Թուրքիայի դրոշը հայկական դպրոցների վրա

Թուրքիայի դրոշը հայկական դպրոցների վրա

Հոդվածի առանցքում

  • Սեղմագիր՝ Լոս Անջելեսում հայկական երկու դպրոցների վրա Թուրքիայի մի քանի դրոշի հայտնվելու միջադեպը հետաքննում է ոստիկանությունը: Հայկական բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան դպրոցը և Ֆերահյան ավագ դպրոցը թիրխավորվել էին երեքշաթի: Կատարվածը ոստիկանությունն անվանել է ատելության հողի վրա կատարված հանցագործություն:

Ուշադրությանն արժանի

 

Լոս Անջելեսում հայկական երկու դպրոցների վրա Թուրքիայի մի քանի դրոշի հայտնվելու միջադեպը հետաքննում է ոստիկանությունը: Հայկական բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան դպրոցը և Ֆերահյան ավագ դպրոցը թիրխավորվել էին երեքշաթի: Կատարվածը ոստիկանությունն անվանել է ատելության հողի վրա կատարված հանցագործություն:

«Սա համարժեք է նացիստական սվաստիկան հրեական դպրոցի վրա ցուցադրելուն: Սա անընդունելի է և մենք պատրաստվում ենք սրա դեմ պայքարել միասնաբար՝ ամբողջ քաղաքով»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքային խորհրդի անդամ Պոլ Կորտեզը:

Fox News –ը հաղորդել է, որ միջադեպից հետո հայ համայնքի անդամները վրդովված են և անհանգիստ:  Նրանք հավատում են, որ թուրքական դրոշները հայկական դպրոցների պարիսպներին ու ճաղավանդակներին կախվել են հայերին վախեցնելու և Հայոց ցեղասպանությունը հերքելու նպատակով:  1915թ-ին Օսմանյան կայսրության կառավարությունը սպանել է ավելի քան 1.5 մլն հայերի:

Թուրքիայի դրոշները հեռացվել են երկու դպրոցներում էլ աշակերտների ժամանելուց առաջ, հայտնում է Los Angeles Times-ը:

«Դա միաժամանակ շոկային էր և զարմանալի, մենք նման բանի չէինք սպասում: Չեմ հասկանում, թե այդ բանն արած մարդն ինչի էր մտածում և ինչու է այսօր արել դա: Ինչն է նրանց դրդել նման քայլ անել: Թեև ինձ բոլորովին էլ չի զարմացնում, որ նրանք արել են դա»,- ասում է Արփի Ավանեսյանը: Նա ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի տնօրենն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment