Թավշյա հեղափոխությունից դուրս

Թավշյա հեղափոխությունից դուրս

Հոդվածի առանցքում

  • Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Փաշինյանը բանակցություններ վարեց Ռուսաստանի հետ`ձեռք բերելու Su-30SM« Flanker-H » չորրորդ սերնդի կործանիչներ: Ֆլանկերը, որի նշանակետը ՆԱՏՕ-ն է, Ռուսաստանի ամենաժամանակակից տեխնիկան է: Ակնհայտորեն, Հայաստանը այդ կործանիչները ձեռք է բերել Կրեմլի «գնով», որը շատ ավելի քիչ է, քան Ռուսաստանը դրանք վաճառում է այլ սուբյեկտներին: Նույնիսկ տրամադրվել է երկարաժամկետ վարկ: Արժեքը կազմել է 140 մլն դոլար: Միաժամանակ, Կրեմլի հրահանգով հայկական զորքերը ռուսական հրամանատարության ներքո, տեղակայվել են Սիրիայում, ականները վերացնելու նպատակով: Սակայն հայկական ջոկատի լուսանկարները ցույց են տալիս, որ զինվորները լիարժեք մարտական հանդերձանքով են և զենքով:

Ուշադրությանն արժանի

 

Հայկական այսպես կոչված թավշյա հեղափոխությունը շուտով կնշի իր մեկ տարին: Անցյալ տարվա ապրիլին բարեփոխիչ և դեմոկրատ Նիկոլ Փաշինյանը հսկողության տակ վերցրեց և հին գվարդիային, որը կազմված էր ժամանակակից դաշտային հրամանատարներից և նախկին խորհրդային ու ռուսական պաշտոնյաներից, զրկեց իրադարձություններն ուղղորդելու հնարավորությունից:

Եվրոպական երկրներից գովասանք ստացավ, ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կայուն աջակիցներից էլ երախտագիտություն: Այնուամենայնիվ, Սպիտակ տունն ու պետդեպարտամենտը, նախագահի ազգային անվտանգության հարցով խորհրդական Ջոն Բոլթոնի վերջերս կատարած այցից հետո դեռևս շատ թերահավատ են:

Դեսպան Բոլթոնի դիրքորոշումը, մի քիչ վերաձևակերպված՝ Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է Միացյալ Նահանգների համար: Ադրբեջանը և Վրաստանը ԱՄՆ-ի կայուն և հուսալի դաշնակիցներն են: Հայաստանը շարունակում է անզոր լինել ռուսական կախվածությունից ազատվելու հարցում:

Ըստ Բոլթոնի, հաջողության բանալին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն է, իսկ դա Հայաստանին կդնի անկախության, արդիականացման և բարգավաճման ճանապարհին, ինչը խոստանում է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո Փաշինյանը գայթակղեց բանակցություններն ու խաղաղությունը վերականգնելու խոստումներով և սկսեց ֆինանսական օգնության համընդհանուր քարոզչություն, որը պետք էր նոր Հայաստանի բարեփոխումները ֆինանսավորելու համար:

Շատերը հիացած էին Իրանի և Ռուսաստանի հետ դաշինքներից Հայաստանի դուրս գալու հեռանկարով. աղքատ հայ բնակչությանն օգնելու տնտեսական բարեփոխումների խոստումները, 1991 թ. ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո ազնիվ ընտրությունների երաշխավորությունը և Ռուսաստանի ազդեցության ոլորտից ազատվելու, ապա Հարավային Կովկասի արևմտամետ երկրների հետ նույն ճանապարհով գնալու երդումը:

Այս ամենն ու էլի շատ բաներ էին օրակարգում, այդ թվում բարիդրացիական բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության լուծումը: Հակամարտությունը խորապես ներառում է Հայաստանի պատմությունը և ուղղակի ու անուղղակի պատասխանատու է Հայաստանի զարգացամը խոչընդոտելու, աղքատության, ուղեղների արտահոսքի և որ ամենակարևորն է, Ռուսաստանից ու Իրանից Հայաստանի խորը ու արմատացած կախվածության համար:

Հայաստանը կարող էր նմանվել իր հարևաններին. մեծ տնտեսական զարգացում կա նավթով և գազով հարուստ Ադրբեջանում ու նախաձեռնող Վրաստանում `նավթային և գազային խողովակաշարեր, նավահանգիստներ, Արևմուտք /Արևելք երկաթուղի, արբանյակներ, զբոսաշրջություն, կրթություն, ժամանակակից բժշկություն, գիտություն, արվեստ, ժողովուրդների համար հարգված վայր:

Մեկ տարի անց քիչ կամ բոլորովին առաջընթաց չի գրանցվել հայ ժողովրդին ու միջազգային հանրությանը Փաշինյանի տված խոստումների իրականացման հարցում: Հայաստանի տնտեսությունն իրականացրել է անհամեմատելի նվազագույն ազատականացում կամ դիվերսիֆիկացում:

Հայաստանի ամբողջ  էներգետիկ ոլորտը, ինչպես նաև մյուս ոլորտների ակցիաների խոշոր փաթեթները պատկանում են ռուսաստանցի օլիգարխներին: Իր պաշտոնավարման օրերին Փաշինյանի արտասահմանյան առաջին այցը եղել է Մոսկվա և դրան հետևել են ևս մի քանիսը:

Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Փաշինյանը բանակցություններ վարեց Ռուսաստանի հետ`ձեռք բերելու Su-30SM« Flanker-H » չորրորդ սերնդի կործանիչներ: Ֆլանկերը, որի նշանակետը ՆԱՏՕ-ն է, Ռուսաստանի ամենաժամանակակից տեխնիկան է: Ակնհայտորեն, Հայաստանը այդ կործանիչները ձեռք է բերել Կրեմլի «գնով», որը շատ ավելի քիչ է, քան Ռուսաստանը դրանք վաճառում է այլ սուբյեկտներին: Նույնիսկ տրամադրվել է երկարաժամկետ վարկ: Արժեքը կազմել է 140 մլն դոլար:

Միաժամանակ, Կրեմլի հրահանգով հայկական զորքերը ռուսական հրամանատարության ներքո, տեղակայվել են Սիրիայում, ականները վերացնելու նպատակով: Սակայն հայկական ջոկատի լուսանկարները ցույց են տալիս, որ զինվորները լիարժեք մարտական հանդերձանքով են և զենքով:

Ենթադրում են, որ Ֆլանկերը հարմար չէ Հայաստանի նման փոքր աշխարհագրական տարածքին: Չկա բավական օդային տարածք նման կործանիչների արդյունավետ գործողությունների համար: Փոքր ու ոչ թանկ տեխնիկան ավելի հարմար կլիներ: Մինչդեռ Սիրիայի օդային տարածքը բավական մեծ է, այնտեղ դեռ պետք է տեսնել, թե կործանիչները որտեղ են տեղակայված:

ԱՄՆ-ի համար լրացուցիչ անհանգստություն է, որ Հայաստանը ձեռք է բերել պատժամիջոցները խախտողի դիրք: Ռուսաստանից 140 միլիոն դոլար արժողությամբ ժամանակակից կործանիչների գնումը, անշուշտ, խորը մտավախություն է առաջացնում: Հատկանշական է, որ վերջին անգամ, որին մենք տեղյակ ենք, Հայաստանը օգնեց Իրանին «խախտել պատժամիջոցները», եվրոպական սպառազինությունները մաքսանենգ ճանապարհով Հայաստանից անցկացնել Իրան, այնտեղից  հասցնել Իրաքի ապստամբներին: Ամերիկացի զինծառայողները զոհվեցին հայերի անօրինականության և «պատժամիջոցները խախտելու» հետևանքով»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment