Ընտանիքներ, որոնք միասին առաքելություն են իրականացնում

Ընտանիքներ, որոնք միասին առաքելություն են իրականացնում

Հոդվածի առանցքում

  • Ինչպես շատ մշակույթներում, Հայաստանում ընտանիքն ամեն ինչ է: Համայնքներն աղքատ են ֆինանսապես, սակայն հարուստ են այլ կերպ՝ նշում է Ֆրեզնոյի բժշկական առաքելության թիմը նշում է:

Ուշադրությանն արժանի

«Օ, ես սիրահարվեցի Հայաստանին, մշակույթը զարմանալի է, ժողովուրդը հյուրընկալ, դեպի ընտանիք շատ կողմնորոշված», – ասում է առաքելության անդամ բժիշկ Բոբի Էղբալիեն:

Դոկտոր Էղբալիենն առաքելության մասն էր նաև անցած տարի: Նա այնքան շատ էր տպավորված, որ իր եղբորը, վիրաբույժ Սամմի Էղբալիեինին այս տարի բերել էր իր հետ: Նրանք նույնիսկ վիրահատել են միասին:

«Դա, իրոք, հարստացնող մի փորձություն է: Մենք սովորում ենք միմյանցից», – ասում է դոկտոր Սամմի Էղբալիենը:

Եղբայրները միակ ընտանիքի անդամները չեն, ովքեր իրենց ժամանակն են տրամադրել: Բժիշկ Արա Սողոմոնյանն այստեղ է եկել իր դստեր ու Ֆրեզնոյի պետական համալսարանի ուսանող Օլիվիայի հետ: Սա իրենց արդեն 3-րդ առաքելությունն է:

«Նա խնդրեց, որ գա ինձ հետ: Ես չկարողացա ասել՝ ոչ: Նա պետք է ինչ-որ աշխատանք կատարի, և ունենա իր նպաստն այստեղ», – ասում է դոկտոր Սողոմոնյանը:

Օլիվիան գրառումներ է կատարում իր հայրիկի համար: Այստեղ չկան համակարգիչներ: Նա ասում է, որ իր առաջին այցը Հայաստան ճանաչողական էր: «Այստեղ չկա շքեղություն, ինչպիսին որ Ֆրեզնոյում է: Ավելին եմ գնահատում Ֆրեզնոյում բնակվելու փաստը», – ասում է Օլիվիան:

Գյումրի քաղաքում Ֆրեզնոյից ատամնաբույժ դոկտոր Ռոն Սանին աշխատում է իր կնոջ՝ Միշելի հետ: Նրա նպատակն է Հայաստանի մանկատների երեխաների հետազոտումը. Նրանցից շատերը հաշմանդամ են:

«Ինչ-որ մեկը կարող է կախված լինել ձեզանից, ուստի մեզ սովորեցնում են որոշակի ընթացակարգերի », – ասում է դոկտոր Սանին: Միշել Սանին նշում է, որ առաքելությունը հիշարժան է շատ պատճառներով: «Որքան լավ են նրանք, որքան սիրալիր են նրանք, սիրում եմ դիտել այստեղ ընտանիքներին, թե որքան մոտ են նրանք միմյանց », – ասում է նա:

Այս ընտանիքները միասին ծառայում են վայրերում, որոնք շատ հեռու են տնից և չունեն հարմարավետություն, սակայն օգնում են այլ ընտանիքներին ավելի առողջ և երջանիկ կյանքով ապրել:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment