Էրդողան. Թրամփը Սիրիայի հարցում իրավացի է. Թուրքիան կարող է առաջադրանք ստանալ

Էրդողան. Թրամփը Սիրիայի հարցում իրավացի է. Թուրքիան կարող է առաջադրանք ստանալ

Հոդվածի առանցքում

  • Ահաբեկիչները պարտվելու են: Թուրքիան շարունակելու է անել այն ինչ պարտավոր է անել իր սեփական և միջազգային հանրության անվտանգության համար: Իսլամական պետությունը ջախջախված է, բայց մենք խորապես անհանգստացած ենք, քանի որ որոշ արտաքին ուժեր կարող են խմբավորման քնած բջիջներն օգտագործել Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հոդվածը The New York Times-ում

«Ահաբեկիչները չեն հաղթելու։Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու Նախագահ Թրամփի կոչը ճիշտ էր, այդուհանդերձ, դուրսբերումը պետք է իրականացվի ծրագրված,  զգուշորեն ու  ճիշտ ընտրված գործընկերների հետ գործակցելով, որպեսզի պաշտպանված լինեն Միացյալ Նահանգների, Սիրիայի ժողովրդի ու միջազգային հանրության շահերը: Թուրքիան, որի բանակը ՆԱՏՕ-ի կազմում մեծությամբ երկրորդն է, միակ երկիրն է, որը կարող է այդ առաջադրանքը կատարել»:

2016թ.-ին Թուրքիան առաջին երկիրն էր, որն Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում գործի դրեց ցամաքային զորքը: Մեր ռազմական ներխուժումը սահմանափակեց ահաբեկիչների առաջխաղացումը ՆԱՏՕ-ի սահմաններին, թույլ չտվեց, որ խմբավորումն ահաբեկչություններ իրականացնի Թուրքիայում ու Եվրոպայում:

Ի տարբերություն Ռաքքաում և Մոսուլում իրականացրած օպերացիաների, որոնց ժամանակ հիմնականում օդուժ էր կիրառովում, Ալ Բաբայում թուրքական բանակի զինվորականները դռնեդուռ էին ընկնում ու արմատախիլ էին անում ահաբեկչական հենակետերը:

Մեր մոտեցման շնորհիվ ենթակառուցվածքներն անվնաս մնացին ու օպերացիայից հետո բնականոն կյանքին վերադառնալն ավելի հեշտ ու հնարավոր եղավ: Այսօր երեխաները կրկին դպրոց են հաճախում, աշխատատեղեր են ստեղծվում:

Թուրքիան ձգտում է ջախջախել այսպես կոչված Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումը: 2003թ.-ին երբ ես վարչապետ դարձա, Թուրքիայի տասնյակ քաղաքացիներ Ալ Քաիդայի համակարգված հարձակումների զոհ դարձան:

Վերջերս այսպես կոչված Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորումը թիրախավորել էր մեր բնակիչներին: Մի քանի տարի առաջ խմբավորումն ինձ «դավաճան սատանա» անվանեց: հազարավոր քրիստոնյաների ու եզդիների աչքերում մենք սարսափ տեսանք, երբ ահաբեկիչները ներխուժեցին Սիրիա ու Իրաք և ստիպեցին նրանց ապաստան փնտրել Թուրքիայում:

Ես կրկնում եմ. Ահաբեկիչները պարտվելու են: Թուրքիան շարունակելու է անել այն ինչ պարտավոր է անել իր սեփական և միջազգային հանրության անվտանգության համար:

Իսլամական պետությունը ջախջախված է, բայց մենք խորապես անհանգստացած ենք, քանի որ որոշ արտաքին ուժեր կարող են խմբավորման քնած բջիջներն օգտագործել Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար:

Ահաբեկիչների դեմ ռազմական հաղթանակն առաջին քայլն է: Իրաքի օրինակը մեզ ցույց տվեց, որ հաղթանակի մասին վաղաժամ հայտարարելը կարող է ավելի շատ խնդիրներ ստեղծել: Այսօր միջազգային հանրությունը չի կարող նույն սխալը թույլ տալ:

Թուրքիան ծայրահեղականության պատճառներն արմատախիլ անելու համակարգային լուծում է առաջարկում: Մենք ցանկանում ենք երաշխավորել մեր քաղաքացիների անվտանգությունը, որպեսզի ահաբեկչական խմբավորումները չկարողանան նրանց դեմ որս սկսել, մենք պետք է ապահովենք հասարակ մարդկանց կայուն ապագան:

Առաջին քայլը կայունության ուժերի ստողծումն է, որը մոբիլիզացնելու է սիրիական բոլոր շերտերի զինվորներին, այստեղ մենք խնդիր չենք տեսնում նաև սիրիայի քրդերի հետ:

Պատերազմական իրավիճակում շատ սիրիացի երիտասարդներ այլընտրանք չունեին ու միացան խմբավորումներևին, որոնք Միացյալ Նահանգներն ու Թուրքիան ահաբեկչական են համարում:

Բոլոր համայնքների համար ադեկվատ քաղաքական ներկայացուցչություն ապահովելը մեկ այլ առաջնահերթություն է: Ահաբեկչական խմբավորումների հետ կապ չունեցող անձինք իրավունք կունենան ներկայացնել իրենց համայնքները:

Սիրիայի հյուսիսում տեղական խորհուրդները, մասնավորապես քրդական հատվածքներում, հիմնականում բաղկացած կլինեն քրդական համայնքների ներկայացուցիչներից: Որոշակի փորձ ունեցող թուրք պաշտոնյաները նրանց խորհուրդ կտան քաղաքային, կրթական, առողջապահական ու արտակարգ իրավիճակների ծառայությունների վերաբերյալ:

Թուրքիան գործակցելու է և համակարգելու է գործողությունները մեր դաշնակիցների հետ: Մենք ներառված ենք եղել Ժնևի ու Աստանայի գործընթացներում և մենք միակ երկիրն ենք, որը կարող է միաժամանակ գործակցել և Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ: Սիրիայում մեր աշխատանքը հիմնված է լինելու այդ գործակցության վրա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment