ռազմական ուժը, դեռևս հուսալի պետական քաղաքական ինստիտուտները և պատմական կապերը վիճարկվող տարածքներում դարձնում են Թուրքիան անգնահատելի ուժ Չինաստանից, Ռուսաստանից և Իրանից եկող վտանգների պայմաններում:

ԱՄՆ-ի և իր այս մրցակիցների հետ հարաբերություններում Էրդողանը կարող էր ունենալ իր դերը, սակայն Թուրքիայի կողմնորոշումը դեռ անորոշ է: ԱՄՆ ռազմավարության կենտրոնում պետք է լինի Էրդողանի քարոզչության դեմ պայքարը և թուրքական հասարակության վստահությունը վերականգնելը:

Ինչ վերաբերում է S-400-ի գնմանը, դրան ի պատասխան ԱՄՆ քաղաքականության մշակողները պետք է ստուգեն իրենց պատժիչ խթանները: Ամերիկան պետք է պաշտպանի իր ազգային-անվտանգության շահերը: Կոնգրեսը պետք է անմիջապես ընդունի օրենք, որով Թուրքիան չի կարող ստանալ  F-35 կործանիչները, որովհետև ձեռք է բերել դրանք խոցելու համար նախատեսված S-400-ները:

Սակայն երբ խոսքը պատժամիջոցների մասին է, ավելի հավասարակշիռ մոտեցում է պետք: Կառավարությանը հարվածներ հասցնելու կամ Թուրքիայի տնտեսությունը խեղդամահ անելու փոխարեն Սպիտակ տունը պետք է ավելի նպատակաուղղված մոտեցում ունենա: Էրդողանի մեղքերի համար բոլոր թուրքերին վճարել պարտադրելով էրդողանի վարքագիծը չես փոխի: Բայց դա կարող է մարդկանց թեքել դեպի Մոսկվա:

ԱՄՆ պատժամիջոցների թիրախում պետք է լինեն Էրդողանի ռեժիմի հստակ անհատներ, նրանք, ովքեր պատասխանատու են Անկարային դեպի Մոսկվա տանելու համար: Այս քայլը կպահպանի ԱՄՆ նկատմամբ վստահությունը՝ միաժամանակ թուլացնելով Թուրքիայիում ռուսամետ տարրերին:

Երեք տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձն իսկական նվեր էր Էրդողանի համար: ԱՄՆ քաղաքականությունը պետք է այնպես մշակվի, որ դրա հակաամերիկյան էֆեկտը չպահպանվի Էրդողանից հետո:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment