Թեղուտ․ Հայկական բնաշխարհի մեծ վերքը
Հոդվածի առանցքում
- Հայաստանի հյուսիսային Լոռու մարզի լանդշաֆտի երկայնքով մեծ սպիտակ սպի է անցնում: Ճանապարհի պարույրներն անցնում են հսկայական անդունդի եզրով, որի մեջտեղում Թեղուտի պղնձի հանքավայրն է: Գործարանի շենքերն ուրվագծվում են բարձրահարկ շենքերի ֆոնին, ետնամասում «FLSmidth» տարբերանշանով մեքենաներն են՝ դանիական ինժեներական ֆիրմայի անվանումն է:
Ուշադրությանն արժանի
Դանիական փողերն օգնեցին զարգացնել հայկական հանքարդյունաբերությունը, որը վնասում է գյուղատնտեսությանն ու շրջակա միջավայրին: Տեղացիների ճնշման ներքո դանիացիները հեռացան: Արդյո՞ք ուրիշները կփոխարինեն նրանց:
Հայաստանի հյուսիսային Լոռու մարզի լանդշաֆտի երկայնքով մեծ սպիտակ սպի է անցնում: Ճանապարհի պարույրներն անցնում են հսկայական անդունդի եզրով, որի մեջտեղում Թեղուտի պղնձի հանքավայրն է: Գործարանի շենքերն ուրվագծվում են բարձրահարկ շենքերի ֆոնին, ետնամասում «FLSmidth» տարբերանշանով մեքենաներն են՝ դանիական ինժեներական ֆիրմայի անվանումն է:
Դանիայի արտահանման EKF (Eksport Kredit Fonen) վարկային գործակալության աջակցությամբ «FLSmidth»- ը զգալի ներդրում է արել հանքավայրի շահագործման հարցում, որը բացվել է 2014 թ. դեկտեմբերին:
PensionDanmark կենսաթոշակային հիմնադրամը նույնպես ներդրել է 350 մլն կրոն ($ 53,8 մլն): (Տարածքի հանքաքարային վայրերի պարունակությունը գնահատվել է 1,6 մլն տոննա պղինձ և 100,000 տոննա մոլիբդեն):
Տեղացիներից լսել եմ, որ ջուրն ինչ-որ կպչուն նյութ է պարունակում և երբ իրենց մարգերն են ոռոգում, դրանց վրա կեղտի ու փոշու շերտ է մնում:
Vallex հայկական հանքարդյունաբերական ընկերությանն ու EKF, PensionDanmark և FLSmidth Ընկերություններին և VTB բանկին ին խելացի գործակցությունն է միավորում:
Սա թույ տվեց դանիացիներին կենսաթոշակային կուտակումների ու հարկերի միջոցով ֆինանսավորել մի ընկերություն, որի գործարկման հետևանքներն ավերիչ են շրջակա միջավայրի ու առողջության վրա:
EKF-ն Դանիայի արդյունաբերական, բիզնեսի ու ֆինանսների նախարարության մասն է ու սերտ գործակցում է երկրի արտգործնախարարության հետ, սա դանիական ընկերություններին թույլ է տալիս երաշխավորել օտարերկրյա ներդրումները ցածր գնով:
Պետական երաշխիք ստանալուց հետո PensionDanmark-ը համաձայնեց ֆինանսավորել Vallex-ի նախագիծը մեկ պայմանով: 350 միլիոն կրոնը պետք է օգտագործվեր FLSmidth-ից անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար, որտեղ հիմնադրամը 2014 թվականին 45 միլիոն կրոն ($6.9m) բաժեմաս ուներ:
Պայմանագրի համաձայն, Vallex-ի բանկը՝ VTB-ն, PensionDanmark-ին պետք է վճարեր տասը տարի անց: (EKF-ի կայքում նշվում է. EKF-ն օգուտ է բերում ոչ միայն այն ընկերություններին, որոնց աջակցում է, այլ նաև Դանիայի տնտեսությանն ընդհանուր առմամբ): Կայքում տեղ գտած տեղեկության համաձայն, EKF-ը ջանքեր է գործադրում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը «հիմնական միջազգային չափանիշներին ու սկզբունքներին» համապատասխան հարգելու համար հատկապես՝ OECD –ի՝ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջանակում:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ