Հայաստանի ընտրությունները քննություն են հեղափոխական ուժի համար․ The New York Times
Հոդվածի առանցքում
- Փաշինյանն իշխանության եկավ նախկին խորհրդային հանարպետությունում կոռուպցիայի և հովանավորչության դեմ ապրիլին սկսված և շաբաթներ տևած զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Նա օրաթերթի նախկին խմբագիր է, ով բանտարկվել էր 2008թ-ի ցույցերից հետո: Փաշինյանի իշխանության գալը նշանակում է, որ կտրվում է 1990-ականներից հետո Հայաստանում իշխանության եկած պաշտոնյաների շղթան:
Ուշադրությանն արժանի
Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ձգտում էր ավելի ուժեղ մանդատի` այս տարվա մայիսին կատարված խաղաղ հեղափոխությունից և օրենսդիրների կողմից վարչապետ ընտրվելուց հետո:
Փաշինյանն իշխանության եկավ նախկին խորհրդային հանարպետությունում կոռուպցիայի և հովանավորչության դեմ ապրիլին սկսված և շաբաթներ տևած զանգվածային բողոքի ակցիաներից հետո: Նա օրաթերթի նախկին խմբագիր է, ով բանտարկվել էր 2008թ-ի ցույցերից հետո: Փաշինյանի իշխանության գալը նշանակում է, որ կտրվում է 1990-ականներից հետո Հայաստանում իշխանության եկած պաշտոնյաների շղթան:
Հոկտեմբերին նա հրաժարական ներկայացրեց, որպեսզի խորհրդարանը կարողանա արտահերթ ընտրությունների մասին որոշում կայացնել: Իշխանափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացվել են աշխատանքից, որոշները ձերբակալվել են: Ուրբաթ օրը վերաքննիչ դատարանը որոշեց ձերբակալել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ:
Առաջին անգամ նա ձերբակալվել էր հուլիսին, բայց մեկ ամիս անց ազատ էր արձակվել: Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի 2-րդ նախագահն է, նախագահել է 1998-2008-ին:
Նախկինում իշխող Հանրապետական կուսակցությունը, այնուամենայնիվ, դեռ դոմինանտ է խորհրարանում, որն ընտրվել է 2017-ին:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Փաշինյանը խոստացել էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մեծ փոփոխություններ չեն լինի և հավաստիացրեց, որ չի խզի Մոսկվայի հետ հարաբերությունները: Հայաստանում կա ռուսական ռազմաբազա և Հայաստանն անդամակցում է Մոսկվայի առաջնորդությամբ գործող ռազմական և տնտեսական դաշինքների:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ևս Հայաստանի քաղաքականությունը չի փոխվի: Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, որոնք հայտարարել են Բաքվից անկախության մասին 1991-ին Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված հակամարտության ժամանակ:
Թեև 1994-ին ստորագրվել է հրադադարի մասին համաձայնագիր, Ադրբեջանը և Հայաստանը մինչև այսօր պարբերաբար միմյանց մեղադրում են ԼՂ շուրջ բախումներ կազմակերպելու մեջ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ