Թուրքական ուժերը կմտնեն քրդական Սիրիա
Հոդվածի առանցքում
- Թուրքիայի արտգործնախարարը հաստատել է, որ թուրքական ուժերը վճռական են Եփրատ գետն անցնելու և Սիրիայի քրդերի հսկողության տակ գտնվող տարածք մտնելու հարցում, չնայած Վաշինգտոնի և Անկարայի նախորդ հայտարարությունների համաձայն՝ Թուրքիան հետաձգելու էր ռազմական գործողությունները: Մեվլութ Չավուշօղլուն երեքշաբթի կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել է, որ «եթե Թուրքիան ասում է, որ կմտնի, ուրեմն՝ դա կլինի»:
Ուշադրությանն արժանի
Չնայած ռազմական արշավի հետաձգման առաջարկներին՝ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն պնդում է, որ զինվորները կմտնեն Սիրիայի հյուսիս։
Թուրքիայի արտգործնախարարը հաստատել է, որ թուրքական ուժերը վճռական են Եփրատ գետն անցնելու և Սիրիայի քրդերի հսկողության տակ գտնվող տարածք մտնելու հարցում, չնայած Վաշինգտոնի և Անկարայի նախորդ հայտարարությունների համաձայն՝ Թուրքիան հետաձգելու էր ռազմական գործողությունները:
Մեվլութ Չավուշօղլուն երեքշաբթի կայացած ճեպազրույցում լրագրողներին ասել է, որ «եթե Թուրքիան ասում է, որ կմտնի, ուրեմն՝ դա կլինի»: Չնայած արտաքին գործերի նախարարը ժամանակը չի նշել, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Թուրքիան հարձակումը կկասեցնի տարածքից ամերիկյան զորքի հեռանելու մասին ԱՄՆ-ի հետ համաձայնության շրջանակում:
Դոնալդ Թրամփը զարմացրեց իր վարչակազմին և միջազգային գործընկերներին անցյած շաբաթ արած հայտարարությամբ, որով հաջորդ 60-100 օրերին դադարեցվելու են Սիրիայում ամերիկյան 2000 հատուկ նշանակության ուժերի գործողություններն ու Իսլամական պետության դեմ օդային հարձակումները: Որոշումը հրահրեց երկու՝ պաշտպանության նախարար Ջիմ Մատտիսի և Իսլամական պետության դեմ կոալիցիայի դեսպան Բրետ ՄաքԳուրկի հրաժարականը:
ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն երկար ժամանակ համագործակցել է Սիրիայի քրդերի առաջնորդների հետ, չնայած Թուրքիան նրանց ընդունում է ահաբեկչական համարվող Քրդական անջատական շարժման (PKK)շարունակությունն իր սահմաններում:
Թրամփի որոշումը թելադրված է այս ամսվա սկզբին Էրդողանի հետ ունեցած հեռախոսազանգով, որի ժամանակ նա նախապես որոշել էր ճնշում գործադրել թուրքական առաջնորդի վրա Սիրիայի քրդերի նկատմամբ սպառնալիքը դադարեցնելու հարցով:
Թուրքիան կստանձնի իսլամական պետության վերջին մնացորդների դեմ պայքարի շարունակությունն ու «սեփական ուժերով կչեզոքացնի իսլամիստներին», ասել է Չավուշօղլուն: Միջազգային կոալիցիայի ապագան մնում է անորոշ:
Արտաքին գործերի նախարարը քննադատել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը հայտարարել է, թե ֆրանսիական ուժերը որպես բուֆեր կմնան քրդական Սիրիայում:
«Եթե Ֆրանսիան Սիրիայում մնա քրդական ուժերին պաշտպանելու համար, դա չի օգնի ոչ Ֆրանսիային, ոչ էլ քրդերին», – ասել է նա, դիմելով Սիրիայի հիմնական քրդական խմբավորմանը և ավելացրել, որ Թուրքիան իր հարցերը կլուծի Վաշինգտոնի, ոչ թե Փարիզի միջոցով:
Սպիտակ տունը հաստատել է Չավուշօղլուի հայտարարությունը, թե Թրամփը 2019 թվականին Թուրքիա այցի հրավեր է ստացել, չնայած ուղևորության ժամկետը ճշտված չէ:
ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները համաձայնության են եկել մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք վերջին տարիներին նրանց միջև պառակտում էին առաջացրել. մեկը ԱՄՆ-ի աջակցությունն էր Սիրիայի քրդական զինված խմբավորումներին, մյուսը՝ Թուրքիայում ԱՄՆ-ի քաղաքացի, քահանա Անդրյու Բրանսոնի երկու տարով ազատազրկումն էր:
Բրանսոնին ազատ արձակեցին ու ԱՄՆ վերադարձրին հոկտեմբերին: Թուրքական դատարանը դադարեցրեց 2016 թ. չհաջողված ռազմական հեղաշրջման հետ կապված ահաբեկչական հանցագործությունների մեղադրանքով քահանային ներկայացված պատիժը:
Այն կարծիքը կա, որ անսպասելի մեղմացման համար կատալիզատոր է համարվում այս տարվա սկզբին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի մահը: ԱՄՆ-ն ձգտում է Ռիյադի իր գործընկերներին, այդ թվում Սաուդյան թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանին, պաշտպանել մեղադրանքից:
Էրդողանը պնդում է, որ Սաուդյան Արաբիայի թագավորական պալատի բարձրաստիճան այրերը պատասխանատու են Խաշոգջիի սպանությունը պատվիրելու հարցում:
Թուրքիան, այլ երկրների հետ ձգտում է, որ ՄԱԿ-ը չլուծված գործի հետաքննություն անցկացնի, Չավուշօղլուն հայտարարել է երեքշաբթի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ