Էքսկլյուզիվ. Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե Թրամփը փոխի դիրքորոշումը միջուկային գործարքի նկատմամբ՝ ասում է դիվանագետը

Էքսկլյուզիվ. Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե Թրամփը փոխի դիրքորոշումը միջուկային գործարքի նկատմամբ՝ ասում է դիվանագետը

Հոդվածի առանցքում

  • Իրանցիները համախմբվել են Թրամփի  վարչակազմի կիրառած տնտեսական պատժամիջոցների դեմ: Իրանական կառավարությունը հայտարարել է, որ բաց կլինի միջուկային զենքի նոր համաձայնության մասին ԱՄՆ-ի հետ բանակցություններին, եթե Վաշինգտոնը փոխի իր մոտեցումը ներկա համաձայնագրի քննարկումների հանդեպ, որից ԱՄՆ այս տարի հրաժարվեց:

Ուշադրությանն արժանի

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ բարձրաստիճան դիվանագետը, USA Today-ին տված էքսկլյուզիվ հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր կառավարությունը հաշվի կառնի դիվանագիտությունը, եթե Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի հարցում «արդյունավետ երկխոսության» հիմքեր լինեն:

«Բանակցություններ սկսելու համար ոչ թե փոխադարձ վստահություն է պահանջվում, այլ՝ փոխադարձ հարգանք», – ասել է Զարիֆը  45-րոպեանոց հարցազրույցում:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին օգոստոսին պետական ​​հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Թրամփի հետ գործարքի խափանման հարցով, սակայն Ռոհանին կասկածի տակ է դրել Թրամփի «անկեղծությունը» ցանկացած տեսական բանակցություններում: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը անտեսել է Ռոհանիի մեկնաբանությունները՝ այն ընդունելով քարոզչություն: Միացյալ Նահանգներն ու Իրանը դադարեցրին բոլոր դիվանագիտական ​​շփումները, երբ Թրամփը որոշեց դուրս գալ պայմանագրից:

«Թրամփի վարչակազմը չի հավատում դիվանագիտությանը, հավատում է պարտադրանքին», -ասել է Զարիֆը` երկուշաբթի, Սպիտակ տան կողմից Իրանի էներգետիկ և բանկային ոլորտների նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերսկսումից առաջ:

Վարչակազմն ասել է, որ պատժամիջոցները, որոնք վերացվել էին Բարաք Օբամայի նախագահության ժամանակ Իրանի հետ ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Գերմանիայի  ձեռք բերած գործարքի արդյունքում, նպատակ ունի ուժեղ քայլեր ձեռնարկել զսպելու Թեհրանի միջուկային ծրագիրը, նրա հակահրթիռային գործունեությունը, միլիարդավոր դոլարներով ահաբեկչության ֆինանսավորումը և Մերձավոր Արևելքում, Սիրիայից Եմեն տարաձայնությունների սերմանումը:

Սպիտակ տունը չարձագանքեց Զարիֆի հայտարարություններին անդրադառնալու խնդրանքին: Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել: Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է. «Իրանական ռեժիմն ընտրություն ունի, կարող է 180 աստիճանի շրջադարձ կատարել իր անօրինական գործողությունների ընթացքից և հանդես գալ որպես նորմալ երկիր, կամ կարող է տեսնել, թե ինչպես է քանդվում իր տնտեսությունը: Կարծում եմ, Իրանի հետ նոր համաձայնագիր հնարավոր է»:

Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է կիրառել իրանական  ավելի քան 700 բանկերի, ընկերությունների և անհատների նկատմամբ: Այն նավթային պատժամիջոցներից ազատել է Չինաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Հունաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին և Թուրքիային: Դա նրանց թույլ կտա շարունակել գնել Իրանի նավթը:

Ռոհանին ասել է, որ երկուշաբթի իր ժողովուրդը հայտնվել է «պատերազմի իրավիճակում» և խոստացել է, որ Իրանը «կվաճառի» իր նավթը: Իրանի զինվորականները հայտարարել են, որ պաշտպանական զորավարժություններ կանցկացնեն `ապացուցելու իրենց հնարավորությունները:

 

Իրանի սարսափելի, միակողմանի  միջուկային գործարքը

Կիրակի Ջորջիայում միջընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփն ասել է. «Իրանը ուրիշ երկիր էր, երբ ինքը «դուրս եկավ «սարսափելի, միակողմանի իրանական միջուկային գործարքից»:  Թրամփն ասել է. «Երբ ես եկա, խոսքը մի հարցի մասին էր, թե նրանցից որքան ժամանակ կպահանջվի ամբողջ Մերձավոր Արևելքը վերցնելու համար»:

Օգոստոսին ուժի մեջ մտան Վաշինգտոնի ավելի վաղ շրջանում հաստատած պատժամիջոցները, որոնք կրճատել են Իրանի մուտքը ԱՄՆ դոլարային դաշտ և որոշ ապրանքատեսակների վաճառքը:

Թեև ԱՄՆ կառավարությունը պնդում է, որ պատժամիջոցները չեն վերաբերում մարդասիրական ապրանքներին, հիմնական դրանք թանկացել են, որոշ կենսապահովման դեղամիջոցներ անհասանելի են դարձել արժույթի ցնցման ու  Իրանից միջազգային ընկերությունների դուրս գալու պայմաններում:

«Փոխադարձ հարգանքը սկսվում է ձեր հանդեպ հարգանքով` հարգելով ձեր ստորագրությունը, հարգելով ձեր սեփական խոսքը », – ասել է Զարիֆը, վկայակոչելով այն փաստը, որ Թրամփը նախագահ դառնալուց հետո դուրս է գալիս միջազգային տարբեր համաձայնագրերից կամ վերանայում է դրանք:

Իրանի արտաքին գործերի նախարարը խոսել է USA TODAY-ի հետ Անթալիայում, Թուրքիայի հարավարևմտյան շրջանի Միջերկրական ծովի ափին գտնվող առողջարանային քաղաքում, որտեղ նա մասնակցել է տնտեսական համաժողովին: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է Իրանի սահմանափակ հնարավորություններով տնտեսությունը հաղթահարելու պատժամիջոցները և առանց Վաշինգտոնի, պայմանագիրը փրկելու եվրոպական առաջնորդների ջանքերը:

 

Իրանն օգտագործվում է պատժամիջոցների համար

«ԱՄՆ ներկայիս վարչակազմը, ըստ էության, խնդրում է միջազգային հանրության բոլոր անդամներին խախտել միջազգային իրավունքը` ստիպելով նրանց չեղարկել այն գործարքը, որը ամրագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևում », – ասել է Զարիֆը: « ԱՄՆ-ը Իրանն օգտագործում է պատժամիջոցների համար», – ասել է նա: «Մենք դրա համար նրանց մոտ 39 տարի ենք տվել»:

Զարիֆը քննարկել է Իրանի հեղինակությունը, որպես վատ դերակատար Մերձավոր Արևելքում և դիրքորոշումը Սաուդյան Արաբիայի՝  երկրի տարածաշրջանային երկարատև թշնամու նկատմամբ: Սաուդցիներն ինտենսիվ հսկողության տակ հայտնվեցին Ստամբուլում Ռիադի պետական պաշտոնյաների ձեռքով կատարված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգիի սպանությունից հետո:

«Ցավոք, մարդը սպանվեց շատ դաժան ձևով», – ասել է Զարիֆը `մեղադրելով Սաուդյան Արաբիային համաշխարհային խառնաշփոթի մեջ ներգրավվելու համար: «Ով է ստեղծել Թալիբանը, ում քաղաքացիներն են ներգրավված եղել սեպտեմբերի 11-ի հարձակումներին, ով էր աջակցում Սիրիայում իսլամական պետություն խմբավորմանը, ով է ռմբակոծում Եմենի քաղաքացիներին, ով էր առևանգել Լիբանանի վարչապետին ու նրան երեք շաբաթ գերության մեջ պահել… նայեք այս բոլոր իրողություններին»:

Զարիֆն ասել է. «Միացյալ Նահանգները ոչ միայն սխալ ընտրություն է կատարում (Սաուդյան Արաբիայի դաշնակիցը լինելով), այլ Արևմուտքը սխալ ազդանշան է ուղարկում: Բառացիորեն, ասում է, որ Սաուդյան արքայական ընտանիքը կարող է խուսափել սպանությունից»:

Զարիֆը նշել է, որ Թրամփը որոշեց դուրս գալ միջուկային համաձայնագրից, չնայած Միացյալ Նահանգների ամենամոտ դաշնակիցների առարկություններին,  Միջուկային էներգիայի միջազգային գործակալության  և ՄԱԿ-ի դիտորդների հաստատմանը, որ Իրանը համաձայնել է նվազեցնել ուրանի հարստացումը՝ ըստ համաձայնագրի պայմանների:

«Որ ինչ-որ մեկը պարզապես ասի, թե« դա ինձ դուր չի գալիս, ես ուզում եմ հեռանալ այնտեղից, որովհետև կարծում եմ, որ դա անելու համար բավականաչափ ուժեղ եմ »: Ինչ երաշխիք կա, որ նույնը չեն անի հաջորդ համաձայնության դեպքում », ասաց  Զարիֆը:

 

Վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

ԱՄՆ- Իրանի բանակցությունների համար «ուրիշ կառավարություն չպետք է լինի, պահանջում է այլ մոտեցում», – ասել է Զարիֆը:

Էսֆանդյար Բաթմանղելիջը, Bourse & Bazaar- ի հիմնադիրը, մեդիա գործակալություն, որն աջակցում է Եվրոպայի և Իրանի միջև գործարար դիվանագիտությանը, ասել է. «Զարիֆը չի ասում բաներ, եթե նա չի ցանկանում ազդանշան տալ, թե որտեղ է Իրանի մտածելակերպը … Ինչն է կարևորը, նա այս մասին ասում է պատժամիջոցների վերսկսման նախաշեմին … Իրանը չի խնդրի, որ ԱՄՆ-ը վերադառնա գործարքին, բայց պարզ է, որ դիվանագիտության մեջ կա չերևացող մաս, ինչը նշանակում է, որ Իրանը բաց է, եթե ԱՄՆ-ը  ողջամիտ լինի և «հարգի միջուկային գործարքը»:

Fox News Sunday-ի հյուրընկալող Քրիս Ուոլասի հետ հարցազրույցում Պոմպեոն ասել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է իրանցիներին և պատժամիջոցները ուղղված են «Իրանի Իսլամական Հանրապետության վնասակար վարքագծի փոփոխմանը»:

«Դա է նպատակը, դա է առաքելությունը,  դա այն է, ինչին մենք կհասնենք նախագահի անունից», – ասել է ԱՄՆ-ի բարձրագույն դիվանագետ Պոմպեոն:

Թրամը ասել է, որ բաց է Իրանի ղեկավարության հետ բանակցություններ վարելու հարցում, բայց առանց նախապայմանների նոր միջուկային գործարքի հեռանկարների վերաբերյալ: Իրանն առաջարկը հետևողականորեն մերժել է, հիմնվելով Եվրոպայի աջակցության վրա, որպեսզի պահպանի  միջուկային գործարքը:

«Մենք Միացյալ Նահանգների հետ համաձայնության եկանք ոչ թե երկու, այլ  150 էջանոց համաձայնագրի հարցում, Միացյալ Նահանգները որոշեց հեռանալ», – ասել է Զարիֆը:

Նա նշել է մի շարք պայմանավորվածություններ, որոնք Թրամփի վարչակազմը կամ չեղարկել է կամ պահանջել է վերանայել, սկսած կլիմայի փոփոխության մասին Փարիզյան պայմանագրից մինչև Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագիրն ու 1980 թ.-ին Ռեյգանի նախագահության ժամանակ Ռուսաստանի հետ ձեռք բերված սպառազինության հսկողության պայմանագիրը:

«Մենք մեղավոր չենք, որ Միացյալ Նահանգները հուսալի բանակցային գործընկեր չէ», – ասել է Զարիֆը: «Դա մի խնդիր է, որին բախվել է  միջազգային հանրությունը»:

Պարզաբանելով, թե ինչ ի նկատի ունի «տարբեր մոտեցում» ասելով, Զարիֆը նշել է, «Հավատում եմ, որ մարդիկ փոխվում են, այս վարչակազմն էլ կարող է այլ մոտեցում ունենալ»:

Նրա միակ զիջումը. «Մենք պատրաստ ենք սպասել այդ մոտեցմանը»:

 

Հարցազրույցի մյուս կետերը

Ինչպես են պատժամիջոցներն ազդում Իրանի վրա

«Իրանը սուբսիդավորում է, ուստի մարդկանց կյանքի համար կարևոր ապրանքները կտրամադրվեն նախորդ գներով, բայց ոչ ոք չի պնդում, որ տնտեսական պատժամիջոցները չեն վնասի: Տնտեսական պատժամիջոցները միշտ վնասում են, բայց  չեն հասնում  քաղաքականության այն նպատակներին, որոնց մտադիր են հասնել»:

 

Արդյոք ատոմային գործարքը փրկելու Եվրոպան ջանքերը դատապարտված են

«Իրանական իրավիճակի հետ կապված առաջին քայլը՝ « հատուկ նշանակության մեքենան » է, (եվրոպական պաշտոնյաների մշակած ֆինանսական մեխանիզմը, որը թույլ կտա աշխատել Իրանի առևտրական և բանկային ծառայությունների հետ, անկախ պատժամիջոցներից), սակայն դրա վերջնական նպատակը ոչ միայն Իրանի և Եվրոպայի, Իրան և նրա երրորդ կողմի գործընկերների միջև առևտրի մեկուսացումն է, այլ փաստորեն (Եվրոպան) պետք է մեկուսացվի Միացյալ Նահանգների ճնշումներից »:

 

Արդյոք Իրանի նավթարդյունաբերությունը կթուլանա

«Թրամփը և նրա վարչակազմը հայտարարեցին, որ իրանական նավթի արտահանումը զրոյական են դարձնում (արտահանմանն ուղղված պատժամիջոցների պատճառով) Մենք ասել ենք, որ դա երազ է, որը երբեք չի իրականանա … Մենք հիմա տեսնում ենք, որ ճիշտ ենք (ութ երկիր շարունակելու են գնել իրանական նավթը:

 

Ինչպես է Իրանի վերավերվում միջանկյալ ընտրություններին և ԱՄՆ քաղաքականությանը

«Մենք հույսեր չենք կապում Կոնգրեսի ընտրությունների կամ 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ: Ինչով է Իրանը տարբերվում տարածաշրջանում ԱՄՆ-ի մյուս հաճախորդներից, մենք ապրել ենք ոչ միայն չնայած ԱՄՆ-ի, այլև հակառակ ԱՄՆ-ի … Իրանը անցյալում անցել է դեմոկրատական ու հանրապետական վարչակազմերի միջոցով … բոլորը թշնամաբար են տրամադրված»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment