Թուրքիայում ժողովրդագրությունն արգելակում է իսլամացմումը

Թուրքիայում ժողովրդագրությունն արգելակում է իսլամացմումը

Հոդվածի առանցքում

  • Հարցումներ իրականացնող տեղական KONDA կազմակերպության ուսումնասիրության տվյալներով, 2008-ից 2018-ն ընկած ժամանակահատվածում իրենց հավատացյալ համարող թուրքերի թիվը 55%-ից նվազել է 51%-ի: Գլխաշոր կրող կանանց թիվը գրեթե անփոփոխ է՝ 52%-ից 53%: Միաժամանակ աթեիստների թիվը 1%-ից աճել է 3%-ի: Չնայած ֆինանսավորմաը, որը կառավարությունը հատկացնում է կրոնական դպրոցներին, որտեղ միավորվում են սովորական կրթությունը և իսլամի ուսուցումը, առաջարկը շարունակում է գերազանցել պահանջարկը:

Ուշադրությանն արժանի

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է դաստիարակել իր ձևակերպմամբ «բարեպաշտ սերունդ»: Քանի որ 2002-ին նրա  ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցությունը դարձավ Թուրքիայում իշխող ուժը, այս սահմանադրորեն աշխարհիկ հանրապետությունում իսլամի հասարակական դերը բարձրացնելը ավելի հեշտ էր և դա արտահայտվել է կառավարության քաղաքականության տարբեր ուղղություններում:

Իշխանության տասնհինգ տարիների ընթացքում Էրդողանը հովանավորել է հազարավոր նոր մզկիթների և իսլամական մասնագիտական ուսումնական հաստատությունների կառուցումը: Այսպիսի հաստատություններում ուսանողների թվաքանակը 2012-ից ի վեր աճել է ավելի քան հինգ անգամ: Կրոնական տնօրինության բյուջեն, որը պատասխանատու է այս քաղաքկանության, երկրի մզկիթներում քարոզչության համար, աճել է մեծ թռիչքով և սրանից բացի մի քանի նախարարություններ ևս միացել են այդ կառույցի աշխատանքին: Կառավարությունը զարգացնում է հարաբերությունները մի շարք իսլամական շարժումների և խմբերի հետ՝ օգնելով նրանց կուտակել զգալի ուժ և հարստություն:

Բայց հետաքրքիրն այն է, որ այդ քաղաքականությունը կարծես թե ցանկալի արդյունք չի ունեցել: Թուրքերը, կարծես թե, ավելի բարեպաշտ  չեն, քան մեկ տասնամյակ առաջ, շատ իսլամական դպրոցներ դատարկ են մնացել, և եղբայրությունները, կարծես թե, դուրս են մնում արագ փոփոխվող հասարակության շփումների ձևաչափից:

Հարցումներ իրականացնող տեղական KONDA կազմակերպության ուսումնասիրության տվյալներով, 2008-ից 2018-ն ընկած ժամանակահատվածում իրենց հավատացյալ համարող թուրքերի թիվը 55%-ից նվազել է 51%-ի: Գլխաշոր կրող կանանց թիվը գրեթե անփոփոխ է՝ 52%-ից 53%: Միաժամանակ աթեիստների թիվը 1%-ից աճել է 3%-ի:

Չնայած ֆինանսավորմաը, որը կառավարությունը հատկացնում է կրոնական դպրոցներին, որտեղ միավորվում են սովորական կրթությունը և իսլամի ուսուցումը, առաջարկը շարունակում է գերազանցել պահանջարկը: Նման ավագ դպրոցներում լրացվել է եղած տեղերի միայն 52%-ը, սովորական դպրոցների՝ 95%-ը: Նման դպրոցները նաև նվազ հաջողակ են ուսումը շարունակելու հարցում, քան մյուսները: Կրոնական դպրոցների աշակերտներն առնվազն երկու անգամ քիչ են են համալսարան դիմում, քան սովորական դպրոցների աշակերտները:

Թուրքական հասարակությանը քաղաքական իսլամի վերափոխման փորձերի ամենամեծ արգելակ, հնարավոր է, եղել է ժողովրդագրությունը, ասում է KONDA-ի ղեկավար Բեքիր Ագիրդիրը: Թուրքիայից գյուղերից դեպի քաղաքներ մեծ հոսք կա: Ինչ-որ չափով, դա Թուրքիայի քաղաքային տարածքները դարձնում է ավելի կրոնական և պահպանողական, սակայն ժամանակի ընթացքում նոր քաղաքի բնակիչներից շատերը հակված են փոխել կրոնի հարցում իրենց մոտեցումները:

Համաշխարհային բանկի տվյալներով, վերջին մի քանի տասնամյակների ընթացքում քաղաքային բնակավայրերում բնակվող թուրքերի թիվն ավելացել է 64%-ից մինչև 75%: Ստամբուլի բնակչությունը տարեկան ընդլայնվում է ավելի քան 300.000 մարդով: «Քաղաքակրթությունը ստեղծեց սեփական արժեհամակարգը, ինչպես նաև մեծ գորշ տարածքները», – ասում է Ագիրդիրը:

Նա ասում է, որ կրոնական ընտանիքներում ծնված շատ երիտասարդներ փնտրում են այնպիսի իսլամ, որը համապատասխանում է ժամանակակից քաղաքային կյանքին և միջին դասի կարգավիճակին: Կանայք և աղջիկները, ովքեր գյուղերում և փոքր քաղաքներում տնային տնտեսուհիներ էին, մեծ քաղաքներում աշխատանքի են անցնում: Չամուսնացած պահպանողական զույգերը հաճախում են փոփ համերգներ և հանդիպում են հանրային վայրերում:

Մինչդեռ կրոնական եղբայրությունները, անկախ իշխանության հետ իրենց ունեցած հարաբերությունները, պայքարել են երիտասարդ մուսուլմանների հետ կապ նպահպանելու համար: Ավելին, բոլոր եղբայրությունները ստվերում հայտնվեցին, երբ հայտնի գյուլենականները մասնակցեցին 2016-ի հուլիսի հեղաշրջման փորձին: Ֆեթուլլահ Գյուլենի հազարավոր ենթադրյալ և փաստացի կողմնակիցներ, որոնց մեծ մասը հեղաշրջման մեջ դերակատարություն չի ունեցել, բանտարկվել են:

Իսլամական բուրժուազիայի առնվազն մի մասի համար պահպանողական և աշխարհիկ ապրելակերպը տարանջատող գիծը ավելի ու ավելի աղոտ է դառնում, ասում է նախկին վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուփյանը: Սա ենթադրում է ավելի ընտրովի մոտեցում իսլամի համար և ավելի սահմանափակ դեր եղբայրությունների համար: «Քսան տարի առաջ մի երիտասարդ, որը ցանկանում էր կրոնական լինել, կփնտրեր ուսուցիչ և կաներ այն, ինչ նա ասում է: Բայց հիմա այդ երիտասարդը ցանկանում է վերափոխել իսլամը, և ոչ մի ուղեցույց չի կարող դա անել», – ասում է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment