Թերեզա Մեյի պատմական ձախողումը․ Ի՞նչ կլինի Brexit-ի ապագան

Թերեզա Մեյի պատմական ձախողումը․ Ի՞նչ կլինի Brexit-ի ապագան

Հոդվածի առանցքում

  • Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը Բրեքսիթի վերաբերյալ վարչապետի համաձայնագրի մասին վճռական դատավճիռ է կայացրել՝ քվեարկելով 432 դեմ 202-ը կողմ: 230 ձայնով պարտությունը բրիտանական կառավարության վերջին դարի ամենախոշոր խորհդարանական ձախողումն է: Վարչապետը անմիջապես արձագանքել է պատգամավորների որոշմանը՝ հայտարարելով, որ կողջունի կառավարությանն անվստահության քվեի հայտնումը:

Ուշադրությանն արժանի

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է իր կառավարության անվստահության քվեի քվերակություն անցկացնել, երբ Բրեքզիթի հարցում պատգամավորներից ծանր պարտություն կրեց, որը ժողովրդավարական դարաշրջանի ամենածանր խորհրդարանական պարտությունն է:

Վեստմինստերում դրամատիկ այդ օրը, Համայնքների պալատը վարչապետի համաձայնագրի մասին վճռական դատավճիռ է կայացրել՝ քվեարկելով 432 դեմ 202-ը կողմ:

230 ձայնով պարտությունը վերջին դարի ամենախոշոր խորհդարանական ձախողումն էր: Երկու կողմից ընթանում էին բողոքի մեծ ցույցեր: Բրեքսիթը պառակտել է հանրությունը: Վարչապետը անմիջապես արձագանքեց պատգամավորների որոշմանը՝ հայտարարելով, որ կողջունի կառավարության անվստահություն քվեի հայտնումը:

«Համայնքների պալատը արտահայտեց իր կարծիքը, և կառավարությունը ականջալուր եղավ: Ակնհյատ է, որ խորհրդարանը չի աջակցում այս համաձանագրին, սակայն այսօրվա քվերակությունը այդպես էլ ոչինչ չասաց, թե ինչպիսի համաձայնության այն կաջակցի»։

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբին հաստատեց, որ առաջարկել է կառավարությանը անվստահություն հայտնելու նախագիծ, որին աջակցել են ընդդիմադիր այլ ուժեր:

Քորբին նշել է, որ սա խոշոր պարտություն է: Համայնքների պալատը արտահայտեց իր որոշումը:

Եվրոպական հետազոտական խումբն ու դեմոկրատական յունիոնիստների կուսակցությունն ավելի ուշ հայտարարեցին, որ իրենք կաջակցեն վարչապետին, որի արդյունքում Լեյբորիստական կուսակցությունը զրկվեց  ընտրություններ անցկացնելու հնարավորությունից:

Մեյը նշել է, որ եթե նա պահպանի պաշտոնը չորեքշաբթի օրվա քվեարկությունից հետո, նա հանդիպումներ կանցկացնի բարձրաստիճան պատգամավորների հետ բոլոր կուսակցւոյյուններից ՝ պարզելու, թե ինչ է անհրաժեշտ համաձայնագրի աջակցության համար:

Այս պահին Մեյը չի ծրագրում այցելել Բրյուսել, ասել է վերջինիս խոսնակը ՝ ընդգծելով, որ վարչապետը նախևառաջ պետք է հասկանա, թե ինչպիսի համաձայնագիր ընդունելի կլինի:

 

Երկուշաբթի նախատեսված է նրա հայտարարությունը, ուր պետք է նշվի, թե ինչպես է նա պատրաստվում առաջ շարժվել: Պատգամավորները կարող են փոփոխել այն և ամենայն հավանականույթմաբ կփորձեն աջակցություն ցուցաբերել ավելի մեղմ նորվեգական Բրեքսիթին և երկրորդ հանրաքվեի անցկացմանը:

Մի շարք նախարարներ, ներառյալ Ամբեր Ռուդը, Ֆիլիպ Համոնդը և Գրեգ Քլարկը ճնշում են գործադրում վարչապետի վրա՝ միջկուսակցական համաձայնության հասնելու համար, եթե նրա առաջարկը ձախողվել է: Սակայն Բրեքսիթին աջակցող նախարարները, մասնավորապես Էնդրյու Լիդսոնն ու Փենի Մորդաունթը, կոչ են արել փոխարենը գտնել իռլանդական հարցի կարգավորում։

Նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնն էլ ասել է, որ խայտառակ այս ձախողումը հնարավորություն է տալիս վարչապետին վերադառնալու Բրյուսել և բանակցել ավելի լավ տարբերակի շուրջ:

Համոնդը իր հերթին քվերակության արդյունքների հայտնումից հետո արագորեն միջոցներ է ձեռնարկել բիզնեսի մտահոգությունները համաձայնագրի ընդունման տապալման հետ կապված փարատելու համար: Նա իր հիասթափույթունն է հայտնել քվերակության արդյունքների հետ կապված ՝ առավոտյան բիզնես խմբերի հետ քննարկում ունենալու ընթացքում:

Մեյը ասել է, որ յուրաքանչյուր ծրագիր, որը առաջ է եկել բանակցությունների ընթացքում, պետք է բանակցվի ԵՄ հետ: Նախկինում նա հրաժարվել է ընդունել Թրամփի պատգամավոր Էդվարդ Լեղիի առաջարկը՝ իռլանդական սահմանային կետ ժամանակավորապես հաստատելու մասին, քանի որ այն հակասում է բրիտանալկան օրենքին:

Բրյուսելում Եվրապական խորհդի նախագահ Դոնալդ Թասքը հակված է երկրորդ հանրաքվեի անցկացման գաղափարին քվերակության արդյունքների հայտնումից քիչ անց և կոչ է արել վարչապետին առաջ շարժվել:

Իսկ Մեյը շուտով կվերադառնա Բրյուսել Թասքի և Ժան Քլոդ Յունկերի հետ խորհդակցելու համար: Պաշտոնական աղբյուրները նշում են, որ այժմ ԵՄ սպասողական տրամադրության մեջ է:

Պաշտպանելով բանակցային գործընթացում Բրյուսելի դերը՝ Յունքերը նշել է, որ ԵՄ և ԵՄ կողմից բանակցող Մայքլ Բարնիերին ցուցաբերել է ճկուև և կրեատիվ մոտեցում, ինչպես նաև ցուցաբերել իրենց բարի կամքը՝ առաջակելով հավելյալ պարզաբանումներ և վերահաստատումներ:

Մեյը Վեստմինստերում իմանալով, որ նա ծանր պարտություն է կրել, խնդրեց պատգամավորներին օժանդակել նրան` այն անվանելով «ամենակարեւոր քվեարկություն, որը մեզանից յուրաքանչյուրը երբեւէ ունեցել է մեր քաղաքական կարիերայի ընթացքում»:

«Միասին մենք կարող ենք ցույց տալ այն մարդկանց, ում ծառայում ենք, որ լսել ենք նրանց  ձայները, և նրանց վստահությունը չի չարաշահվում », – ասել է նա:

Ավելի վաղ, օրվա ընթացքում, երբ Պահպանողական կուսակցության պատգամավորները մեկը մյուսի հետեւից, կանգնեցին և քննադատեցին Համայնքների պալատում այն համաձայնագիրը, որ բանակցել էր վարչապետը, պարզ դարձավ, որ քիչ մարդ է փոխել իր կարծիքը:

Երեքշաբթի երեկոյան տեղի ունեցավ վարչապետի հանդիպումը խորհրդարանականների հետ, ներառյալ Սթիվ Բեյկարին ERG- ից, ով ասել է, որ կողմերը «ապագայի մասին կառուցողական եւ էական խոսակցություն» են ունեցել:

Քորբինը, խոսելով քվեարկությունից անմիջապես հետո, ասաց, որ « Մեյը մոտենում է Բրեքզիթին որպես Պահպանողական կուսակցությանը վերաբերվող գործոն, այլ ոչ թե ողջ երկրի »:

Քորբինը ուժեղ ճնշման է ենթարկվելու, եթե վարչապետը չորեքշաբթի հաջողության հասնի: Սակայն նրա խոսնակը նշում է, որ Աշխատավորական կուսակցույունը չի բացառում, որ հետագայում եւս անվստահություն կհայտնի կառավարությանը:

Աշխատավորական կուսակցության պատգամավորներին միացել են 118 պահպանողականներ `քվեարկելու վարչապետի համաձայնության դեմ: Նրանց թիվը ավելին է, քան դեկտեմբերին պահպանողականների ղեկավարությանը հայտնող անվստահության քվեն: Կուսակցական կանոնների համաձայն, վարչապետի հաղթանակը նշանակում է, որ նա կրկին չի կարող վիճարկվել կուսակցության ղեկավարությունը առաջիկա 12 ամիսների ընթացքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment