Թե ինչու ԱՄՆ-ը չպետք է հարձակվի Իրանի վրա

Թե ինչու ԱՄՆ-ը չպետք է հարձակվի Իրանի վրա

Հոդվածի առանցքում

  • Ամեն անգամ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կամ Իրանի Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սրում են ճգնաժամը, Իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսը կողմնակից է ավելի զուսպ, ոչ սուրս կոնֆլիկտների, որոնք իրենց օգտին կլինեն երկրի ներսում, քան պատերազմը, որը կսպառնա ռեժիմի գոյատևմանը: Սա է հիմնական պատճառը, որ նախագահ Թրամփը պետք է հեռու մնա Իրանի վրա հարձակումից:

Ուշադրությանն արժանի

 

Իրանի և ԱՄՆ-ի փոխադարձ հռետորաբանության ֆոնին, երբ նշվում է, որ հիմնական գործիչներից շատերը չեն ցանկանում ուղղակի հակամարտություն, իրականում դա մի ուժ է, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (RGC):

Ամեն անգամ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կամ Իրանի Գերագույն Առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին սրում են ճգնաժամը, Իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսը կողմնակից է ավելի զուսպ, ոչ սուրս կոնֆլիկտների, որոնք իրենց օգտին կլինեն երկրի ներսում, քան պատերազմը, որը կսպառնա ռեժիմի գոյատևմանը:

Սա է հիմնական պատճառը, որ նախագահ Թրամփը պետք է հեռու մնա Իրանի վրա հարձակումից:

Հունիսի 20-ին հենց պահապանների կորպուսը խփեց ամերիկյան անօդաչուն, պնդելով, որ այն գտնվում էր Իրանի օդային տարածքում: Մի քանի պահապաններ ողջունեցին այդ քայլը, և սպասելով ամերիկյան արձագանքին, IRGC-ի հրամանատարները մարտական բարձր պատրաստության վիճակի բերեցին ոստիկանական ուժերին ԱՄՆ հարձակման ժամանակ ներքին խռովությունները ճնշելու համար, նշում է իրանական աղբյուրը: Նրանք վարպետորեն ճնշել են 1979 թվականի հեղափոխությունից հետո բողոքի բոլոր խոշոր ակցիաները, այդ թվում 2009 և 2010 թ.թ. ցույցերը:

ԱՄՆ-ի հետ ճգնաժամը շահեկան է IRGC-ին: Նրանք և կոշտ գծի մյուս կողմնակիցները ամրապնդել են իրենց հայտնի բազան և մեկուսացրել Իրանի պրագմատիստներին, այդ թվում նախագահ Հասան Ռոհանիին: Հարձակումը կարող է ամրացնել IRGC- ի դիրքերը որպես պետական ապարատի շրջանակում գերակա ուժ: Այն կհաստատի IRGC- ի գաղափարախոսությունը, որն ի սկզբանե դեմ էր միջուկային բանակցություններին և պնդում էր, որ Միացյալ Նահանգների վերջնական նպատակը ոչ թե բանակցություններն են, այլ՝ Իրանի ոչնչացումը: Եվ դա IRGC- ին ավելի կմոտեցնի կառավարման ղեկին`որոշելու, թե ինչպես է Խամենեիի իրավահաջորդը ընտրվելու նրա մահից հետո:

«Պահապանները փորձում են ԱՄՆ-ի հետ կառավարելի և սահմանափակ կոնֆլիկտներ ունենալ», – ասում է Սեյիդ Գոլկարը, գիտնական, որը մեծ կապեր ունի IRGC- ում և նրանցից հարցազրույցներ է վերցրել թեմայի վերաբերյալ իր հրապարակած հետազոտության համար: «Նրանք գիտեն, որ Թրամփը կնախագահի մինչև 2020 թվականը, իսկ տնտեսական պատժամիջոցներն այնքան ծանր են դառնում, որ ստիպված են մի բան անել»: Այդ մի բանն էլ՝ ԱՄՆ-ի սահմանափակ հարվածը, թույլ կտա IRGC- ին շեղել Իրանի հասարակությանը պետական կոռուպցիայի և կառավարման անկարողության դեմ ուղղված բողոքներից, Միացյալ Նահանգներին էլ կմեղադրեն Իրանի տնտեսական ճգնաժամի համար: 2017 թվականի դեկտեմբերից Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Տարեկան գնաճը կազմում է 40 տոկոս: Իսկ գյուղական բնակավայրերում գործազրկությունը հասնում է 40 տոկոսի:

ԱՄՆ հարձակումը թույլ կտա IRGC- ին արտակարգ դրություն հաստատել Իրանում, ինչն արդեն սպառնում է անել: Դա IRGC- ին հնարավորություն կտա ավելի մեծ հսկողություն սահմանել  Իրանի տնտեսության նկատմամբ, որտեղ այն 20 տոկոս շահ ունի, ըստ ԱՄՆ կառավարության գնահատականների: Պահապաններն արդեն քննարկում են արտահանման սահմանափակման հարցը: Անցած շաբաթ, ըստ Պարսից ծոցի լրատվամիջոցների աղբյուրների, IRGC- ի ներկայացուցիչը, որը նախարար է եղել Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, ասել է, որ ինչպես պատերազմի ընթացքում, եթե մասնավոր հատվածի գործարարները  չվաճառեն իրենց ապրանքը պետությանը, մահապատժի կենթարկվեն: Նա ենթադրում է, որ ներդրումները պետք է ծառայեն պետությանը, քանի որ Իրանը հայտնվել է «տնտեսական պատերազմում»:

ԱՄՆ-ից հարձակում հրահրելու համար IRGC- ը պետք է սահմանափակ հարվածներ հասցներ ԱՄՆ-ի թիրախներին Իրաքում մի քանի շիա զինյալների և Եմենի հուսթի ապստամբների կողմից, որոնք արդեն հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի դաշնակցին ու Եմենի հիմնական հակառակորդին պատժելու համար:

IRGC-ը ծրագրում է ԱՄՆ հարձակում և նրա հրամանատարները շատ են խոսում այդ մասին: IRGC-ն, ըստ իր հայտարարությունների և պահապաններին մոտ կանգնած իրանական աղբյուրների, կարծում է, որ Միացյալ Նահանգները երբեք պատերազմ չի հայտարարի    ԱՄՆ-ի  Իրաք ներխուժման կամ Աֆղանստանի պատերազմի ծավալով: Ամենայն հավանականությամբ, նրանք այդ հարցում համոզել են Խամենեին, ցանկանալով ստանալ նրա թույլտվությունը փոքր հարվածներ հասցնելու համար, լինեն դրանք անօդաչու սարքեր, թե նավեր Օմանի նեղուցում: «Մենք հասել ենք մի փուլի, որտեղ կարող ենք ապավինել մեր ունակություններին և … կտրել թշնամիների ձեռքը», – արաբական ԶԼՄ-ների հաղորդմամբ, հայտարարել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Հուսեյն Խանզադին:

IRGC- ը և Խամենեին պատրաստ են ստանալ բոլոր օգուտները Միացյալ Նահանգների հարձակումից: Դա կլինի նրանց վերջնական ապացույցը, որ 2015 թ. Միացյալ Նահանգների, Իրանի և եվրոպական պետությունների միջև ստորագրված միջուկային գործարքը պարզապես Միացյալ Նահանգների հնարքն էր Իրանին ներգրավելու բանակցություններին, որից հետո ոչնչացնել իրենց երկիրը: Խամենեին այդ մասին ասել է միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո: Նա բազմիցս հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին չի կարելի վստահել և համաձայնել է այդ գործարքին մեծ դժկամությամբ:

Իր տեսանկյունից Խամենեին ճիշտ է եղել:

Այժմ Իրանը ինքնաոչնչացվում է, ինչը նախատեսել էր Թրամփի վարչակազմը: Քննարկումները Վաշինգտոնում, որոնցից շատերը վերաբերում են այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-Իրան ճգնաժամն ազդելու Թրամփի վերընտրվելու հնարավորության վրա, պետք է կենտրոնանան այն փաստի վրա, որ IRGC-ը և Խամենեին կողմ են ԱՄՆ սահմանափակ հարձակումներին, որպեսզի համախմբեն իրենց ուժերը երկրի ներսում: Սա է պատճառը, որ լավագույն քաղաքականությունը ոչինչ չանելն է, քանի դեռ իրանացիները չեն թիրախավորել ամերիկացիներին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment