Էրդողանը միացել է Սորոսի պախարակմանը

Էրդողանը միացել է Սորոսի պախարակմանը

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը միացել է Ջորջ Սորոսի նկատմամբ աճող ազգայնական շրջանակների պախարակմանը՝ մեղադրելով միլիարդատեր բարեգործին հակակառավարական բողոքի ցույցեր աջակցելու մեջ, որոնք միտված են սեպ խրել Թուրքիայի և այլ երկրների միջև:

Ուշադրությանն արժանի

Անդրադառնալով Հունգարիայում ծնված ամերիկացի ներդրողին` որպես «հայտնի հունգարացի հրեա Սորոս», Էրդողանը նրան մեղադրեց 2013 թ. այսպես կոչված «Գեզի պուրակի» հանրահավաքներին աջակցելու մեջ: Ցուցարարները բողոքում էին Ստամբուլի կենտրոնում պուրակի վերացման դեմ: Այն դարձավ ամենամեծ քաղաքական մարտահրավերը, որին այդ ժամանակ առնչվեց այդ օրերի վարչապետ Էրդողանն ու իր իշխանությունը:

Նախագահն ասել է, որ Սորոսին օգնում էր «տեղական դավաճան» Օսման Քավալան, ով ավելի քան մեկ տարի ազատազրկվել է՝ թուրքերի մեջ պառակտում սերմացնելու նպատակով հանրահավաքները ֆինանսավորվման համար:

Այս հայտարարությունը մատնանշում է, որ Էրդողանը, հավանաբար, աջակցում է Քավալայի ավելի քան 10 աջակիցների, այդ թվում` Թուրքիայի մի շարք հայտնի համալսարանների դասախոսների և մեկ լրագրողի ձերբակալմանը: Նրանք մեղադրվում են «Գեզիի» բողոքի ցույցերի միջոցով Էրդողանի կառավարության դեմ գործելու մեջ:

Սորոսը քննադատության է ենթարկվել ազգայնական քաղաքական գործիչների և մեկնաբանների կողմից ԱՄՆ-ում, Իտալիայում, իր հայրենիք Հունգարիայում և այլուր՝ ազատական գաղափարախոսության աջակցության համար: Նրա քննադատությունը լայնորեն դիտարկվում է որպես հակասեմիթական դրսևորում: Վերջերս նա ավելի քան տաս գործիչների շարքում էր, ով ծրարով պայթուցիկ էր ստացել: Ըստ որոշ կարծիքների, պայթուցիկն ուղարկել էին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները:

Քավալան հայտնի է ԵՄ պաշտոնյաների շրջանում, ովքեր պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում նրա և նրա «Անատոլու Կուլտուր» արվեստի ու մշակույթի հիմնադրամի հետ: Քավալայի գործով դատախազը դեռևս չի ներկայացրել մեղադրական եզրակացություն, իսկ Քավալան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ:

Write a comment