Ընդդիմությունն ահազանգում է Թուրքիայում կեղծ ընտրողների գրանցման մասին

Ընդդիմությունն ահազանգում է Թուրքիայում կեղծ ընտրողների գրանցման մասին

Հոդվածի առանցքում

  • Մարտի վերջին Թուրքիայում նախատեսվում է անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Գրանցվել են մի շարք կասկածելի ընտրողներ, այդ թվում մարդիկ, որոնք ապրում են դատարկ շենքերում կամ շինհրապարակներում: Ավելի քան 200 ընտրողներ բնակվում են Արևելյան Անատոլիայի Բինգոլ քաղաքի շենքերից մեկի նույն բնակարանում: Դա կամ մեծ երջանիկ ընտանիք է, կամ ինչ-որ բան այն չէ: Կասկածելի գրանցումները բացահայտել են ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական(HDP) և Հանրապետական Ժողովրդական կուսակցությունների(CHP) անդամները:

Ուշադրությանն արժանի

Մարտի վերջին Թուրքիայում նախատեսվում է անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Գրանցվել են մի շարք կասկածելի ընտրողներ, այդ թվում մարդիկ, որոնք ապրում են դատարկ շենքերում կամ շինհրապարակներում։

Ավելի քան 200 ընտրողներ բնակվում են Արևելյան Անատոլիայի Բինգոլ քաղաքի շենքերից մեկի նույն բնակարանում: Դա կամ մեծ երջանիկ ընտանիք է, կամ ինչ-որ բան այն չէ: Կասկածելի գրանցումները բացահայտել են ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական(HDP) և Հանրապետական Ժողովրդական կուսակցությունների(CHP) անդամները: Մարտի 31-ին նախատեսված շրջանային ընտրություններում ընդդիմության հաղթանակի հեռանկարը կատաղեցնում է Թուրքիայի պաշտոնատար անձանց:

Վերջին օրերին ընտրողներին գրանցել են ախոռների, շինհրապարակների, դատարկ կամ գոյություն չունեցող շենքերի հասցեներում: Ըստ տեղեկության, մեկ բնակարանում գրանցվել է 1000 ընտրող: Ընդդիմությունը հայտարարել է, որ գտել են ընտրողների, որոնք գրանցված են Ստամբուլի չորս հարկանի շենքի հինգերորդ հարկում:

Որոշ ընտրողներ գրանցված են այն քաղաքներում, որտեղ նրանք չեն ապրում: «Մի երկիր, որը չի կարողանում համաձայնեցված գրանցել 56 միլիոն ընտրողի, անելիք չունի», – հայտարարել է CHP- ի ներկայացուցիչ Գուրսել Թեքինը:

2005թ-ին, դեռևս վարչապետ եղած ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այժմ Թուրքիայի նախագահն է, հայտարարել էր, որ ընտրողների գրանցումը պետք է էլեկտրոնային լինի: Քիչ բան է փոխվել այդ տարիներին, երբ ընտրություններում հաղթում էր նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը (AKP):

«Այս պարզունակ ճանապարհով մենք պայքարում ենք ավելի քան 13 տարի», – ասել է Թեքինը, հավելելով, որ խնդիրը կապ չունի տեխնոլոգիայի կամ հնարավորությունների հետ: «Կառավարությունում գտնվողները հենց դա են ուզում»:

 «Շատ մեծ ընտանի՞ք»

Կառավարությունը հրաժարվեց գործել այն ժամանակ, երբ HDP- ի անդամ Մերալ Դանիս Բեսթասը, որը պաշտպանում է քրդերի և այլ խմբերի իրավունքները, որոնք անտեսված են ավելի ավտորիտար դարձող Թուրքիայում,  հարցը  ներկայացրեց խորհրդարանի ուշադրությանը: Սակայն խորհրդավոր ընտրողների գրանցումների դեմ նրա պայքարը անպատասխան մնաց:

Ըստ գերմանական Süddeutsche Zeitung- ի հոդվածի, Էրդողանի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մի քանի անդամ այս գրանցումները բացատրել են «որոշ ընտանիքներ շատ մեծ են» պատճառաբանությամբ: Ներքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ պարտավորվել է նվազագույնի հասցնել գրանցման հետ կապված խնդիրները:

CHP- ն եւ HDP- ն մեղադրում են իշխանությանը, որ կեղծ գրանցումներով փորձում է կեղծել ընտրությունները: «Քաղաքապետները և կուսակցությունները մեղավոր են», – ասել է Հադիմի Յակուպօղլուն, որը ներկայացնում է CHP-ն Թուրքիայի Գերագույն ընտրական խորհրդում:

Յակուպօղլուն նշել է, որ որոշ քաղաքապետներ այլ քաղաքներից բնակիչներ են գրանցել իրենց հնարավորությունները բարելավելու համար: «Քաղաքապետը շատ գրավիչ դեր ունի», – ասել է նա: «Նրանք փորձում են որքան հնարավոր է շատ ընտրողներ ունենալ»: Յակուպօղլուն նաև ասել է, որ կուսակցության մակարդակով էլ մեծ ջանքեր են գործադրում հատկապես այն վայրերում, որտեղ հաղթանակը շատ հեռու է:

Յակուպօղլուն նշել է, որ նախկինում էլ են եղել ընտրախախտումներ, սակայն «այսքան վատ երբեք չի եղել»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment