Թուրքական պատվիրակության կազմակերպիչը հերքու՞մ է Հայոց ցեղասպանությունը

Թուրքական պատվիրակության կազմակերպիչը հերքու՞մ է Հայոց ցեղասպանությունը

Հոդվածի առանցքում

  • Հնարավոր է, որ Ֆրեզնոյի գործարար խմբերի եռյակը ճիշտ որոշում կայացրեց՝ չեղյալ հայտարարելով Թուրքիայի գյուղատնտեսական մթերքներ արտահանողների պատվիրակության հետ հանդիպումը: Պարզվում է, ուղևորության կազմակերպիչը ժխտում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Ֆրեզնոյի Առևտրի Պալատը, Տնտեսական զարգացման կորպորացիան(EDC ) և Ֆերմերային բյուրոն(Farm Bureau) նախատեսել էին երեքշաբթի, հունվարի 15-ին հանդիպել Արևմտյան Միջերկրածովյան Արտահանողների Ասոցիացիայի հետ (BAIB): Հայ համայնքի բողոքներից հետո, երեք խմբերը հինգշաբթի, հունվարի 10-ին Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի հետ հայտարարեցին, որ հանդիպումները չեն կայանա: Ֆրեզնոյի պալատի գործադիր տնօրեն Նաթան Էհելը չի մեկնաբանել լուրը: EDC- ը և Farm Bureau- ը չեն արձագանքել GV Wire- ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքներին: Ուղևորության կազմակերպիչը պատասխանում է․ «Ճանապարհորդությունը կազմակերպել է Իրվինում հիմնված Trelodex խորհրդատվական խումբը, որը զբաղվում է թուրք-ամերիկյան շուկաների բացմամբ: Trelodex- ի նախագահ Գուրկան Սյուզերը հայտարարել է, որ հանդիպումը չեղյալ է հայտարարվել սեղմ ժամկետի պատճառով»: Արձագանքի մասին հարցմանը Trelodex-ն ուղարկել է այս նամակը. «Ես չեմ կարող մեկնաբանել ուրիշ մարդկանց կամ կազմակերպությունների անունից: «Դա մեր ուղևորության խնդիրը չէ, իսկ հայկական համայնքի մտահոգությունների մասին պետք է ասեմ, որ ստերի վրա հիմնված կառույցները մի օր փլուզվում են»: «Ռուսական և թուրքական արխիվները բաց են հետազոտողների համար, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի արխիվները: Հայերը սիրում են ռազմատենչ քարոզչությունն օգտագործել որպես փաստեր (ինչպես, օրինակ, Սադամի միջուկային ռումբերն էին և իրականությունը, յուրաքանչյուր պատերազմ իր համար պատճառ է ստեղծում): Ամեն 10 տարին մեկ նրանք ավելացնում են զոհերի թիվը: Հայերի ընդհանուր թիվը պատերազմից առաջ 1,5-2 միլիոն էր: Հաշվեք նրանց բնակչությունն այսօր և համեմատեք մեկ այլ ժողովուրդի բնակչության հետ, ստուգեք տարբերությունը: Թուրքիան կորցրել է 4 միլիոն կյանք, իսկ 90 տարիներին բնակչությունը 15 միլիոնից աճել է մինչև 80 միլիոն, ավելացել է 5 անգամ: Այսօր ավելի քան 6-7 միլիոն հայ կա, ինչը 5 անգամ ավել է 1,5 միլիոնից: «Հայերը զոհեր ունեցել են, հիմնականում իհարկե սովից ու հիվանդությունից, իսկ դրանք խլել են նաև միլիոնավոր թուրքերի և եվրոպացիների կյանքեր: Առաջին Մեծ պատերազմում ավելի շատ մարդիկ մահացան հիվանդությունից ու սովից, քան պատերազմից: Շատերն էլ սպանվեցին ուրիշների կողմից, պատերազմի ժամանակ հայերի ստեղծված քաղաքացիական պատերազմի հետևանքով, տեղի ունեցավ փոխադարձ կոտորած: Բոլորը սպանում էին միմյանց: Այսպիսով, Օսմանյան կայսրության կառավարությունը գտավ լուծումը, հայ բնակչության մի մասին ուղարկեց մեկ այլ օսմանյան տարածաշրջան. ... թուրքերից շատերը պատերազմի բազմաթիվ առաջնագծերում էին, ոմանք էլ Գալիպոլիում իրենց հայ ընկերների հետ կռվում էին ANZAC- ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակի) դեմ: «Մենք չենք սիրում նրանց նման ատելություն սերմանել: Եթե նրանք ճշմարտության կարիք ունեն, ապա խնդրեք, որ արխիվներն ուսումնասիրեն: Հ․Գ. Խնդրում ենք, մի գրեք հայկական հարցերի մասին, դա պատվիրակության հետ կապ չունի, ես պարզապես ցանկացա ընկերական խորհուրդ տալ: Նախատեսված են այլ հանդիպումներ․ Լուրերի համաձայն, Ֆրեզնոյի հակասությունից առաջ BAIB- ը հանդիպումներ էր ծրագրել Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի խմբերի հետ: Այդ կազմակերպություններից մեկը Կալիֆոռնիայի կաթի խորհրդատվական խորհուրդն էր (CMAB), որի խոսնակը նշել է, որ այս խմբերին պետք է հանդիպեին անցյալ շաբաթվա վերջին Սան Ֆրանցիսկոյի «Fancy Food Show» - ում, սակայն պաշտոնական ոչինչ տեղի չունեցավ: Մյուս որոշակի հանդիպումների մասին մանրամասներ չեն հաղորդվել: Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Ուշադրությանն արժանի

Հնարավոր է, որ Ֆրեզնոյի գործարար խմբերի եռյակը ճիշտ որոշում կայացրեց՝ չեղյալ հայտարարելով Թուրքիայի գյուղատնտեսական մթերքներ արտահանողների պատվիրակության հետ հանդիպումը: Պարզվում է, ուղևորության կազմակերպիչը ժխտում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը:

Ֆրեզնոյի Առևտրի Պալատը, Տնտեսական զարգացման կորպորացիան(EDC ) և Ֆերմերային բյուրոն(Farm Bureau) նախատեսել էին երեքշաբթի, հունվարի 15-ին հանդիպել Արևմտյան Միջերկրածովյան Արտահանողների Ասոցիացիայի հետ (BAIB):

Հայ համայնքի բողոքներից հետո, երեք խմբերը հինգշաբթի, հունվարի 10-ին Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի հետ հայտարարեցին, որ հանդիպումները չեն կայանա:

Ֆրեզնոյի պալատի գործադիր տնօրեն Նաթան Էհելը չի մեկնաբանել լուրը: EDC- ը և Farm Bureau- ը չեն արձագանքել GV Wire- ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքներին:

Ուղևորության կազմակերպիչը պատասխանում է․ «Ճանապարհորդությունը կազմակերպել է Իրվինում  հիմնված Trelodex խորհրդատվական խումբը, որը զբաղվում է թուրք-ամերիկյան շուկաների բացմամբ: Trelodex- ի նախագահ Գուրկան Սյուզերը հայտարարել է, որ հանդիպումը չեղյալ է հայտարարվել սեղմ ժամկետի պատճառով»:

Արձագանքի մասին հարցմանը Trelodex-ն ուղարկել է այս նամակը. «Ես չեմ կարող մեկնաբանել ուրիշ մարդկանց կամ կազմակերպությունների անունից: «Դա մեր ուղևորության խնդիրը չէ, իսկ հայկական համայնքի մտահոգությունների մասին պետք է ասեմ, որ ստերի վրա հիմնված կառույցները մի օր փլուզվում են»:

«Ռուսական և թուրքական արխիվները բաց են հետազոտողների համար, ինչպես նաև Գերմանիայի, Ֆրանսիայի և Անգլիայի արխիվները: Հայերը սիրում են ռազմատենչ քարոզչությունն օգտագործել որպես փաստեր (ինչպես, օրինակ, Սադամի միջուկային ռումբերն էին և իրականությունը, յուրաքանչյուր պատերազմ իր համար պատճառ է ստեղծում): Ամեն 10 տարին մեկ նրանք ավելացնում են զոհերի թիվը: Հայերի ընդհանուր թիվը պատերազմից առաջ 1,5-2 միլիոն էր: Հաշվեք նրանց բնակչությունն այսօր և համեմատեք մեկ այլ ժողովուրդի բնակչության հետ, ստուգեք տարբերությունը: Թուրքիան կորցրել է 4 միլիոն կյանք, իսկ 90 տարիներին բնակչությունը 15 միլիոնից աճել է մինչև 80 միլիոն, ավելացել է 5 անգամ: Այսօր ավելի քան 6-7 միլիոն հայ կա, ինչը 5 անգամ ավել է 1,5 միլիոնից:

«Հայերը զոհեր ունեցել են, հիմնականում իհարկե սովից ու հիվանդությունից, իսկ դրանք խլել են նաև միլիոնավոր թուրքերի և եվրոպացիների կյանքեր: Առաջին Մեծ պատերազմում ավելի շատ մարդիկ մահացան հիվանդությունից ու սովից, քան պատերազմից: Շատերն էլ սպանվեցին ուրիշների կողմից, պատերազմի ժամանակ հայերի ստեղծված քաղաքացիական պատերազմի հետևանքով, տեղի ունեցավ փոխադարձ կոտորած: Բոլորը սպանում էին միմյանց: Այսպիսով, Օսմանյան կայսրության կառավարությունը գտավ լուծումը, հայ բնակչության մի մասին ուղարկեց մեկ այլ օսմանյան տարածաշրջան. … թուրքերից շատերը պատերազմի բազմաթիվ առաջնագծերում էին, ոմանք էլ Գալիպոլիում իրենց հայ ընկերների հետ կռվում էին ANZAC- ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակի) դեմ:

«Մենք չենք սիրում նրանց նման ատելություն սերմանել: Եթե նրանք ճշմարտության կարիք ունեն, ապա խնդրեք, որ արխիվներն ուսումնասիրեն:

Հ․Գ. Խնդրում ենք, մի գրեք հայկական հարցերի մասին, դա պատվիրակության հետ կապ չունի, ես պարզապես ցանկացա ընկերական խորհուրդ տալ:

Նախատեսված են այլ հանդիպումներ․ Լուրերի համաձայն, Ֆրեզնոյի հակասությունից առաջ BAIB- ը հանդիպումներ էր ծրագրել Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի խմբերի հետ:

Այդ կազմակերպություններից մեկը Կալիֆոռնիայի կաթի խորհրդատվական խորհուրդն էր (CMAB), որի խոսնակը նշել է, որ այս խմբերին պետք է հանդիպեին անցյալ շաբաթվա վերջին Սան Ֆրանցիսկոյի «Fancy Food Show» – ում, սակայն պաշտոնական ոչինչ տեղի չունեցավ:

Մյուս որոշակի հանդիպումների մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment